(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
109.0002.241298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀԱՐՄԱՆ
 
30 նոյեմբերի 1998 թվականի թիվ 2-Ս
 
i
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀՍԿՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Համաձայն ՀՀ Կառավարության 1995թ. մայիսի 7-ի թիվ 249 որոշմամբ հաստատված կարգի.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
1. Հաստատել ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը:
2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման, ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման համար ծառայությունների գնացուցակը ուժի մեջ դնել 1999 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել տնտեսագիտական վարչության վրա:
 
             ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                       ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
 
     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի        ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության
     նախարարություն                      նախարար
 
     ____________________________        ________________ Ա. Վարդանյան
     «06»  11  1998թ.                  «30»  11  1998թ.
 
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության
սարքավորումների գրանցման, հսկման, շահագործման,
ռադիոհաճախությունների հատկացման և օգտագործման
համար ծառայությունների
 
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
1.1. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրենց արտադրական, անձնական, ինչպես նաև բնակչության կարիքների բավարարման համար իրավասու են սահմանված կարգով ձեռք բերել և շահագործել էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող ռադիոէլեկտրոնային միջոցներ և բարձր հաճախության սարքավորումներ:
1.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործումն իրականացվում է ռադիոհաճախության տիրույթի օգտագործմամբ:
1.3. Ծառայության միավոր է ընդունված մեկ հաճախության հատկացումը մեկ կամ մի խումբ ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների շահագործման համար, սահմանված ժամկետում:
 
2. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
2.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների և թույլտվությունների ձևակերպումը նշելով.
- աշխատանքային հաճախությունները.
- ազդականչերը.
- ճառագայթման կարգը և հզորությունը.
- թույլատրված բաժանորդները.
- տվյալ ռադիոէլեկտրոնային միջոցին հատկացված թղթակցության տեսակը:
Վերը նշված աշխատանքների կատարման ծախսերը կազմում են գրանցումների և թույլտվությունների վճարումներ:
2.2. Ռադիոէլեկտրոնային միջոցների փորձարկում, տեխնիկական փորձաքննություն, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննություն, հաճախության ընտրություն:
2.3. Ընդհանուր օգտագործման ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների և էլեկտրական սարքավորումների փորձարկումներ`
- արդյունաբերական ապրանքների նմուշների փորձարկումներ գործող նորմերին և չափանիշներին համապատասխան:
Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների սեփականատերերը վերը նշված ծառայությունների հետ կապված բոլոր վճարումները կատարում են ՀՀԿ ՊՓԲԸ:
 
3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
 
3.1. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների օգտագործման համար հատկացված հաճախությունների, գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննության և միջազգային կոորդինացման վճարների գանձման հիմք են հանդիսանում կնքված համապատասխան պայմանագրերը և ըստ այլնի ներկայացրած հաշիվները:
3.2. Հատկացված հաճախությունների համար վճարի չափը որոշելիս որպես հիմք ընդունվում են մշակված համապատասխան բանաձևերը` ըստ ծառայությունների տեսակների:
Հատկացված հաճախությունների համար կատարվում են ամենամյա գանձումներ, վճարումները կատարվում են եռամսյակը մեկ:
3.3. Միջազգային ռադիոկապի ռեգլամենտով որոշված աղետի և կանչի հաճախությունների համար (500 ԿՀց, 2182 ԿՀց, 3023 ԿՀց, 5680 ԿՀց, 8364 ԿՀց, 121,5 ՄՀց, 156,8 ՄՀՑ և 243 ՄՀց) վճարներ չեն գանձվում:
3.4. Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների գրանցումների, թույլտվությունների, տեխնիկական փորձարկումների, էլեկտրամագնիսական համատեղելիության փորձաքննությունների, հաճախության ընտրության և միջազգային կոորդինացման վճարները գանձվում են ըստ ծառայության տեսակների` համաձայն հաստատված սակագների:
3.5. Բոլոր անհրաժեշտ վճարումները, ռադիոէլեկտրոնային միջոցների սեփականատերերի կողմից կատարվում են 10 օրվա ընթացքում, հաշիվը ստանալու օրվանից:
3.6. Օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունները, բոլոր տեսակի վճարումները, կապված ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման հետ, կատարում են համաձայն սույն գնացուցակի:
3.7. Սույն գնացուցակում բոլոր վճարումները տրված են առանց ավելացված արժեքի հարկի:
 
ԲԱԺԻՆ I 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱՊԱՇԱՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ
 
._________________________________________________________________________.
|Դիրք  |Հոդ-  |        Ռադիոծառայության տեսակները           |Վճարի չափը   |
|թիվ   |ված   |                                             |  (դրամ)     |
|______|______|_____________________________________________|_____________|
| 1    | 2    |                    3                        |     4       |
|______|______|_____________________________________________|_____________|
|      | 1.   | ՖԻՔՍՎԱԾ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ  |             |
|      |      | ՌԱԴԻՈԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                   |             |
|      |      |                                             |             |
| 1.   |      | Արբանյակային կապի վերգետնյա կայան հատկացված |             |
|      |      | մեկ հաճախության համար, ըստ զբաղեցրած 1 ՄՀց  |             |
|      |      | միջինացված հաճախության գոտու և  հաղորդիչների|             |
|      |      | հզորությունների                             |             |
|      |      |                                             |             |
|      |      | - մինչև  100 Վտ ներառյալ                    |   500.000   |
|      |      | - 100 Վտ - 500 Վտ ներառյալ                  |   1.000.000 |
|      |      | - 500 Վտ բարձր                              |   1.500.000 |
|      |      |                                             |             |
|      | 2.   | ՌԱԴԻՈԿԱՊԻ ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ           |             |
|      |      |                                             |             |
| 2.   |      | Ռադիոէլեկտրոնային գծի կայան, հատկացված մեկ  |             |
|      |      | հաճախության համար, ըստ հաճախային տիրույթների|             |
|      |      |                                             |             |
|      |      | - 30 ՄՀց մինչև  300 ՄՀց ներառյալ            |   10.000    |
|      |      | - 300 ՄՀց բարձր                             |   22.500    |
|      |      |                                             |             |
| 3.   | 3.   | ՌԱԴԻՈԿԱՊԻ ԿԱՅԱՆՆԵՐ 10 ՄՀՑ - 30 ՄՀՑ ՏԻՐՈՒՅ-  |             |
|      |      | ԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ  |             |
|      |      | ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԵԼՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ             |             |
|      |      |                                             |             |
|      |      | մինչև  30 Վտ ներառյալ                       |   15.000    |
|      |      | 30 Վտ - 300 Վտ ներառյալ                     |   30.000    |
|      |      | 300 Վտ - 3 ԿՎտ ներառյալ                     |   42.000    |
|      |      | 3 ԿՎտ բարձր                                 |   70.000    |
|      |      |                                             |             |
|      | 4.   | ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ     |             |
|      |      | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                             |             |
|      |      |                                             |             |
| 4.   |      | Ռադիոհաղորդիչ կայաններ 10 ՄՀց - 30 ՄՀց      |             |
|      |      | հաճախային տիրույթում, հատկացված մեկ         |             |
|      |      | հաճախության համար`  ըստ հաղորդիչների էֆեկտիվ|             |
|      |      | ճառագայթման հզորությունների`                |             |
|      |      |                                             |             |
|      |      | մինչև  1 ԿՎտ ներառյալ                       |   10.000    |
|      |      | 1 ԿՎտ - 10 Կվտ ներառյալ                     |   25.000    |
|      |      | 10 ԿՎտ բարձր 100 ԿՎտ ներառյալ               |   45.000    |
|      |      | 100 ԿՎտ բարձր                               |   60.000    |
|      |      |                                             |             |
| 4.1.*|      | ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ 30 ՄՀՑ - 300 ՄՀՑ     |             |
i
|      |      | ՀԱՃԱԽԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ         |             |
|      |      | ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ         |             |
|      |      | ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ                 |             |
|      |      |                                             |             |
|      |      | մինչև  100 Վտ ներառյալ                      |     250.000 |
|      |      | 100 Վտ բարձր 1 ԿՎտ ներառյալ                 |     500.000 |
|      |      | 1 ԿՎտ բարձր 5 ԿՎտ ներառյալ                  |     750.000 |
|      |      | 5 ԿՎտ բարձր                                 |   1.000.000 |
i
(4.1 կետը փոփ. 26.01.99 թիվ 3-Ս, 26.03.02 թիվ 18-Ս, 14.06.04 թիվ 167-Ն հրամաններ)
|      |      |                                             |             |
| 4.2* |      | ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ ՄԵՏՐԱՅԻՆ  |             |
|      |      | ԵՎ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ |             |
|      |      | ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ`  ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ  |             |
|      |      | ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ, ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳՈՐԾԱԿՑԻ ԵՎ    |             |
|      |      | ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ                       |   800.000** |
(4.2 կետը փոփ. 26.01.99 թիվ 3-Ս, 26.03.02 թիվ 18-Ս, 14.06.04 թիվ 167-Ն հրամաններ)
|      |      |                                             |             |
| 5.   | 5.   | ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ       |             |
|      |      | ԸՆԴՈՒՆԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ ԵՎ         |             |
|      |      | ԵԹԵՐԱՅԻՆ-ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ        |             |
|      |      | ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ՄԵԿ ՀԱՃԱԽԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՀԱՄԱՐ,   |             |
|      |      | ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ                | 12.000      |
|      |      |                                             |             |
|      | 6.   | ՑԱՄԱՔԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ`  ԱՅԴ ԹՎՈՒՄ |             |
|      |      | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ      |             |
|      |      |                                             |             |
| 6.1. |      | - Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ     |             |
|      |      |   (բազային, մեքենայի, ձեռքի)                |             |
|      |      |                                             |             |
|      |      |   մեկ հաճախության համար                     | 15.000      |
|      |      |                                             |             |
| 6.2. |      | - Շարժական կապի Տրանկինգային ցանցեր         |             |
|      |      |                                             |             |
|      |      |   Ռադիոկապի կայաններ`  հատկացված մեկ        |             |
|      |      |   հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ      |             |
|      |      |   հզորության                                | 3.000       |
|      |      |                                             |             |
|      | 7.   |   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  «ԱԼԹԱՅ»          |             |
|      |      |   ՇԱՐԺԱԿԱՆ ՌԱԴԻՈՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ   |             |
|      |      |                                             |             |
| 7.   |      |   Ռադիոէլեկտրոնային միջոցներ հատկացված մեկ  |             |
|      |      |   հաճախության համար, ըստ հաղորդչի 1 Վտ      |             |
|      |      |   հզորության                                | 3.000       |
|      |      |                                             |             |
| 8.   | 8.   |   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ   |             |
|      |      |   ՌԱԴԻՈԿԱՊ, ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ 1 ՄՀՑ ՀԱՃԱԽԱՅԻՆ   |             |
|      |      |   ԳՈՏՈՒ                                     | 6.650.000   |
|      |      |                                             |             |
| 9.   | 9.   |   ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ, ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ԿԱՆՉԻ   |             |
|      |      |   ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ`  ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ |             |
|      |      |   ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ       | 10.000      |
|      |      |                                             |             |
|10.   |10.   |   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՆՄԱՆ    |             |
|      |      |   ԵՎ ԿԱՆՉԻ ՌԱԴԻՈՀԱՄԱԿԱՐԳ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ     |             |
|      |      |   ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ      |             |
|      |      |   ՀԶՈՐՈՒԹՅԱՆ                                | 32.500      |
|      |      |                                             |             |
|11.   |11.   |   ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊՈՒՂՈՒ ՌԱԴԻՈԵՐԿԱՐԱՑՈՒՑԻՉՆԵՐ |             |
|      |      |   ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԸՍՏ      |             |
|      |      |   ՀԱՂՈՐԴՉԻ 1 ՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ                  | 1.000       |
|      |      |                                             |             |
|12.   |12.   |   ՌԱԴԻՈՄՈԴԵՄՆԵՐ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ԿԱՅԱՆ ՀԱՏ-   |             |
|      |      |   ԿԱՑՎԱԾ ՄԵԿ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԸՍՏ          |             |
|      |      |   ՀԱՂՈՐԴՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ                      |             |
|      |      |                                             |             |
|      |      |   մինչև  64 կբտ/վրկ                         | 500         |
|      |      |                                             |             |
|13.   |13.   |   ԿՈԼԵԿՏԻՎ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԻՐՈ-   |             |
|      |      |   ՂԱԿԱՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐ                       |             |
|      |      |                                             |             |
|      |      |   մեկ կայանի համար                          | 100         |
._________________________________________________________________________.
 
 4.1* , 4.2*    Պետական ռադիոհեռուստածրագրերի հեռարձակումն իրականացնող
                պետական ձեռնարկության համար կիրառվում է 0,2 գործակից
 
 4.2**          Նշված սակագինը բազմապատկվում է հեռուստահաղորդումների
                սփռման գոտու`  բնակչության թվաքանակի  (1 մլն. բնակիչ = 1
                գործակցի)  համապատասխան գործակցով
 
ԲԱԺԻՆ II 
 ՄԱՍ I
 
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱԿԱԳՆԵՐ
 
._________________________________________________________________________.
|      |                Ծառայության տեսակները            |վճարի չափը      |
|      |                                                 |  (դրամ)        |
|______|_________________________________________________|________________|
| 1    |                          2                      |     3          |
|______|_________________________________________________|________________|
| 1.   | Բոլոր նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների  |                |
|      | (ՌԷՄ)  և  բարձր հաճախության սարքավորումների     |                |
|      | (ԲՀՍ)  գրանցում                                 |                |
|      |                                                 |                |
|      | - մեկ ՌԷՄ համար                                 |   10000        |
|      |                                                 |                |
| 2.   | ՌԷՄ-ի վերագրանցում                              |   5000         |
|      |                                                 |                |
| 3.   | ՌԷՄ-ի համար թույլտվությունների ձևակերպում       |                |
|      |                                                 |                |
|      | - ՌԷՄ-ի ձեռքբերման և  (կամ) պատրաստման          |                |
|      |   թույլտվությունների ձևակերպում                 |                |
|      |                                                 |                |
|      | մեկ թույլտվության համար                         |   20000        |
|      |                                                 |                |
|      | - ՌԷՄ-ի և  ԲՀՍ-ի ներմուծման և  արտահանման       |                |
|      |   թույլտվությունների ձևակերպում                 |                |
|      |                                                 |                |
|      | մեկ ՌԷՄ-ի համար                                 |   15000        |
|      | Ռադիոհեռախոսների համար                          |                |
|      | - մինչև  50 հատ                                 |   15000        |
|      | - 50 - 100 հատ                                  |   50000        |
|      | - 100 և  ավել                                   |   100000       |
|      |                                                 |                |
|      | - Ռադիոսպորտի, ավիամոդելային, ծովային և  այլ    |                |
|      |   մարզաձևերի  միջոցառումների անցկացման          |                |
|      |   նպատակով սիրողական ռադիոկայանների ներմուծման  |                |
|      |   (արտահանման) թույլտվությունների ձևակերպում    |                |
|      |                                                 |                |
|      | - մինչև  10 հատ                                 |   8000         |
|      | - 10 - 50 հատ                                   |   20000        |
|      | - 50 և  ավել                                    |   50000        |
|      |                                                 |                |
| 4.   | ՌԷՄ-ի շահագործման համար ընդհանուր               |                |
|      | թույլտվությունների ձևակերպում                   |                |
|      | * մեկ թույլտվության համար                       |   30000        |
|      | - Վերաձևակերպման  համար                         |   15000        |
|      |                                                 |                |
| 5.   | Շարժական ՌԷՄ-ի շահագործման թույլտվության        |                |
|      | ձևակերպում   (վերաձևակերպում)                   |                |
|      | * մեկ թույլտվության համար                       |   3500         |
|      |                                                 |                |
| 6.   | Ռադիոէլեկտրոնային ցանցերի  (համակարգերի)        |                |
|      | կառուցման  (կազմակերպման)  թույլտվությունների   |                |
|      | ձևակերպում                                      |   150000       |
._________________________________________________________________________.
 
ՄԱՍ II
 
ՌԷՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
 
._________________________________________________________________________.
|     |                 Ծառայության տեսակները             |Վճարի չափը     |
|     |                                                   |  (դրամ)       |
|_____|___________________________________________________|_______________|
|  1  |                           2                       |     3         |
|_____|___________________________________________________|_______________|
|  1. |  Ֆիքսված ծառայություններ                          |               |
|     |                                                   |               |
|     |  - Ռադիոհաճախությունների ընտրություն, ՌԷՄ-ի       |               |
|     |    էլեկտրամագնիսական համատեղելիության             |               |
|     |    փորձաքննություն, հաճախությունների օգտագործման  |               |
|     |    համաձայնեցում, ըստ հաղորդչի ելքային            |               |
|     |    հզորության                                     |               |
|     |                                                   |               |
|     |  - մինչև  20 Վտ ներառյալ                          |   250000      |
|     |  - 20 Վտ - 1 Կվտ ներառյալ                         |   500000      |
|     |  - 1 ԿՎտ բարձր                                    |   1000000     |
|     |                                                   |               |
|     |  - Ռադիոռելեային գծերի  (ՌՌԳ)                     |               |
|     |                                                   |               |
|     |  - հաճախությունների ընտրություն                   |   150000      |
|     |  - էլեկտրամագնիսական համատեղելիության             |               |
|     |    փորձաքննություն                                |   120000      |
|     |                                                   |               |
|     |  - Արբանյակային համակարգ վերգետնյա կայանների      |               |
|     |    էլեկտրամագնիսական համատեղելիության             |               |
|     |    փորձաքննության անցկացում  (բացի ԻՆՄԱՐՍԱՏ       |               |
|     |    կապի)  տեղադրման և  շահագործման                |               |
|     |    թույլտվությունների ձևակերպում                  |               |
|     |                                                   |               |
|     |  մինչև  մեկ տարի ժամկետի համար                    |   800000      |
|     |                                                   |               |
|     |  - ԻՆՄԱՐՍԱՏ արբանյակային կապի համակարգի վերգետնյա |               |
|     |    կայանների էլեկտրամագնիսական համատեղելիության   |               |
|     |    փորձաքննության անցկացում, տեղադրման և          |               |
|     |    շահագործման թույլտվությունների ձևակերպում      |               |
|     |                                                   |               |
|     |  1 տարի ժամկետի համար                             |   500000      |
|     |                                                   |               |
| 2.  |  Ռադիոհեռուստահաղորդիչ կայանների հաճախությունների |               |
|     |  ընտրություն և  էլեկտրամագնիսական համատեղելիության|               |
|     |  փորձաքննություն                                  |               |
|     |                                                   |               |
|     |  1 Վտ մինչև  10 Վտ ներառյալ                       |   500000      |
|     |  10 Վտ մինչև  100 Վտ ներառյալ                     |   700000      |
|     |  100 Վտ մինչև  1 ԿՎտ ներառյալ                     |   1000000     |
|     |  1 ԿՎտ բարձր                                      |   1500000     |
|     |                                                   |               |
| 3.  |  Վերգետնյա շարժական ռադիոծառայություն             |               |
|     |                                                   |               |
|     |  ՌԷՄ-ի էլեկտրամագնիսական համատեղելիության         |               |
|     |  փորձաքննության անցկացում, ռադիոհաճախությունների  |               |
|     |  ընտրություն, ըստ հաղորդիչների ճառագայթման        |               |
|     |  հզորության                                       |               |
|     |                                                   |               |
|     |  մինչև  5 Վտ ներառյալ                             |   300000      |
|     |  5 Վտ մինչև  20 Վտ ներառյալ                       |   350000      |
|     |  Վտ 20 մինչև  50 Վտ ներառյալ                      |   400000      |
|     |  50 Վտ ավել                                       |   500000      |
|     |                                                   |               |
|     |  - Ռադիոկայանների տեխնիկական փորձաքննության       |               |
|     |    անցկացում                                      |               |
|     |                                                   |               |
|     |  - մեկ ռադիոկայանի համար                          |   20000       |
|     |  - ամեն մի հաջորդ ռադիոկայանի համար               |    3000       |
|     |                                                   |               |
| 4.  |  Ռադիոսիրողական ծառայություններ                   |               |
|     |                                                   |               |
|     |  մինչև  5 Վտ հզորության սիրողական ռեպիտերների     |               |
|     |  (վերահաղորդիչների)  տեղադրման ձևակերպում         |   20000       |
|     |                                                   |               |
| 5.  |  Արտասահմանյան ռադիոսիրողների ՀՀ տարածքում հատուկ |               |
|     |  ազդականչերով ժամանակավոր աշխատելու համար         |               |
|     |  թույլտվությունների ձևակերպում                    |               |
|     |                                                   |               |
|     |  մինչև  2 ամիս ներառյալ                           |   150000      |
|     |  2 ամսից մինչև  1 տարի ներառյալ                   |   500000      |
._________________________________________________________________________.
 
ՄԱՍ III
 
ՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
._________________________________________________________________________.
|      |                 Ծառայության տեսակը              |Վճարի չափը      |
|      |                                                 |  (դրամ)        |
|______|_________________________________________________|________________|
| 1    |                         2                       |    3           |
|______|_________________________________________________|________________|
| 1.   | Վերգետնյա կայաններին հատկացվող հաճախությունների |                |
|      | միջազգային - իրավական պաշտպանության, կատարվող   |                |
|      | աշխատանքների տեսակները                          |                |
|      |                                                 |                |
|      | - գրանցում և  կոորդինացում                      |  300000        |
|      |                                                 |                |
| 2.   | Արբանյակային կապի կայաններին հատկացվող          |                |
|      | հաճախությունների միջազգային - իրավական          |                |
|      | պաշտպանության, կատարվող աշխատանքների տեսակները  |                |
|      |                                                 |                |
|      | - նախնական հրապարակում, կոորդինացում            |                |
|      |   (համաձայնեցում), գրանցում                     |  500000        |
|      |                                                 |                |
|      | - տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցում և        |                |
|      |   փորձաքննություն                               |  100000        |
|      |                                                 |                |
| 3.   | ՌԷՄ-ի տեղադրման, ցանցերի, համակարգերի           |                |
|      | կառուցման  (կազմակերպման)  տեխնիկական           |                |
|      | նախագծերի փորձաքննության անցկացում              |  50000         |
|      |                                                 |                |
| 4.   | Տեխնիկական կոնսուլտացիա  (խորհրդատվություն)     |                |
|      |                                                 |                |
|      | ա) գրավոր պատասխանի դեպքում                     |  10000         |
|      | բ) բանավոր պատասխանի դեպքում                    |   3000         |
._________________________________________________________________________.
 
 ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ `    Նշված բաժնի գնացուցակներում չի հաշվարկված
                   «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն»  ՊՓԲԸ
                   աշխատողների գործուղման հետ կապված ծախսերը:
 
ԲԱԺԻՆ III 
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
 
._________________________________________________________________________.
|                       Ծառայության տեսակները            | Վճարի չափը     |
|                                                        |  (դրամ)        |
|________________________________________________________|________________|
|                                 1                      |       2        |
|________________________________________________________|________________|
| ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԵԼԻ   |                |
| ՇԵՆՔԵՐՈՒՄ ԿԱՄ ՄԻԱՑԱԾ ԵՆ ՆՐԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ      |                |
|                                                        |                |
| Էլեկտրոշարժիչներին միացված սարքավորումներ, ձայնագրող,  |                |
| ձայնավերարտադրող սարքավորումներ, էլեկտրոբժշկական       |                |
| սարքավորումներ, կիսահաղորդիչներով սարքավորումներ,      |                |
| էլեկտրական զանգեր, հակահրդեհային և  պահակային ազդանշանի|                |
| սարքեր, ինքնավար էլեկտրոսնուցումով սարքեր և            |                |
| միկրոշարժիչներ, կայծ առաջացնող տարբեր սարքեր  (ԳՈՍՏ    |                |
| 21177-82, նորմեր 8-72)                                 |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      6400      |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      4900      |
|                                                        |                |
|  Բարձր հաճախության սարքեր պարունակող սարքավորումներ    |                |
|  (ԳՈՍՏ 2351-79)                                        |                |
|                                                        |                |
|   - Գազալուսային և  լյումինեսցենտային գովազդներ,       |                |
|     էլեկտրոցուցանակ, լույսալրագիր, վերելակներ,         |                |
|     ջերմակարգավորիչ և  մեխանիկական կոնտակտներով        |                |
|     սարքավորումներ, տերմոստատային սարքավորումներ       |                |
|                                                        |                |
|   - Լարային կապի սարքավորումներ  (ԳՈՍՏ 23511-79,       |                |
|   P50033-92, Նորմեր 9-93) հեռախոսներ, հեռագրային և  այլ|                |
|   սարքավորումներ`                                      |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      7400      |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      5900      |
|                                                        |                |
|  Ռադիոհեռուստահաղորդումների ընդունիչների փորձարկումներ |                |
|  (ԳՈՍՏ 22505-83, նորմեր 12-76)                         |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      12800     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      10800     |
|                                                        |                |
|  Էլեկտրոտրանսպորտի փորձարկումներ  (ԳՈՍՏ 29205-91)      |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      34000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      29500     |
|                                                        |                |
|  Ներքին այրման շարժիչով սարքավորումների փորձարկումներ  |                |
|  (ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, նավակների շարժիչներ    |                |
|  և  այլն  (ԳՈՍՏ 17822-91)                              |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      24000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      17000     |
|                                                        |                |
|  Կենցաղային, բժշկական, գիտական և  արդյունաբերական      |                |
|  նշանակության բարձր հաճախային սարքավորումների          |                |
|  փորձարկումներ  (ԳՈՍՏ 23450-79)                        |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      8000      |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      8000      |
|                                                        |                |
|   Անհատական էլեկտրական հաշվիչ մեքենաների փորձարկում    |                |
|   (ԳՈՍՏ 29216-91)                                      |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      10000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |       8000     |
|                                                        |                |
| ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՈՉ    |                |
| ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻՆ    |                |
|                                                        |                |
| Անշարժ սարքավորումների փորձարկումներ  (ԳՈՍՏ-8-72,      |                |
| 15-78)                                                 |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      20000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      20000     |
|                                                        |                |
|  Հատկացված առանձին տարածքներում տեղակայված             |                |
|  ձեռնարկությունների  (կազմակերպությունների)  համալիր   |                |
|  սարքավորումների, այդ թվում հեռախոսային կայանների      |                |
|  փորձարկում  (նորմեր 8-72, 9-93)                       |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      40000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      40000     |
|                                                        |                |
|  Էլեկտրոհաղորդիչ գծերի և  էլեկտրական ենթակայանների     |                |
|  կոնտակտային ցանցերի փորձարկումներ  (ԳՈՍՏ-22012-82,    |                |
|  29205-91, նորմեր 2-88)                                |                |
|                                                        |                |
|   - առաջին նմուշի ստուգման համար                       |      24000     |
|   - հաջորդ ամեն մի նմուշի ստուգման համար               |      17000     |
._________________________________________________________________________.
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «24» 12 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11980224