(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)
i
040.1530.291207
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1530-Ն
 
2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,
3) ընտանեկան նպաստի բազային մասը` 8000 դրամ,
4) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,
բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.
5) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
6) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
7) միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ,
բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
8) ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում`
ա. հրատապ օգնության չափը` 8000 դրամ,
բ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 300 հազ. դրամ.
9) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.
10) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 3000 դրամ:
(1-ին կետը փոփ. 04.12.08 թիվ 1523-Ն որոշում)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2008 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման կարգի`
ա. 2-րդ կետում «սոցիալ-տնտեսական» բառերը փոխարինել «կազմը և» բառերով, «ծառայությունների» բառը` «ծառայություններ տրամադրող» բառերով,
i
բ. 7-րդ կետի 5, 6, 11 և 12-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) երեխա մինչև 5 տարեկանը լրանալը  Ա55  35,
6) երեխա 5 տարեկանից մինչև 18 տարեկանը լրանալը  Ա66  33
պահանջվող փաստաթուղթը` ծննդյան վկայականի պատճենը կամ անձնագրի պատճենը»,
«11) ուսանող մինչև 23 տարեկան  Ս12  22
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,
12) հղի կին (12 շաբաթական և ավելի ժամկետով)  Հ00  35
պահանջվող փաստաթուղթը` տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից»,
i
գ. 8-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 16 տարեկան երեխաները կամ հաշմանդամ» բառերը,
դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «16» թիվը փոխարինել «18» թվով,
ե. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 3-րդ ենթակետը,
զ. 18-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Կենսաթոշակի չափը որպես եկամուտ հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա կենսաթոշակի չափով:
Եթե ընտանիքն ստանում է կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակ, ապա կենսաթոշակի չափն ամրագրվում է Մ 23 կամ Ե 56 ծածկագիրն ունեցող անձանց տողում` համամասնորեն:»,
է. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետի 7-րդ ենթակետը,
ը. 19-րդ կետում «5-16-րդ» բառերը փոխարինել «7-18-րդ» բառերով,
թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Եթե միայնակ չաշխատող կենսաթոշակառու (Կ87) ունեցող ընտանիքի անապահովության միավորն անապահովության «0» միավորից բարձր է և ցածր Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից կամ հավասար դրան, ապա այդ ընտանիքի անապահովության միավորը հավասարվում է սահմանային միավորից մեկ հարյուրերորդական բարձր միավորի:».
2) որոշմամբ հաստատված` ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգի`
ա. 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով, իսկ «տվյալների բազաներից» բառերը փոխարինել «տվյալներից» բառով,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Գնահատման համակարգում հաշվառված և նախորդ 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքների կազմի և պայմանների մասին տվյալները պահպանվում են գնահատման համակարգի տեղեկատվական բազայում` անժամկետ:»,
գ. 9-րդ կետը «հաշվառումը» բառից հետո լրացնել «(փաստագրումը)» բառով,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Գնահատման համակարգի տեղական տեղեկատվական բազայի շահագործման անվտանգ պայմաններն ապահովում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը կամ Երևան քաղաքի թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի, Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները:»,
ե. 15-րդ կետում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանիքի կազմում և պայմաններում» բառերով.
զ. 20-րդ կետում «միավոր» բառը փոխարինել «միավորից բարձր անապահովության միավոր» բառերով,
է. 23-րդ կետում «տեղեկատվական բազա» բառերը փոխարինել «կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը» բառերով,
ը. 25-րդ կետում «բազայից» բառը փոխարինել «բազան շահագործող կազմակերպությունից» բառերով,
թ. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի`
i
1) 2-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալությանը» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով.
2) 4-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «(փաստագրված)» բառով.
i
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող), ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ, դիմում է իր բնակության վայրի գործակալություն` ներկայացնելով դիմում-հայտարարագիր` համաձայն N 1 ձևի, և ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Դիմում-հայտարարագիրը` անհրաժեշտ փաստաթղթերով, հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում` համաձայն N 1.1 ձևի:
Դիմում-հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից:».
4) N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
i
5) N 1.1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
i
6) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
i
«Նպաստի գործում պահպանվում են վերջին 5 տարիներին դիմողի ներկայացրած բոլոր փաստաթղթերը, իսկ դրանից հետո դիմելիս ներկայացրած փաստաթղթերի հիման վրա կազմվում է նպաստի նոր գործ:
Նպաստի նախորդ գործը պահպանվում է գործակալությունում` 5 տարի ժամկետով:».
7) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
i
8) 7-րդ կետը «ընդունում է» բառերից հետո լրացնել «` դիմողին վերադարձնելով դիմում-հայտարարագրի մեկ օրինակը» բառերով.
9) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե դիմում-հայտարարագրի հետ ներկայացվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ապա գործակալության աշխատողը դիմում-հայտարարագրում կատարում է համապատասխան նշումներ և դիմում-հայտարարագրի մեկ օրինակը 3 օրվա ընթացքում վերադարձնում է դիմողին` տեղեկացնելով պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:».
i
10) 9-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «` մեկօրյա ժամկետում» բառերով.
11) 10-րդ կետը «հաշվառելու» բառից հետո լրացնել «(փաստագրելու)» բառով.
i
12) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Ընտանեկան նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում գործակալությունը 3 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժելու պատճառը, բողոքարկելու կարգը:».
13) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«20. Գործակալությունը գնահատման համակարգում հաշվառված (փաստագրված) ընտանիքների մասին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունն ուսումնասիրում և կիրառում է երկամսյա ժամկետում, որից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում արդյունքների մասին ամփոփ տվյալները` համաձայն N 4 ձևի` կցելով ընտանիքների ցուցակը և սոցիալական աջակցության խորհրդի համապատասխան նիստի որոշման քաղվածքը:».
14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Միայնակ բնակվող կենսաթոշակառուին նշանակված, բայց նրա մահվան պատճառով չվճարված նպաստը կամ հրատապ օգնությունը` ներառյալ մահվան ամիսը, վճարվում է հուղարկավորությունը կազմակերպած անձին` տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե նա դիմել է միայնակ բնակվող կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող երկու ամիսների ընթացքում:».
i
15) 22-րդ կետում «հաշվառման (նախորդ փաստագրման)» բառերը փոխարինել «դիմելու (հաշվառման կամ նախորդ փաստագրման)» բառերով.
i
16) 23-րդ կետից հանել «(բացառությամբ կենսաթոշակի չափի փոփոխության)» բառերը.
17) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերում նպաստի իրավունք տվող ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման, եկամուտները և ընտանիքի կազմում ու պայմաններում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».
i
18) 25-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «, որը հաշվառվում է դիմում-հայտարարագրերի հաշվառման մատյանում:
Նպաստի վճարման դադարեցման կարգադրության մեկ օրինակը տրամադրվում է դիմողին:» բառերով.
19) ուժը կորցրած ճանաչել 30-րդ կետի «բ» ենթակետը.
i
20) 30-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) նշանակվել է ընտանիքում երեխայի ծննդյան միանվագ (հրատապ), երեխայի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության միանվագ օգնություն:».
21) N 7 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 5 հավելվածի.
i
22) 36-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով.
i
23) 36.1-րդ կետը «չունեցող» բառից հետո լրացնել «և «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող» բառերով, իսկ «դիմողի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` մինչև երեխայի ծնվելու օրը և այդ» բառերը փոխարինել «դիմողը երեխայի ծնվելու» բառերով.
24) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«41. Հրատապ օգնությունը նշանակում է գործակալությունը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցների շրջանակներում:».
25) 45-րդ և 46-րդ կետերում «միանվագ» բառը փոխարինել «հրատապ» բառով.
i
26) 53-րդ կետը «սոցիալական քարտի» բառերից հետո լրացնել «կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի» բառերով.
i
27) 62-րդ կետում «միանվագ` առանց ժամկետի սահմանափակման» բառերը փոխարինել «դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, եթե վճարման ժամկետից չի անցել 3 տարի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված` ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի 36-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով` սոցիալական աջակցության խորհուրդների քննարկմանն առաջնահերթ ներկայացնել նպաստի իրավունքը կորցրած ընտանիքներին (որոնց կազմում գտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակի չափն ավելի քիչ է բարձրացել, քան չստացած ընտանեկան նպաստի չափն է) տվյալ տարվա բոլոր եռամսյակներում հրատապ օգնության ծրագրում ընդգրկելու հարցը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
 
.________________________________________________________________________.
|  Մարզը     |տարածքային |             2008 թվական                       |
|            |մարմիններ  |_______________________________________________|
|            |           |նախատեսված   |այդ թվում հրատապ|2008 թվականին ՀՀ|
|            |           |միջին ամսական|օգնություն առանց|պետական բյուջեով|
|            |           |գումար (դրամ)|ընտանիքում ծնված|նախատեսված      |
|            |           |             |3-րդ և  հաջորդ  |գումարի բաշխումը|
|            |           |             |երեխաների (3%)  |(դրամ)          |
|            |           |             |(դրամ)          |                |
|____________|___________|_____________|________________|________________|
|     1      |    2      |      3      |       4        |        5       |
|____________|___________|_____________|________________|________________|
|Արարատի     |ԱՐԱՐԱՏ     |   12,301,450|         369,043|     147,617,399|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՐՏԱՇԱՏ    |   57,279,150|       1,718,375|     687,349,802|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՎԵԴԻ       |   54,761,037|       1,642,831|     657,132,448|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՄԱՍԻՍ      |   58,791,127|       1,763,734|     705,493,528|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  183,132,765|       5,493,983|   2,197,593,178|
|____________|___________|_____________|________________|________________|
|Արագածոտնի  |ԱՇՏԱՐԱԿ    |   62,048,912|       1,861,467|     744,586,942|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՊԱՐԱՆ     |   16,007,423|         480,223|     192,089,072|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |   18,679,260|         560,378|     224,151,121|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԹԱԼԻՆ      |   36,191,293|       1,085,739|     434,295,518|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  132,926,888|       3,987,807|   1,595,122,653|
|____________|___________|_____________|________________|________________|
|Արմավիրի    |ԱՐՄԱՎԻՐ    |   58,350,798|       1,750,524|     700,209,575|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |   53,074,509|       1,592,235|     636,894,105|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԲԱՂՐԱՄՅԱՆ  |   16,664,500|         499,935|     199,973,999|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  128,089,807|       3,842,694|   1,537,077,679|
|____________|___________|_____________|________________|________________|
|Գեղարքունիքի|ԳԱՎԱՌ      |   48,058,157|       1,441,745|     576,697,881|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՍԵՎԱՆ      |   41,572,858|       1,247,186|     498,874,294|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՎԱՐԴԵՆԻՍ   |   60,103,139|       1,803,094|     721,237,667|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՃԱՄԲԱՐԱԿ   |   28,503,465|         855,104|     342,041,583|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՄԱՐՏՈՒՆԻ   |  132,051,980|       3,961,559|   1,584,623,764|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  310,289,599|       9,308,688|   3,723,475,189|
|____________|___________|_____________|________________|________________|
|Լոռու       |ԹՈՒՄԱՆՅԱՆ  |   34,430,150|       1,032,904|     413,161,796|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՏԱՇԻՐ      |   22,355,730|         670,672|     268,268,764|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՎԱՆԱՁՈՐ    |  150,582,227|       4,517,467|   1,806,986,718|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՍՊԻՏԱԿ     |  114,672,909|       3,440,187|   1,376,074,914|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |   72,953,901|       2,188,617|     875,446,809|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  394,994,917|      11,849,848|   4,739,939,001|
|____________|___________|_____________|________________|________________|
|Կոտայքի     |ԱԲՈՎՅԱՆ    |   60,547,438|       1,816,423|     726,569,261|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՀՐԱԶԴԱՆ    |   56,404,301|       1,692,129|     676,851,612|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |   31,690,770|         950,723|     380,289,243|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՆԱԻՐԻ      |   47,977,168|       1,439,315|     575,726,012|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  196,619,677|       5,898,590|   2,359,436,128|
|____________|___________|_____________|________________|________________|
|Շիրակի      |ԱՐԹԻԿ      |   75,594,516|       2,267,835|     907,134,192|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՄԱՍԻԱ     |    4,197,408|         125,922|      50,368,897|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՄԱՐԱԼԻԿ    |   22,479,718|         674,392|     269,756,614|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱԽՈՒՐՅԱՆ   |   41,335,212|       1,240,056|     496,022,541|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՇՈՑՔ      |    7,314,587|         219,438|      87,775,045|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԳՅՈՒՄՐԻ_1  |  132,446,930|       3,973,408|   1,589,363,155|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԳՅՈՒՄՐԻ_2  |  134,593,904|       4,037,817|   1,615,126,848|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  417,962,274|      12,538,868|   5,015,547,292|
|____________|___________|_____________|________________|________________|
|Սյունիքի    |ԳՈՐԻՍ      |   47,262,448|       1,417,873|     567,149,373|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԿԱՊԱՆ      |   28,184,347|         845,530|     338,212,165|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՄԵՂՐԻ      |    5,468,924|         164,068|      65,627,092|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՍԻՍԻԱՆ     |   20,199,804|         605,994|     242,397,645|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  101,115,523|       3,033,466|   1,213,386,275|
|____________|___________|_____________|________________|________________|
|Տավուշի     |ԴԻԼԻՋԱՆ    |   22,557,704|         676,731|     270,692,446|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԻՋԵՎԱՆ     |   51,305,011|       1,539,150|     615,660,138|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ|   22,014,841|         678,445|     271,378,097|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԲԵՐԴ       |   33,938,193|       1,018,146|     407,258,317|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  130,415,750|       3,912,472|   1,564,988,998|
|____________|___________|_____________|________________|________________|
|Վայոց Ձորի  |ՋԵՐՄՈՒԿ    |    4,309,364|         129,281|      51,712,366|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՎԱՅՔ       |   10,220,219|         306,607|     122,642,626|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԵՂԵԳՆԱՁՈՐ  |   34,989,538|       1,049,686|     419,874,457|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   49,519,121|       1,485,574|     594,229,449|
|____________|___________|_____________|________________|________________|
|Երևանի      |ԱՋԱՓՆՅԱԿ   |   49,261,559|       1,477,847|     591,138,713|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՎԱՆ       |   17,336,335|         520,090|     208,036,016|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԱՐԱԲԿԻՐ    |   21,372,096|         641,163|     256,465,157|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԴԱՎԻԹԱՇԵՆ  |   14,854,570|         445,637|     178,254,839|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԷՐԵԲՈՒՆԻ   |   54,497,925|       1,634,938|     653,975,099|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԿԵՆՏՐՈՆ    |   38,384,003|       1,151,520|     460,608,036|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՄԱԼԱԹԻԱ    |   58,454,190|       1,753,626|     701,450,274|
|            |ՍԵԲԱՍՏԻԱ   |             |                |                |
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՆՈՐ ՆՈՐՔ   |   42,398,413|       1,271,952|     508,780,951|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՆՈՐՔ ՄԱՐԱՇ |    5,817,798|         174,534|      69,813,574|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |    6,684,873|         200,546|      80,218,474|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՇԵՆԳԱՎԻԹ   |   63,504,249|       1,905,127|     762,050,990|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ՔԱՆԱՔԵՌ    |             |                |                |
|            |ԶԵՅԹՈՒՆ    |   31,447,669|         943,430|     377,372,034|
|            |___________|_____________|________________|________________|
|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |  404,013,680|      12,120,410|   4,848,164,157|
|________________________|_____________|________________|________________|
|      ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ       |2,449,080,000|      73,472,400|  29,388,960,000|
.________________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
 
Ձև N 1
 
Խնդրում ենք դիմում-հայտարարագիրը լրացնել ընթեռնելի ձեռագրով:
 
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ____________
 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ (ՀՐԱՏԱՊ) ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
 
_________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի պետ
Պարոն (տիկին)_________________________ -ին __________________________
_______________________________________ ____________________________
(դիմողի անունը, ազգանունը, հայրանունը)  (սոցիալական անձնագրի համարը)
___________________________________________________________________________
Ներկայացնելով սույն դիմում-հայտարարագիրը խնդրում եմ նշանակել ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն:
Լրացնելով այն` պատասխանատու եմ ներկայացրածս տեղեկությունների հավաստիության համար:
Ես` ____________________________________
1. Երաշխավորում եմ, որ ընտանեկան նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն նշանակելու ընթացքում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի աշխատողն իմ ընտանիքի կազմի և պայմանների ուսումնասիրման ժամանակ առանց խոչընդոտների կարող է կատարել սույնով հայտարարագրված տեղեկությունների ճշտության ուսումնասիրություն:
2. Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի, եկամուտների և այլ փոփոխությունների դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև տեղյակ եմ, որ յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է ներկայացնեմ դիմում-հայտարարագիր և անհրաժեշտ փաստաթղթեր:
3. Համաձայն եմ, որ իմ ընտանիքի անդամների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների մասին իմ ներկայացրած տվյալներն ստուգվեն պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազայում առկա տվյալներով:
4. Տեղեկացված եմ, որ ընտանիքիս վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու կամ տեղեկությունները թաքցնելու դեպքում նպաստի կամ հրատապ օգնության վճարումը դադարեցվում է և իմ ընտանիքը վեց ամսով զրկվում է նպաստ կամ միանվագ (հրատապ) օգնություն ստանալու իրավունքից, իսկ ավելի վճարված գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:
 
      Ընտանիքի կազմը                     Փաստացի բնակության վայրը
._________________________________________________________________________.
|NN |Ազգ-   |Հաշվառ-|Ծննդյան |Անձնագրի |Հիմնական զբաղվածությունը|Աշխատանքի|
|ը/կ|անունը,|ման    |օրը,    |կամ      |________________________|ընդունման|
|   |անունը,|(գրանց-|ամիսը,  |ծննդյան  |աշխատավայրը|աշխատավարձը |օրը,     |
|   |հայրա- |ման)   |տարեթիվը|վկայականի|և  (կամ)   |և  (կամ)    |ամիսը,   |
|   |նունը  |վայրը  |        |համարը   |կարգավիճակը|կենսաթոշակի |տարեթիվը |
|   |       |       |        |         |           |կամ         |         |
|   |       |       |        |         |           |գործազուրկի |         |
|   |       |       |        |         |           |նպաստի չափը |         |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|1. |       |       |        |         |___________|____________|         |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|2. |       |       |        |         |___________|____________|         |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|3. |       |       |        |         |___________|____________|         |
|___|_______|_______|________|_________|___________|____________|_________|
|4. |       |       |        |         |___________|____________|         |
._________________________________________________________________________.
 
Տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին`
 
.___________________. .___________________________________________________.
|              |այո/| |Սեփականության տեսակը                      |Տեղեկութ|
|              |ոչ  | |                                          |յունները|
|______________|____| |__________________________________________|________|
|Առանձնատուն   |    | |ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՏԸ (մասնաբաժին) և  այլն   |        |
|______________|____| |__________________________________________|________|
|Առանձին       |    | |Օժանդակ շինություններ (ամառանոց, ավտոտնակ,|        |
|բնակարան      |    | |անասնագոմ, մրգի սառնարան և  այլն)         |        |
|______________|____| |__________________________________________|________|
|Ժամանակավոր   |    | |Հողամասեր (ներառյալ վարձակալված) նշել     |        |
|շինություն    |    | |չափը, հողատեսքը, կարգը և  հողի հարկի չափը |        |
|______________|____| |__________________________________________|________|
|Հանրակացարան  |    | |Անասուն` նշել ունեցած բոլոր տեսակները և   |        |
|              |    | |քանակը                                    |        |
|______________|____| |__________________________________________|________|
|Տնակ          |    | |Ավտոմեքենա (անձնական, ծառայողական կամ     |        |
|______________|____| |լիազորագրով օգտագործվող) նշել մակնիշները, |        |
|Վթարային բնակ.|    | |արտադրման տարեթվերը, տեխզննման ամսաթվերը  |        |
|(3-րդ, 4-րդ   |    | |                                          |        |
|աստիճանի)     |    | |                                          |        |
|______________|____| |__________________________________________|________|
|Անօթևան       |    | |Գյուղտեխնիկա` նշել մակնիշը և  տեսակը      |        |
|______________|____| |__________________________________________|________|
|և  այլն       |    | |Այլ եկամուտներ (առևտրային                 |        |
|              |    | |գործունեություն) և  այլն                  |        |
.___________________. .___________________________________________________.
 
Սենյակների թիվը _______ ընդհանուր բնակտարածությունը ______ քառ. մետր
 
Բնակարանի ինքնարժեքը` գույքաթերթով (կադաստրով)` դրամ
 
.________________________________.
|Կոմունալ          |այո/|Աբոնենտի|
|հարմարությունների |ոչ  |գրքույկի|
|առկայությունը     |    |համարը  |
|__________________|____|________|
|Էլեկտրականություն |    |        |
|__________________|____|________|
|Կենտրոնացված      |    |        |
|ջեռուցում         |    |        |
|__________________|____|________|
|Ջեռուցման համակարգ|    |        |
|__________________|____|________|
|Բնական գազ        |    |        |
|__________________|____|________|
|Հեռախոս           |    |        |
|__________________|____|________|
|Ջրաչափ            |    |        |
|________________________________.
|___________________________|
|Համաձայն ենք     |Ստորագրու|
|(ընտանիքի չափահաս|թյունները|
|անդամներ)        |         |
|_________________|_________|
|_________________|_________|
.___________________________.
 
________________________________________ _________________________________ (հայտարարագիրը լրացնողի ստորագրությունը) (ՍԾՏՄ-ի աշխատողի ստորագրությունը)
 
________________________________________ _________________________________
      (ազգանունը, անունը, հայրանունը)       (ազգանունը, անունը, հայրանունը)
 
_______ _________________________ 200 թ. _______ __________________ 200 թ.
 
._________________________________________________________________________.
|          Ներկայացվող փաստաթղթերի ցանկը             |Ներկա-|Չներկա|Չներկա|
|                                                    |յացված|յացված|յացված|
|                                                    |փաստա-|փաստա-|փաստա-|
|                                                    |թղթերի|թղթերի|թղթերի|
|                                                    |թիվը  |թիվը  |ներկա-|
|                                                    |      |      |յացման|
|                                                    |      |      |օրը,  |
|                                                    |      |      |ամիսը,|
|                                                    |      |      |տարե- |
|                                                    |      |      |թիվը  |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք ՏԻՄ-ից կամ այլ իրավասու մարմնից (նշել)     |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|3-րդ և  4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար      |      |      |      |
|Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության            |      |      |      |
|նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության|      |      |      |
|կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան     |      |      |      |
|եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի |      |      |      |
|կողմից տրված տեղեկանք                               |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (նշել)       |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Ծնողի կամ ծնողների մահվան վկայականների պատճենները   |      |      |      |
|կամ դատարանի վճռի պատճենը` ծնողի մահացած ճանաչելու  |      |      |      |
|մասին (նշել)                                        |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք խնամակալության և  հոգաբարձության մարմնից   |      |      |      |
|որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառելու |      |      |      |
|մասին                                               |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Ամուսնալուծության վկայականի կամ դատարանի վճռի կամ   |      |      |      |
|հայրության որոշման վկայականի պատճենը (նշել)         |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Սոցիալական քարտի պատճենը կամ սոցիալական քարտ        |      |      |      |
|չունենալու մասին տեղեկանքը (նշել)                   |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափի մասին        |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Աշխատանքային գրքույկի պատճենը, իսկ երբևէ  չաշխատած  |      |      |      |
|անձի համար, որը չունի աշխատանքային գրքույկ, նաև     |      |      |      |
|գրավոր հայտարարություն դրա մասին (նշել)             |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք ուսումնական հաստատությունում ցերեկային     |      |      |      |
|ուսուցմամբ սովորելու մասին                          |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից       |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից         |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Հաշմանդամության տեղեկանք տրված ԲՍՓՀ-ի կողմից        |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք համապատասխան բուժհաստատությունից 12        |      |      |      |
|շաբաթական և  ավելի հղիության մասին                  |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք զինկոմիսարիատից բանակ զորակոչվելու         |      |      |      |
|կապակցությամբ                                       |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության     |      |      |      |
|նախարարությունից զոհված ազատամարտիկի ընտանիքի       |      |      |      |
|անդամներին տրվող արտոնություններից օգտվելու         |      |      |      |
|կապակցությամբ                                       |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Փաստաթուղթ 6 ամիս և  ավելի Հայաստանի                |      |      |      |
|Հանրապետությունից դուրս բնակվելու մասին             |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Հայտարարություն և  տեղեկանք միայնակ չաշխատող        |      |      |      |
|կենսաթոշակառուի վերաբերյալ                          |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Տեղեկանք խնամատար հաստատությունից                   |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Էլեկտրաէներգիայի վարձի վճարման անդորրագրի պատճենը   |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Գազի վարձի վճարման անդորրագրի պատճենը               |      |      |      |
|____________________________________________________|______|______|______|
|Այլ (նշել)                                          |      |      |      |
._________________________________________________________________________.
 
Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ, սակայն չներկայացված փաստաթղթերը դիմում-հայտարարագիրը լրացնելուց ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի դիմում-հայտարարագիրը լրացնելու օրը: Նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում դիմելու օր կհամարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Սույն հայտարարագրի 1 օրինակը պահվում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնում, իսկ 2-րդ օրինակը` քաղաքացու մոտ:
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
 
Ձև N 1.1
 
ՄԱՏՅԱՆ
 
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
 
._________________________________________________________________________.
|NN |Ազգ-   |Դիմողի|Դիմում-հայ|Դիմում-հայ|Ընտանեկան |Ընտանեկան|Ընտանեկան  |
|ը/կ|անունը,|բնակու|տարարագիրն|տարարագիրն|նպաստ     |նպաստի   |նպաստի     |
|   |անունը,|թյան  |ընդունելու|ընդունելու|նշանակելը |դադարեց- |դադարեցման |
|   |հայրա- |վայրը |օրը, ամիսը|օրը, ամիսը|մերժելու  |ման      |կարգադրութ-|
|   |նունը  |      |տարեթիվը` |տարեթիվը` |մասին     |կարգադրու|յան մեկ    |
|   |       |      |անհրաժեշտ |անհրաժեշտ |գրավոր    |թյան     |օրինակը    |
|   |       |      |ոչ բոլոր  |բոլոր փաս-|տեղեկացման|հերթական |քաղաքացուն |
|   |       |      |փաստաթղթե-|տաթղթերով |օրը, ամիսը|համարը   |առաքելու   |
|   |       |      |րով       |          |տարեթիվը  |         |կամ        |
|   |       |      |          |          |          |         |տրամադրելու|
|   |       |      |          |          |          |         |օրը, ամիսը,|
|   |       |      |          |          |          |         |տարեթիվը   |
|___|_______|______|__________|__________|__________|_________|___________|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
 
Ձև N 2
 
Հայաստանի Հանրապետություն _______________________ մարզ (համայնք)
սոցիալական ծառայություններ տրամադրող ______________ տարածքային մարմին
 
.________________________.
.________________________.
(գործակալության ծածկագիրը)
 
Նպաստի գործ
 
Սոցիալական անձնագրի համարը ___________________________________________
Բնակության վայրը _____________________________________________________
Վճարող մարմնի բաժանմունքի ինդեքսը ____________________________________
Հեռախոսահամարը _______________________________________________________
Նպաստը նշանակված է`
1. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
2. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
3. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
4. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
5. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
6. _________________________________________________________ 200 թ.-ից
(ազգանունը, անունը, հայրանունը)
 
Նշումներ գործի թերթերի մասին
 
._________________________________________________________________________.
| ______________________ | ______________________ | _____________________ |
| (գործի թերթերի քանակը) | (գործի թերթերի քանակը) | (գործի թերթերի քանակը)|
|                        |                        |                       |
| ______________________ | ______________________ | _____________________ |
|      (ամսաթիվը)        |       (ամսաթիվը)       |       (ամսաթիվը)      |
|                        |                        |                       |
| ______________________ | ______________________ | _____________________ |
|   (ստորագրությունը)    |   (ստորագրությունը)    |   (ստորագրությունը)   |

Նշումներ հաշվառման վերցնելու և հաշվառումից հանելու մասին
 
._________________________________________________________.
|Հաշվառումից հանել __________|Հաշվառումից հանել __________|
|                  (ամսաթիվը)|                  (ամսաթիվը)|
|____________________________|____________________________|
|          (հիմքը)           |          (հիմքը)           |
|Ընտանեկան                   |Ընտանեկան                   |
| նպաստը ____________________| նպաստը ____________________|
|               (չափը)       |               (չափը)       |
|Վճարված է մինչև  ___________|Վճարված է մինչև  ___________|
|                  (ամսաթիվը)|                  (ամսաթիվը)|
|             Կ.Տ.           |             Կ.Տ.           |
|____________________________|____________________________|
|     (ստորագրությունը)      |     (ստորագրությունը)      |
._________________________________________________________.
 
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1530-Ն որոշման
 
Ձև N 7
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 
Սոցիալական ծառայություններ տրամադրող ___________________ տարածքային մարմնի (ՍԾՏՄ) կողմից 200 թ. ______________ ամսվա ընտանիքի չստացած նպաստի վերականգնման և միանվագ օգնություն նշանակելու մասին
 
._________________________________________________________________________.
|NN |                                             |Նպաստի և  հրատապ       |
|ը/կ|                                             |օգնության              |
|   |                                             |վերականգնվող գումարը   |
|   |                                             |_______________________|
|   |                                             |նպաստը  |հրատապ  |ընդա-|
|   |                                             |        |օգնութ- |մենը`|
|   |                                             |        |յունը   |գու- |
|   |                                             |________|________|մարի |
|   |                                             |ընտ.|գու|ընտ.|գու|չափը |
|   |                                             |թիվը|մա-|թիվը|մա-|     |
|   |                                             |    |րի |    |րի |     |
|   |                                             |    |չա-|    |չա-|     |
|   |                                             |    |փը |    |փը |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|1. |Տարածքային մարմնի սխալը                      |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|2. |Նպաստի գործի տեղափոխությունը                 |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|3. |Դատարանի որոշումը                            |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|4. |Համակարգի աշխատողի մեղքը                     |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|5. |Հարգելի պատճառով չստացած                     |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|6. |Միայնակ կենսաթոշակառուի մահ                  |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|7. |3-րդ և  հաջորդ երեխաների ծննդյան միանվագ     |    |   |    |   |     |
|   |(հրատապ) օգնություն                          |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|8. |Երեխայի ծննդյան միանվագ դրամական օգնություն  |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|9. |Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ   |    |   |    |   |     |
|   |դրամական օգնություն                          |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|10.|Հուղարկավորության միանվագ դրամական օգնություն|    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|11.|Տարածքային մարմնի կողմից վերականգնված, այդ   |    |   |    |   |     |
|   |թվում (12+...+21)                            |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|12.|«ՈՉ» (բարեկեցիկ)                             |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|13.|«02» (ավտոմեքենա)                            |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|14.|«01» (6 ամսով զրկված)                        |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|15.|«03» (անհատ ձեռնարկատեր)                     |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|16.|«04» (կամավոր հրաժարված)                     |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|17.|«05» (էլեկտրաէներգիա)                        |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|18.|«06» (մաքսային)                              |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|19.|«08» (առևտրային  կազմակերպության հիմնադիր)   |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|20.|«09» (հեռախոս)                               |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|21.|«10» (անշարժ գույք)                          |    |   |    |   |     |
|___|_____________________________________________|____|___|____|___|_____|
|22.|Ընդամենը (1+...+11)                          |    |   |    |   |     |
._________________________________________________________________________.
 
ՍԾՏՄ-ի պետ` _________________ _____________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
       Կ.Տ.                                         _____  _________ 200 թ.
Նախարարության աշխատող  _________________  ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________ 200 թ.
ՍԾՏՄ-ի աշխատակից _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____ _________ 200 թ.