103.0873.241013
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 10 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 873-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 632-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
27. ԵՆԹԱԽՈՒՄԲ 22. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Կենսաբանական գիտությունների և առողջապահության բնագավառների մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կատարելագործում և մշակում են տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ, ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառում են կենսաբանության, կենդանաբանության, բուսաբանության, բնապահպանության, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի (բիոքիմիայի), միկրոկենսաբանության, գյուղատնտեսության, դեղաբանության և բժշկության բնագավառներում:
2.Այս ենթախմբում ներառված զբաղմունքներն առանձնանում են կատարվող աշխատանքների բարդության բարձր աստիճանով և պահանջում են աշխատողների բարձր որակավորում, որը բնորոշվում է բարձրագույն մասնագիտական կրթության առկայությամբ, մի շարք դեպքերում նաև գիտական աստիճանով:
3.Կենսաբանական գիտությունների և առողջապահության բնագավառների մասնագետների պարտականությունները հիմնականում ներառում են. մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքը` իր բոլոր դրսևորումներով (ներառյալ առանձին օրգանները, հյուսվածքները, բջիջները և միկրոօրգանիզմները), դրանց վրա միջավայրի, դեղերի և այլ նյութերի ազդեցությունն ուսումնասիրելը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն մատուցելը, ձեռք բերված գիտելիքները տարածելը և գործնականում կիրառելը. մարդու, կենդանիների և բույսերի հիվանդություններն ուսումնասիրելը, կանխարգելման, բուժման և խնամքի մեթոդներ կիրառելը, այդ հարցերով խորհրդատվություն մատուցելը. գիտական զեկույցներ և հաշվետվություններ պատրաստելը: Այստեղ կարող է ներառվել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
4.Այս ենթախմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.
1) Փոքր խումբ 221. Մասնագետներ` կենսաբանական և գյուղատնտեսական գիտությունների բնագավառների.
2) Փոքր խումբ 222. Մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության).
3) Փոքր խումբ 223. Մասնագետներ` բժշկական խնամքի և մանկաբարձության:
28. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 221. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Կենսաբանական և գյուղատնտեսական գիտությունների բնագավառների մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կատարելագործում և մշակում են տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ, գործնականում կիրառում են իրենց գիտելիքները կենսաբանության, միկրոկենսաբանության, բուսաբանության, կենդանաբանության, բնապահպանության, կազմախոսության (անատոմիայի), մանրէաբանության, կենսաքիմիայի, բնախոսության (ֆիզիոլոգիայի), բջջաբանության (ցիտոլոգիայի), ծագումնաբանության (գենետիկայի) և դեղաբանության բնագավառներում:
2.Նրանց պարտականությունները հիմնականում ներառում են. մարդու, կենդանիների և բույսերի կյանքը, նրանց օրգանները, հյուսվածքները, բջիջները, միկրոօրգանիզմները, նաև դրանց փոխազդեցությունը, դրանց վրա միջավայրի, դեղերի և այլ նյութերի ազդեցությունն ուսումնասիրելը, ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելը. գյուղատնտեսության և անտառային տնտեսության, դեղագործության, բժշկության և այլ բնագավառներում խորհրդատվությունը, գիտական փաստաթղթեր կազմելը: Պարտականությունները կարող են ներառել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 2211. Կենսաբաններ, բուսաբաններ, կենդանաբաններ և մասնագետներ` հարակից.
2) Ստորին խումբ 2212. Մանրէաբաններ, դեղաբաններ, ախտաբաններ և մասնագետներ` հարակից.
3) Ստորին խումբ 2213. Գյուղատնտեսներ և մասնագետներ` հարակից:
29. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2211. ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐ, ԲՈՒՍԱԲԱՆՆԵՐ, ԿԵՆԴԱՆԱԲԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ
1.Կենսաբանները, բուսաբանները, կենդանաբանները և հարակից մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կենսաբանության, բուսաբանության, կենդանաբանության, բնապահպանության, միկրոկենսաբանության, մանրէաբանության, բջջաբանության, ծագումնաբանության բնագավառներում, կատարելագործում և զարգացնում են տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ, ապահովում են գիտելիքների գործնական կիրառությունը բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) համապատասխան բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ մշակելն ու կատարելագործելը.
2) դաշտային և լաբորատոր փորձեր կատարելը, մարդկանց, կենդանիների, բույսերի ծագման, զարգացման, կյանքի, կառուցվածքի, բաղադրության, վերարտադրության գործընթացների վրա քիմիական և ֆիզիկական գործոնների ազդեցությունն ուսումնասիրելը.
3) բուսական և կենդանական կյանքն իր ողջ բազմազանությամբ ուսումնասիրելը, մարդկանց, կենդանիներ և բույսեր համակարգելը և դասակարգելը.
4) մարդկանց, կենդանիների և բույսերի առանձին տեսակների ծագման, զարգացման, կենսագործունեության, վերարտադրության, ժառանգականության մասին հետազոտություններ կատարելը.
5) հետազոտությունների արդյունքները գյուղատնտեսության, անտառային, ձկնային տնտեսության, բժշկության, դեղագործության, սննդի որոշ տեխնոլոգիաների մշակման և այլ բնագավառներում կիրառելը.
6) անասնապահության, թռչնաբուծության, ջրային մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիաներ մշակելը և սպասարկելը.
7) կենդանական և բուսական օրգանիզմների փոխազդեցությունը, դրանց վրա շրջակա միջավայրի ազդեցությունն ուսումանասիրելը, բնությունից արդյունավետորեն օգտվելու առաջարկություններ մշակելը, այդ հարցերով խորհրդատվություն մատուցելը.
8) շրջակա միջավայրից (անտառներ, ջրային կենսական պաշարներ, վայրի կենդանիներ) արդյունավետորեն օգտվելը և դրանց պաշտպանությունը.
9) բնատարածքային համալիրներ բարեկարգելը.
10) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
11) այլ աշխատողներին ղեկավարելը.
12) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) կենսաբան.
2) բուսաբան.
3) մանրէաբան.
4) կենդանաբան.
5) միջատաբան.
6) միկրոկենսաբան:
30. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2212. ՄԱՆՐէԱԲԱՆՆԵՐ, ԴԵՂԱԲԱՆՆԵՐ, ԱԽՏԱԲԱՆՆԵՐ ԵՎ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ
1.Մանրէաբանները, դեղաբանները, ախտաբանները և հարակից մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կատարելագործում և մշակում են տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ պաթոլոգիայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, թունաբանության, դեղաբանության բնագավառներում, ստացված գիտելիքները գործնականում կիրառում են բժշկության, գյուղատնտեսությունում, անտառային և ձկնային տնտեսություններում, սննդի և դեղագործական արդյունաբերության ոլորտներում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) համապատասխան բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, նոր տեսություններ ու մեթոդներ մշակելը և կատարելագործելը.
2) կենսաբանական կազմվածքը, քիմիական բաղադրությունը, կենդանի օրգանիզմներում, հյուսվածքներում և բջիջներում տեղի ունեցող ֆիզիկական և քիմիական գործընթացներն ուսումնասիրելը.
3) սովորական, անբարենպաստ և արտակարգ պայմաններում մարդու, կենդանիների և բույսերի օրգանիզմների, նրանց առանձին օրգանների, հյուսվածքների, բջիջների կենսագործունեության ուսումնասիրության լաբորատոր փորձեր և փորձարկումներ կատարելը.
4) միկրոօրգանիզմների (մանրէների, միաբջիջների, վարակահարուցիչների) կենսագործունեությունը, կազմությունը ու կենդանի օրգանիզմների վրա նրանց ունեցած ազդեցությունն ուսումնասիրելը, այդ թվում` ախտածին.
5) մարդկանց, կենդանիների և բույսերի ժառանգական հատկանիշների ծագումը, զարգացումը և փոխանցումը հետազոտելը.
6) մարդկանց, կենդանիների և բույսերի կենսագործունեության զանազան խանգարումների ու հիվանդությունների պատճառները և բնույթն ուսումնասիրելը.
7) կենդանի օրգանիզմների, օրգանների, հյուսվածքների վրա դեղերի և այլ նյութերի ազդեցության ուսումնասիրության նպատակով փորձեր կատարելը, գոյություն ունեցող դեղերը կատարելագործելը և նորերը մշակելը.
8) ստացված գիտելիքների և արդյունքների գործնական կիրառությունը կենդանիների և բույսերի նոր տեսակներ բուծելու, մարդկանց, կենդանիների և բույսերի հիվանդությունները բուժելու, նոր կենսատեխնոլոգիական գործընթացներ մշակելու և վարելու բնագավառներում.
9) գյուղատնտեսական հումքի բաղադրության մեջ թունավոր նյութերի հայտնաբերման, անասնաբուժական-առողջարարական, սնկաբանական հետազոտությունների վերլուծություններ կատարելը, սննդի, համակցված կերի և արդյունաբերության այլ ճյուղերում օգտագործելու համար դրա պիտանելիության մասին եզրակացություն պատրաստելը.
10) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
11) այլ աշխատողներին ղեկավարելը.
12) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) մանրէաբան.
2) կենսաֆիզիտոս.
3) կենսաքիմիկոս.
4) թունաբան.
5) դեղաբան.
6) ախտաբան:
31. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2213. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՀԱՐԱԿԻՑ
1.Գյուղատնտեսները և հարակից մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, կատարելագործում և մշակում են հայեցակարգեր, տեսություններ և մեթոդներ գյուղատնտեսության, հողի քիմիայի, հողագիտության, երկրագործության, բույսերի պաշտպանության բնագավառներում, ձեռք բերված գիտելիքները և արդյունքները գործնականում կիրառում են հողագործության և անասնապահության ոլորտներում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) գյուղատնտեսագիտության, հողի քիմիայի, հողագիտության, երկրագործության, բույսերի պաշտպանության բնագավառներում գիտական հետազոտություններ կատարելը, մշակաբույսերի աճեցման եղանակները կատարելագործելը և նոր եղանակներ մշակելը.
2) անտառավերականգնողական և անտառատնկման աշխատանքներ կատարելը, անտառային պաշարները շահագործելը.
3) բույսերի հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ մշակելը և ներդնելը.
4) հողի կառուցվածքը և կազմը, հողագործության և անտառաբուծության ագրոկլիմայական շրջաններն ուսումնասիրելը, հողերի բերրիության, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման ագրոտեխնիկական միջոցառումներ մշակելը, հակաողողամղիչ (հակաէրոզիոն) և ջրատեխնիկական պարզ կառույցների շինարարությունը.
5) անասնապահության բնագավառի հիմնախնդիրներն ուսումնասիրելը, ցեղատեսակներ աճեցնելու նոր մեթոդներ մշակելը և գործողները կատարելագործելը.
6) հետազոտություններ կատարելը, վայրի բնությունը պահպանելու նոր մեթոդներ մշակելը կամ գործողները կատարելագործելը.
7) հետազոտություններ կատարելը, արոտավայրերը խնայողաբար օգտագործելու նոր մեթոդներ մշակելը կամ գործողները կատարելագործելը.
8) սերմերի բարձրորակ տեսակներ և տնկանյութ աճեցնելը, սերմերի ֆոնդեր ստեղծելը.
9) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
10) այլ աշխատողներին ղեկավարելը.
11) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) գյուղատնտես.
2) գյուղատնտես` բույսերի պաշտպանության.
3) գիտաշխատող` անասնապահության բնագավառի.
4) գիտաշխատող` անտառատնտեսության բնագավառի.
5) հողաքիմիկոս.
6) գիտաշխատող` հողագործության բնագավառի:
32. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 222. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ)
1.Առողջապահության բնագավառի մասնագետները (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության) կատարում են հետազոտություններ, բարելավում կամ զարգացնում են հայեցակարգեր, տեսություններ, մեթոդներ, ձեռք բերված գիտելիքները կիրառում են բժշկության, ատամնաբուժության, անասնաբուժության, դեղագործության, ինչպես նաև առողջության պաշտպանությանն ու բարելավմանն առնչվող այլ բնագավառներում:
2.Նրանց պարտականությունները ներառում են. գիտական հետազոտություններ կատարելը և ձեռք բերված գիտելիքները մարդու և կենդանիների զանազան հիվանդությունները և դրանց բուժման եղանակներն ուսումնասիրելու ճանապարհով կիրառելը, խորհրդատվություն մատուցելը, բուժական և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելը, գիտական հոդվածներ և զեկուցումներ պատրաստելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողների ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 2221. Բժիշկներ.
2) Ստորին խումբ 2222. Ատամնաբույժներ.
3) Ստորին խումբ 2223. Անասնաբույժներ.
4) Ստորին խումբ 2224. Դեղագետներ.
5) Ստորին խումբ 2229. Մասնագետներ` առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի և մանկաբարձության), այլ խմբերում չներառված:
33. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2221. ԲԺԻՇԿՆԵՐ
i
1.Բժիշկները կատարում են գիտական հետազոտություններ, կատարելագործում և զարգացնում են հիվանդությունների, այդ թվում` հոգեկան առողջության խանգարումների, բուժման և կանխարգելման հայեցակարգեր և մեթոդներ, դրանք կիրառում են գործնական աշխատանքում:
(1-ին կետը փոփ. 11.12.14 թիվ 1111-Ն հրաման)
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) մարդու հիվանդությունների առաջացման պատճառները և ընթացքը հետազոտելը, դրանց բուժման, կանխարգելման մեթոդներ մշակելը.
2) բժշկական հետազոտություններ կատարելը և ախտորոշելը.
3) ժամանակակից դեղամիջոցներ, բուժման և վերականգնողական մեթոդներ կիրառելը.
4) վիրահատություններ կատարելը.
5) որոշակի օրգաններ պրոթեզավորելը.
6) դատաբժշկական և դատահոգեբուժական փորձաքննություն կատարելը.
7) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելը.
8) հիվանդությունների բուժման, կանխարգելման և բժշկական ապահովագրության հարցերով խորհրդատվություն մատուցելը.
9) առողջապահությանն առնչվող օրենքների և հրահանգների զարգացմանը և կիրառմանը մասնակցելը` առողջ ապրելակերպը պահպանելու և խրախուսելու համար.
10) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
11) միջին և կրտսեր բուժանձնակազմը ղեկավարելը.
12) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) բժիշկ.
2) ակնաբույժ.
3) բժիշկ` համաճարակաբան.
4) մանկաբույժ.
5) բժիշկ` ֆիզիոթերապևտ.
6) հոգեբույժ.
7) վիրաբույժ:
33. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2222. ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐ
1.Ատամնաբույժները կատարում են գիտական հետազոտություններ, կատարելագործում կամ զարգացնում են հայեցակարգեր և մեթոդներ, բժշկական գիտելիքները կիրառում են ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների բուժման բնագավառում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների ծագման պատճառները և ընթացքը հետազոտելը, հիվանդությունների բուժման և կանխարգելման մեթոդներ մշակելը.
2) ատամնաշարը և բերանի խոռոչը ախտորոշման նպատակով զննելը.
3) ատամնաբուժության ժամանակակից մեթոդների և միջոցների օգնությամբ բուժելը.
4) ատամները պրոթեզավորելը, տարբեր նյութերից պրոթեզների պատրաստումը ղեկավարելը.
5) ատամները հեռացնելու և բերանի խոռոչն ու դիմածնոտային շրջանը բուժելու նպատակով վիրահատելը.
6) ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման, առողջաբանության (սանիտարիա) պահպանման հարցերով խորհրդատվություն մատուցելը.
7) բերանի խոռոչի զննման միջոցով տարբեր տեսակի հիվանդություններ ախտորոշելը.
8) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) ատամնաբույժ.
2) ատամնաբույժ` պրոթեզավորող.
3) ատամնաբույժ` վիրաբույժ.
4) ատամնաբույժ` թերապևտ:
34. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2223. ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐ
1.Անասնաբույժները կատարում են գիտական հետազոտություններ, մշակում և կատարելագործում են կենդանիների հիվանդությունների բուժման հայեցակարգեր, մեթոդներ, ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառում են անասնաբուժության բնագավառում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) կենդանիների բուժման գիտական հետազոտություններ կատարելը, տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ մշակելը, կատարելագործելը և զարգացնելը.
2) կենդանիների հիվանդությունները և խանգարումները հետազոտելը և ախտորոշելը.
3) կենդանիների վիրաբուժական կամ թերապևտիկ բուժում կատարելը.
4) կաթնատու և այլ անասուններին թեստավորելը և հիվանդությունների դեմ պատվաստելը.
5) անասուններին կերակրելու, պահելու և դրանց վերարտադրության հարցերով խորհրդատվություն մատուցելը.
6) կենդանիների և թռչունների անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարելը.
7) կենդանական ծագման սննդամթերքների որակը, մաքրությունը և անվտանգությունը ստուգելը, դրանց պիտանիության մասին հաշվետվություններ կազմելը.
8) գիտական զեկույցներ և հաշվետվություններ կազմելը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը.
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) անասնաբույժ.
2) անասնաբույժ-համաճարակաբան:
35. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2224. ԴԵՂԱԳԵՏՆԵՐ
1.Դեղագետները կիրառում են դեղաբանական տեսություններ և մեթոդներ դեղեր պատրաստելու, բաշխելու, տարածելու կամ վաճառելու նպատակով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) բժիշկների, ատամնաբույժների կամ անասնաբույժների դեղատոմսերին և պատվերներին համապատասխան` դեղեր պատրաստելը, դեղերի պատրաստումը ղեկավարելը, զանազան դեղամիջոցներ պատրաստելու տեխնոլոգիաներ մշակելը.
2) դեղամիջոցների չափաքանակի, ընդունման կարգի և առանձին դեղատեսակների համատեղելիության հարցերով խորհրդատվություն մատուցելը.
3) դեղերը և դեղամիջոցներն ըստ հիվանդանոցների բաշխելը կամ դրանք դեղատներում վաճառելը.
4) հոգեմետ, թունանյութեր պարունակող և կախվածություն առաջացնող դեղամիջոցներ հաշվառելը, դրանց օգտագործումը գրանցելը.
5) դեղերի բնույթը, մաքրությունը և ազդեցության արդյունավետությունը ստուգելու նպատակով դրանք փորձարկելը և դրանց պատրաստումը վերահսկելը.
6) այլ մասնագետների հետ համագործակցելը և խորհրդակցելը դեղամիջոցների պատրաստման մեթոդների և բաղադրության հարցերով, դեղագործական արտադրության զարգացման, հսկման և կարգավորման աշխատանքներին մասնակցելը.
7) դեղամիջոցներ օգտագործելու չափորոշիչների և հրահանգների մշակմանը մասնակցելը.
8) գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3. Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) դեղագետ.
2) դեղագործ-քիմիկոս:
36. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2229. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԱՅԼ ԽՄԲԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ
1.Այս ստորին խմբի մեջ ներառվում են սննդի հիմնախնդիրներով զբաղվող մասնագետ բժիշկները և բժիշկ-վիճակագիրները:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) բնակչության տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի, հիվանդների համար (այդ թվում` առողջապահության համակարգի հիմնարկներում բուժվող) սննդակարգեր և սնվելու ռեժիմներ մշակելը.
2) սննդի և դիետիկ սննդի ընդհանուր հիմնախնդիրներին վերաբերող հարցերով դասախոսություններ կարդալը և խորհրդատվությունը, առողջապահության համապատասխան ծրագրերի մշակմանը մասնակցելը.
3) վիճակագրական դիտարկումներ և հետազոտություններ կատարելը` հիվանդացության միտումներն ըստ տեսակների, առանձին տարածաշրջանների, բնակչության տարիքային և մասնագիտական խմբերի դասակարգելը, բնակչության առողջության մակարդակը, շրջակա միջավայրի առողջարարական վիճակը բնորոշող ցուցանիշները գնահատելը, այդ ցուցանիշները բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) գործունեության ընթացքում հարակից մասնագետների հետ խորհրդակցելը.
5) գիտական զեկույցներ և հաշվետվություններ կազմելը.
6) այլ աշխատողներին ղեկավարելը.
7) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) բժիշկ-դիետաբան.
2) բժիշկ-վիճակագիր:
37. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 223. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ
1.Բժշկական խնամքի և մանկաբարձության մասնագետները բժշկական հասկացություններ, սկզբունքներ և մեթոդներ են կիրառում երեխաների ծննդին, հիվանդների, վիրավորների, հաշմանդամների, ինչպես նաև մայրերի և նորածին երեխաների խնամքին առնչվող գործունեության ժամանակ:
2.Նրանց պարտականությունները ներառում են. կանխարգելիչ և բուժական միջոցառումների գործնական կիրառման ժամանակ բժիշկներին օգնելը և բժիշկների բացակայության ժամանակ հիվանդներին օգնելը. բժշկական մասնագիտական սպասարկում ապահովելը. մտավոր և ֆիզիկական արատներ ունեցողների, հիվանդների, վիրավորների և այդ կարգի այլ անձանց խնամքը և խորհրդատվությունը. օժանդակ բժշկական անձնակազմը ղեկավարելը, երեխաների ծնվելու ժամանակ օգնությունը և երեխաների խնամքի հարցերով մայրերին խորհուրդներ տալը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում հետևյալ ստորին խմբում.
1) Ստորին խումբ 2230. Մասնագետներ` բժշկական խնամքի և մանկաբարձության:
38. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2230. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ
1.Բժշկական խնամքի և մանկաբարձության մասնագետներն օգնում են բժիշկներին նրանց պարտականությունների կատարման ժամանակ, բժիշկների բացակայության ժամանակ հիվանդներին ցուցաբերում են շտապ բժշկական օգնություն, ընդունում են ծնունդներ կամ բժիշկներին օգնում են ծնունդներ ընդունելիս, ապահովում են հղի կանանց նախածննդյան և հետծննդյան շրջանի խնամքը և սպասարկումը, մայրերին խորհուրդներ են տալիս երեխաների խնամքին վերաբերող հարցերով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) հիվանդների, վիրավորների, հաշմանդամների և այցելուների, նորածինների և նրանց մայրերի մասնագիտական բժշկական խնամք և սպասարկում ապահովելը, բուժական և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելը հիվանդանոցներում, բժշկական և այլ կազմակերպություններում.
2) բժիշկներին օգնելը նրանց պարտականությունները կատարելիս, նրանց բացակայության ժամանակ բժշկական շտապ օգնություն ցուցաբերելը.
3) բժշկի հանձնարարությամբ հիվանդների կողմից ժամանակին և սահմանված քանակով դեղերի ընդունումն ապահովելը, հետվիրահատական սպասարկում կազմակերպելը, այլ բնույթի բուժօգնություն ցուցաբերելը.
4) բուժքույրերի և ոչ բժշկական անձնակազմի աշխատանքը ղեկավարելը և համակարգելը.
5) մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող հիվանդներին սոցիալական միջավայրին հարմարվելուն, նրանց զարգացմանը և ուսուցմանը նպաստող աշխատանքներ կազմակերպելը և այդ աշխատանքներին մասնակցելը.
6) հիվանդներին մասնագիտական բժշկական խնամք ցուցաբերելը` ըստ բնակության վայրի.
7) հասարակական վայրերում կամ աշխատատեղում մասնագիտական բժշկական սպասարկումը, խնամքը և խորհրդատվություն մատուցելը.
8) դպրոցներում, արդյունաբերական և այլ կազմակերպություններում մասնագիտական-խորհրդատվական օգնություն ցուցաբերելը.
9) հղի կանանց առողջական վիճակը և հղիության ընթացքը հսկելը, նրանց մասնագիտական բժշկական խնամքը և խորհրդատվություն մատուցելը.
10) երեխայի ծնունդն ընդունելը, իսկ բարդ ծննդաբերությունների ժամանակ` բժշկին օգնելը.
11) հետծննդյան շրջանում մայրերին այցելելը, նրանց վերականգնման ընթացքը, երեխայի աճը հսկելը, մայրերին երեխայի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելը.
12) ծննդաբերությունների վիճակագրություն վարելը, նորածինների տվյալները հաշվառելը, այդ տվյալների փոփոխությունները գնահատելը և դրանց վերաբերյալ առաջարկություններ մշակելը.
13) զեկույցներ և հաշվետվություններ կազմելը.
14) այլ աշխատողներին ղեկավարելը.
15) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) մանկաբարձ.
2) ավագ բուժքույր.
3) մասնագետ` հիվանդների խնամքի:
39. ԵՆԹԱԽՈՒՄԲ 23. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
1.Կրթության բնագավառի մասնագետները հետազոտում, մշակում և կատարելագործում են հայեցակարգեր, հասկացություններ և մեթոդներ, դրանք կիրառում գիտական և գործնական գիտելիքների դասավանդման ասպարեզում, կազմում են գրքեր և դասագրքեր:
2.Այս ենթախումբ ներառված զբաղմունքներն առանձնանում են կատարվող աշխատանքների բարդության բարձր աստիճանով և պահանջում են աշխատողների բարձր որակավորում, որը բնորոշվում է բարձրագույն մասնագիտական կրթության առկայությամբ, մի շարք դեպքերում` նաև գիտական աստիճանով:
3.Նրանց պարտականությունները ներառում են. գիտության տարբեր բնագավառներում դասավանդելը, պարապմունքները վարելը` ներառյալ մասնավոր դասերը. մեծահասակների ուսուցման ծրագրերին մասնակցելը, մասնագիտական բնագավառում հայեցակարգեր, հասկացություններ և մեթոդներ մշակելու նպատակով գիտական հետազոտություններ կատարելը. դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ մշակելը, նոր ուսումնական ծրագրեր մշակելը, գործող ծրագրերը կատարելագործելը. դասավանդման և ուսուցման հարցերով խորհրդատվություն մատուցելը դասավանդողներին, սովորողներին և նրանց ծնողներին. ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող անձանց համար ուսուցման հատուկ մեթոդներ և ուսումնական ծրագրեր մշակելը, դասավանդելը. ուսումնական հաստատությունների գործունեությունը վերահսկելը, գիտական աշխատանքներ, հոդվածներ հրատարակելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
4.Այս ենթախմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.
1) Փոքր խումբ 231. Դասավանդողներ` համալսարանների, քոլեջների, արհեստագործական ուսումնարանների և այլ կրթական հաստատությունների.
2) Փոքր խումբ 232. Մանկավարժներ` հանրակրթական ուսումնական հաստատությունների.
3) Փոքր խումբ 233. Մանկավարժներ` նախադպրոցական և հանրակրթական (տարրական ընդհանուր) ուսումնական հաստատությունների.
4) Փոքր խումբ 234. Մանկավարժներ` հատուկ կրթության բնագավառի.
5) Փոքր խումբ 235. Մասնագետներ` այլ, կրթության բնագավառի:
40. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 231. ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐ` ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ, ՔՈԼԵՋՆԵՐԻ, ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Համալսարանների, քոլեջների (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների), արհեստագործական ուսումնարանների (նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների) և այլ կրթական հաստատությունների դասավանդողները տարբեր կրթական մակարդակներում ուսուցանում են իրենց առարկաները, կատարում են հետազոտություններ, մշակում և կատարելագործում են իրենց առարկաներին վերաբերող հայեցակարգեր, տեսություններ և մեթոդներ, կազմում են դասագրքեր և ձեռնարկներ, իրականացնում են վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման դասընթացներ:
2.Նրանց պարտականությունները հիմնականում ներառում են. ուսումնական ծրագրեր մշակելը և բարեփոխելը. դասախոսություններ կարդալը և գործնական պարապմունքներ անցկացնելը. մանկավարժական մեթոդներ ուսումնասիրելը և դրանց կիրառման հրահանգներ պատրաստելը. համալսարաններում և այլ կրթական հիմնարկներում ուսուցման և դասավանդման մեթոդներին վերաբերող որոշումներ կայացնելուն մասնակցելը. իրենց մասնագիտությանն առնչվող գիտական հետազոտություններ կատարելը, նոր հայեցակարգեր, մեթոդներ, տեսություններ մշակելը, կատարելագործելը, դրանք արդյունաբերության տարբեր ոլորտներում կիրառելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը. ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտական աշխատություններ մշակելը և հրատարակելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբում.
1) Ստորին խումբ 2310. Դասավանդողներ` համալսարանների, քոլեջների, արհեստագործական ուսումնարանների և այլ կրթական հաստատությունների:
41. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2310. ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐ` ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ, ՔՈԼԵՋՆԵՐԻ, ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Համալսարանների, քոլեջների (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների), արհեստագործական ուսումնարանների (նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների) և այլ կրթական հաստատությունների դասավանդողները տարբեր կրթական մակարդակներում ուսուցանում են իրենց առարկաները, հետազոտություններ են կատարում, մշակում, կատարելագործում են ինչպես մանկավարժական, այնպես էլ իրենց մասնագիտությանն առնչվող հայեցակարգեր, հասկացություններ և մեթոդներ, կազմում են ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտական աշխատություններ և հրատարակում դրանք, իրականացնում են վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման դասընթացներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) պահանջներին համապատասխան` ուսումնական և առարկայական ծրագրեր մշակելը և կատարելագործելը.
2) դասախոսություններ կարդալը, խորհրդատվությունը, սեմինարներ և լաբորատոր պարապմունքներ անցկացնելը, ուսուցման գործընթացը ղեկավարելը.
3) ուսանողներին քննարկումներին մասնակից դարձնելը, նրանց ինքնուրույն մտածողության, ստեղծագործական մտքի զարգացմանը նպաստող մեթոդներ կիրառելը.
4) քննական հարցաշարեր և տոմսեր մշակելը, քննական աշխատանքների և թեստերի արդյունքները գնահատելը.
5) ուսանողների փորձնական և գործնական աշխատանքներին հետևելը, անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ խորհրդատվություն մատուցելը.
6) մանկավարժական մեթոդներ և ուսուցողական նյութեր ուսումնասիրելը, դրանց կիրառման վերաբերյալ ցուցումներ պատրաստելը.
7) իրենց մասնագիտությանն առնչվող հարցերով գիտական հետազոտություններ կատարելը.
8) ասպիրանտների, հայցորդների գիտական հետազոտությունները ղեկավարելը.
9) արդյունաբերության և այլ բնագավառներում կիրառելու համար հայեցակարգեր, տեսություններ և մեթոդներ մշակելը.
10) ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտական աշխատություններ, հոդվածներ մշակելը և հրատարակելը.
11) գիտաժողովների և սեմինարների մասնակցելը.
12) կրթական հաստատության գործունեության ընթացքում բյուջետային, գիտական և այլ հարցերի առնչվող որոշումների կայացմանը մասնակցելը.
13) ուսանողական գիտական ընկերություններ, ստեղծագործական միություններ, արտածրագրային միջոցառումներ ղեկավարելը և դրանց աջակցելը.
14) այլ աշխատողներին ղեկավարելը.
15) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) պրոֆեսոր.
2) դոցենտ.
3) ավագ դասախոս.
4) ընթերակա.
5) դասախոս.
6) վարպետ` արտադրական ուսուցման.
7) դասավանդող` լրացուցիչ կրթության:
42. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 232. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները կրթական կամ մասնագիտական նպատակներով մեկ կամ մի քանի առարկաներ են դասավանդում տարբեր կրթական մակարդակներում. սկսած տարրական ընդհանուր կրթության ավարտից` մինչև քոլեջում կամ բուհում ուսուցումը սկսելը:
2.Նրանց պարտականությունները հիմնականում ներառում են. տարբեր առարկաների ուսումնական ծրագրեր մշակելը, փոփոխելը և կատարելագործելը. ընդհանուր կամ մասնագիտական կրթության նպատակով դասավանդելը, գործնական պարապմունքներ անցկացնելը` օգտագործելով ուսուցման տարբեր մեթոդներ, եղանակներ ու ձևեր` ներառյալ մասնավոր պարապմունքները. մեծահասակներին ուսուցանելը. ուսումնական գործընթացներ նախապատրաստելը, դրանց վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելը. մանկավարժական գործունեությանն առնչվող հաշվետվություններ և փաստաթղթեր պատրաստելը. ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտական աշխատություններ և հոդվածներ պատրաստելը, դրանք հրատարակելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբում.
1) Ստորին խումբ 2320. Մանկավարժներ` հանրակրթական ուսումնական հաստատությունների:
43. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2320. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները կրթական կամ մասնագիտական նպատակներով մեկ կամ մի քանի առարկաներ են դասավանդում տարբեր կրթական մակարդակներում. սկսած տարրական ընդհանուր կրթության ավարտից` մինչև քոլեջում կամ բուհում ուսուցումը սկսելը:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) գործող պահանջներին համապատասխան` ուսումնական, առարկայական ծրագրեր մշակելը, փոփոխելը և կատարելագործելը.
2) մեկ կամ մի քանի առարկաներ դասավանդելը, գործնական պարապմունքներ անցկացնելը` ներառյալ մասնավոր պարապմունքները.
3) ուսուցման տարբեր մեթոդներ, ձևեր, եղանակներ կիրառելը, անհատական պարապմունքներ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելը և հսկելը.
4) առարկայի յուրացման մակարդակը ստուգելու համար ստուգարքներ և քննություններ անցկացնելը, գնահատելը.
5) ուսուցման ընթացքում մասնագիտական ունակություններ և հմտություններ ձևավորելը, արտադրական գործնական պարապմունքների ժամանակ աշխատանքի անվտանգության պայմաններ ապահովելը.
6) ուսումնական և ստուգողական վարժություններ պատրաստելը.
7) ուսումնական գործընթացի կազմակերպմանը և մեթոդական աշխատանքներին, կրթական հաստատությանը վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելը.
8) մեծահասակների ուսուցման ծրագրեր իրագործելը.
9) աշակերտների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց հետ կապեր պահպանելն, ուսուցման վերաբերյալ խորհրդատվություն մատուցելը.
10) սովորողների արտադպրոցական գործունեությունը կազմակերպելը, մասնավորապես` գրական-գեղարվեստական և այլ բնույթի ակումբների աշխատանքներին աջակցելը.
11) մանկավարժական գործունեությանն առնչվող հաշվետվություններ և այլ փաստաթղթեր կազմելը.
12) այլ աշխատողներին ղեկավարելը.
13) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) ուսուցիչ` միջնակարգ կրթության.
2) դասավանդող` մեծահասակների կրթության.
3) դասավանդող` աշխատանքի ուսուցման:
44. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 233. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Հանրակրթական (տարրական ընդհանուր) և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները դասավանդում են առարկաներ և կրթական գործունեություն են կազմակերպում նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար:
2.Նրանց պարտականությունները ներառում են. ուսումնական ծրագրեր պատրաստելը և տարրական կրթության առարկաներ ուսուցանելը, երեխաների կողմից լեզվի, ֆիզիկական և սոցիալական հմտությունների յուրացումը հեշտացնելու համար նախատեսված գործունեություն ծրագրելը և կազմակերպելը, զեկուցումներ պատրաստելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 2331. Մանկավարժներ` հանրակրթական (տարրական ընդհանուր) ուսումնական հաստատությունների.
2) Ստորին խումբ 2332. Մանկավարժներ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների:
45. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2331. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ (ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Հանրակրթական (տարրական ընդհանուր) ուսումնական հաստատությունների մանկավարժներն ուսուցանում են նախնական կրթության մեկ կամ մի քանի առարկաներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) ուսուցման ծրագրեր պատրաստելը, մաթեմատիկական, ընթերցանության, գրելու և այլ ունակություններ զարգացնող առարկաներ դասավանդելը` համաձայն հաստատված կամ երաշխավորված ծրագրերի.
2) աշակերտների ուսուցման վերահսկման և առաջադիմության գնահատման համար թեստեր, խնդիրներ և այլ հանձնարարականներ պատրաստելը, հանձնարարելը և արդյունքները ստուգելը, թույլ տրված սխալների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը և խորհուրդներ տալը.
3) աշակերտների արտադասարանական աշխատանքներ կազմակերպելը և հսկելը.
4) աշակերտների անհատական զարգացումը խրախուսելը, դրան վերաբերող հարցերը ծնողների և ուսումնական մասի ղեկավարի հետ քննարկելը.
5) աշակերտներին դասարանում և դպրոցի այլ տարածքներում հետևելը.
6) հաշվետվություններ կազմելը.
7) այլ աշխատողներին ղեկավարելը.
8) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակ է. ուսուցիչ` տարրական ընդհանուր կրթության:
46. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2332. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժները խաղերի կամ ուսուցման միջոցով կազմակերպում են խմբակային կամ անհատական կրթություն` երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացումն ապահովելու նպատակով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) երեխաների ֆիզիկական, մտավոր, էմոցիոնալ և սոցիալական զարգացումը խրախուսող աշխատանքներ ծրագրելը և կազմակերպելը.
2) երեխաների լեզվական կարողությունների զարգացումը խրախուսելը` պատմվածքներ պատմելու, երգերի, պարերի, զրույցներ և քննարկումներ վարելու միջոցով.
3) երեխաների զարգացմանը հետևելը, դրա միտումները վերլուծելը և արդյունքները ծնողների հետ քննարկելը.
4) երեխաների անվտանգությունն ապահովելու, ծագած հակասությունները լուծելու նպատակով նրանց հսկելը.
5) այլ աշխատողներին ղեկավարելը.
6) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակ է. ուսուցիչ` նախադպրոցական ուսումնական հաստատության:
47. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 234. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
1.Հատուկ կրթության բնագավառի մանկավարժներն ուսուցանում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման արատներով) երեխաներին, անչափահասներին և մեծահասակներին, ինչպես նաև նրանց, ովքեր դժվարություններ են ունենում կրթության որոշակի փուլերում:
2.Նրանց պարտականությունները ներառում են. ուսումնական ծրագրերը ֆիզիկական կամ մտավոր արատներ ունեցող երեխաներին, անչափահասներին և մեծահասակների առանձին խմբերին կամ ուսման մեջ դժվարացող անձանց հարմարեցնելը. մեկ կամ մի քանի առարկա դասավանդելը հատուկ եղանակների և մեթոդների միջոցով (օրինակ` կույրերի, խուլերի և համրերի ուսուցումը). ուսումնական գործընթացի կազմակերպմանը, հատուկ ուսուցման ծրագրերի մշակմանը և իրացմանը մասնակցելը, մանկավարժական աշխատանքին առնչվող հաշվետվություններ և այլ փաստաթղթեր կազմելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբում.
1) Ստորին խումբ 2340. Մանկավարժներ` հատուկ կրթության բնագավառի:
48. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2340. ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ` ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
1.Հատուկ կրթության բնագավառի մանկավարժներն ուսուցանում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման արատներով) երեխաներին, անչափահասներին և մեծահասակներին, կամ նրանց, ովքեր դժվարություններ են ունենում կրթության որոշակի փուլերում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման արատներով) երեխաների, անչափահասների և մեծահասակների համար ուսումնական հատուկ ծրագրեր մշակելը, դրանք կատարելագործելը և իրագործելը.
2) դաստիարակչական, արտադասարանական և վերականգնողական աշխատանքներ ծրագրելը.
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան խմբային և անհատական պարապմունքներ անցկացնելը.
4) սովորողների արատները և նրանց զարգացման մակարդակը հաշվի առնելով` շփման որոշակի ձևեր և մեթոդներ ուսուցանելը, դասարանում նրանց աշխատանքը հսկելը.
5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ֆիզիկական, մտավոր, հոգեկան զարգացման արատներով) երեխաներին օգնելու հատուկ մեթոդներ և եղանակներ կիրառելու հարցերով մանկավարժներին, ծնողներին (նրանց փոխարինող անձանց) խորհրդատվություն մատուցելը.
6) ուսումնական հաստատությունների բուժաշխատողների հետ համագործակցելը, բժիշկ-մասնագետների կատարած հետազոտությունների տվյալներն աշխատանքի մեջ օգտագործելը.
7) ուսուցման գործընթացում հատուկ մեթոդներ և պատկերավոր ձեռնարկներ օգտագործելը` հաշվի առնելով հատուկ կրթության վերջին նվաճումները.
8) սովորողների մոտ սեփական ուժերի նկատմամբ վստահություն սերմանելը, առկա արատների հետևանքով կարողությունների սահմանափակումը հաղթահարելու նպատակով որոշակի կիրառական մեթոդների տիրապետելուն օգնելը, իրենց ձեռքբերումները գնահատելու կարողություն ուսուցանելը.
9) գործունեությանն առնչվող հաշվետվություններ և այլ փաստաթղթեր կազմելը.
10) սովորողներին անհատական հրահանգներ տալը.
11) հաշվետվություններ կազմելը.
12) այլ աշխատողներին ղեկավարելը.
13) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) թարգմանիչ` խուլերի.
2) ուսուցիչ-արատաբան.
3) ուսուցիչ-լոգոպեդ.
4) ուսուցիչ` կույրերի:
49. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 235. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՅԼ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ
1.Կրթության բնագավառի այլ մասնագետները կատարում են գիտահետազոտական աշխատանք, մշակում են դասավանդման մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և մատուցում խորհրդատվություն, ստուգում են ուսուցիչների աշխատանքն ու որոշակի ուսումնական ծրագրերի կիրառման հետևանքով ստացված արդյունքները և, անհրաժեշտության դեպքում, առաջարկում են դրանցում կատարել փոփոխություններ և լրացումներ, իրականացնում են վերապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման դասընթացներ:
2.Նրանց պարտականությունները ներառում են. ուսումնական ծրագրի ընթացիկ լրացումների, դասավանդման մեթոդների և ուսումնական գործընթացի այլ կողմերի վերաբերյալ հետազոտություններ կատարելը` ներառյալ ուսումնական ձեռնարկները և լրացումների ու փոփոխությունների անհրաժեշտության մասին խորհրդատվությունը, ուսումնական որոշակի ծրագրի կիրառման պարբերական ստուգումները, անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ լրացումներ ու փոփոխություններ առաջարկելը, զեկուցումներ պատրաստելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 2351. Մասնագետներ` կրթության մեթոդիկայի.
2) Ստորին խումբ 2352. Տեսուչներ` կրթական հաստատությունների.
50. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2351. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅԻ
1.Կրթության մեթոդիկայի մասնագետները կատարում են հետազոտություններ, տարբեր ուսումնական հաստատությունների համար մշակում են ուսումնամեթոդական նյութեր, ներդնում են ուսուցման նոր մեթոդներ և միջոցներ, խորհրդատվություն են մատուցում այդ հարցերով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) կրթության մեթոդաբանության վերաբերյալ հետազոտական աշխատանքներ կատարելը, ուսումնական ծրագրերում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, համապատասխան լրացումների և փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելը.
2) ուսումնամեթոդական աշխատանքն ուսումնասիրելը և վերլուծելը, այդ աշխատանքի արդյունավետությունը մեծացնելու առաջարկություններ ներկայացնելը.
3) ուսումնամեթոդական փաստաթղթերի և ձեռնարկների մշակումներ կազմակերպելը և իրագործելը, դրանք հաստատման նախապատրաստելը և տարածելը.
4) ուսումնական հաստատությունների աշխատանքի դրական փորձը, ուսուցման առաջավոր տեխնոլոգիաները և միջոցներն ուսումնասիրելը և տարածելը.
5) ուսումնական հաստատությունների մեթոդական կենտրոններ ղեկավարելը, մանկավարժներին ուսումնամեթոդական աշխատանքներում օգնելը և խորհրդատվություն մատուցելը.
6) ուսումնական հաստատությունների աշխատողների որակավորման բարձրացման միջոցառումների կազմակերպմանը մասնակցելը.
7) ուսումնական գործընթացներում տեսալսողական միջոցների և ինտերակտիվ մեթոդների ներդրմանն աջակցելը, դրանց արդյունավետությունը գնահատելը, ներդրման արդյունքները վերլուծելը և տարածելը.
8) փաստաթղթեր և հաշվետվություններ կազմելը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) մեթոդիստ` ուսումնական հաստատության.
2) մեթոդիստ` ուսումնամեթոդական կենտրոնի.
3) ղեկավար` ուսումնամեթոդական կենտրոնի:
51. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2352. ՏԵՍՈՒՉՆԵՐ` ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1.Կրթական հաստատությունների տեսուչները ստուգում են դպրոցներում և այլ կրթական հաստատություններում որոշակի ուսումնական ծրագրեր իրագործելու ընթացքում ուսուցիչների կատարած աշխատանքը և ստացված արդյունքները, անհրաժեշտության դեպքում առաջարկում են լրացումներ և փոփոխություններ կատարել այդ ծրագրերում:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) դպրոց պարբերաբար տեսչական այցեր կատարելը, դպրոցի ղեկավարության ու ուսուցչական կազմի հետ ուսումնական ծրագրերին, դասավանդման մեթոդիկային, դպրոցի նյութատեխնիկական միջոցներին վերաբերող քննարկումներ կազմակերպելը.
2) ուսուցչի աշխատանքը գնահատելու, դասավանդման մեթոդիկային ծանոթանալու նպատակով դասալսումներ կազմակերպելը.
3) ուսումնական ծրագրերում լրացումներ և փոփոխություններ կատարելու, դասավանդման մեթոդաբանությունը վերանայելու, դպրոցի նյութական միջոցները համալրելու և այլ հարցերի վերաբերյալ դպրոցի ղեկավարությանը առաջարկություններ և հաշվետվություններ ներկայացնելը.
4) այլ աշխատողներին ղեկավարելը.
5) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակ է. տեսուչ` դպրոցական:
52. ԵՆԹԱԽՈՒՄԲ 24. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ
1.Ֆինանսատնտեսական, մշակույթի և այլ բնագավառի մասնագետները կատարում են հետազոտություններ, մշակում ու կատարելագործում են տեսություններ, հայեցակարգեր և մեթոդներ, ինչպես նաև կուտակած գիտելիքները գործնականում կիրառում են տեղեկատվության տարածման, ձեռնարկատիրական գործունեության, փիլիսոփայության, իրավունքի, հոգեբանության, քաղաքականության, տնտեսության, պատմության, կրոնի, սոցիոլոգիայի, այլ հասարակական գիտությունների, արվեստի և ժամանցի բնագավառներում:
2.Այս ենթախմբում ներառված զբաղմունքներն առանձնանում են կատարվող աշխատանքների բարդության բարձր աստիճանով և պահանջում են աշխատողների բարձր որակավորում, որը բնորոշվում է բարձրագույն մասնագիտական կրթության առկայությամբ, մի շարք դեպքերում` նաև գիտական աստիճանով:
3.Այս ենթախմբի մասնագետների պարտականությունները հիմնականում ներառում են. ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպելը և ծավալելը. կադրերի հետ աշխատանք տանելը. օրենսդրության կիրառումն ապահովելը. տեղեկատվությունը համակարգելը և պահելը. հետազոտություններ կատարելը և քաղաքական, տնտեսական, իրավաբանական, կրոնական, սոցիալական, կրթական և այլ ուսմունքների, տեսությունների, հայեցակարգերի, համակարգերի և կազմակերպությունների, նրանց պատմական և ընթացիկ հեռանկարի ուսումնասիրության ճանապարհով ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելը. մարդկանց անհատական և խմբային վարքը, լեզվի զարգացման առանձնահատկություններն ուսումնասիրելը. իրենց իրավասություններին առնչվող հարցերով խորհրդատվություն մատուցելը և կանխատեսումներ մշակելը. գրականության և արվեստի ստեղծագործություններ ստեղծելու կամ կատարելու մտահղացումներ իրագործելը. զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն ստանալը և տարածելը. գիտական փաստաթղթեր և հաշվետվություններ պատրաստելը. կրոնական հայեցակարգեր զարգացնելը և մեկնաբանելը, ծեսեր անցկացնելը: Այստեղ կարող է ներառվել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
4.Այս ենթախմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ փոքր խմբերում.
1) Փոքր խումբ 241. Մասնագետներ` ձեռնարկատիրական գործունեության և կադրերի.
2) Փոքր խումբ 242. Մասնագետներ` իրավունքի բնագավառի.
3) Փոքր խումբ 243. Մասնագետներ` տեղեկատվության և հարակից մասնագիտությունների բնագավառների.
4) Փոքր խումբ 244. Մասնագետներ` հասարակական և հարակից գիտությունների բնագավառների.
5) Փոքր խումբ 245. Գործիչներ` գրականության և արվեստի.
6) Փոքր խումբ 246. Գործիչներ` կրոնական:
53. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 241. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ
1.Ձեռնարկատիրական գործունեության և կադրերի մասնագետներն ուսումնասիրում, կատարելագործում և կիրառում են ձեռնարկատիրական գործունեության (ֆինանսահաշվապահական, առևտրային, շուկայաբանության), կադրային քաղաքականության և մասնագիտական կողմնորոշման կազմակերպմանն ու իրագործմանն առնչվող մեթոդներ:
2.Նրանց պարտականությունները հիմնականում ներառում են. հաշվապահական և ֆինանսավարկային գործունեությունն ուսումնասիրելը, ծրագրելը, կազմակերպելը և իրագործելը. մասնագիտական կողմնորոշման, աշխատանքի տեղավորման, որակավորման բարձրացման, պաշտոնեական առաջխաղացման և այլ հարցերով կադրերի հետ աշխատանք տանելը. շուկայաբանության, գովազդի, նյութատեխնիկական ապահովման ոլորտներում առևտրային գործունեություն ծավալելը. պատենտային օրենսդրությունը կիրառելը. ձեռնարկատիրական գործունեությանը և կադրերի հետ տարվող աշխատանքին առնչվող բոլոր հարցերով խորհրդատվություն մատուցելը: Պարտականությունները կարող են ներառել այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) Ստորին խումբ 2411. Հաշվապահներ և մասնագետներ` ֆինանսավարկային.
2) Ստորին խումբ 2412. Մասնագետներ` կադրերի և մասնագիտական կողմնորոշման.
3) Ստորին խումբ 2413. Մասնագետներ` առևտրային գործունեության.
4) Ստորին խումբ 2419. Մասնագետներ` ձեռնարկատիրական գործունեության և կադրերի, այլ խմբերում չներառված:
54. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2411. ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ
1.Հաշվապահները և ֆինանսավարկային մասնագետները խորհրդատվություն են տալիս հաշվապահական և ֆինանսավարկային հարցերով, մատուցում են հաշվապահական և վերստուգման ծառայություններ:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) հաշվողական տեխնիկայով և ավտոմատացված համակարգերով հաշվապահական հաշվառում կազմակերպելը և կատարելը, համապատասխան հաշվետվություններ կազմելը, դրանք վավերացնելը` ղեկավարությանը ներկայացնելու համար.
2) կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը վերլուծելը, ներտնտեսական հնարավորությունները գնահատելու և հետագա եկամուտներն ու բյուջեն կանխատեսելու և բարելավելու նպատակով առաջարկություններ պատրաստելը.
3) ֆինանսական փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը, դրամական միջոցների հաշվառման, հարկերի վճարման հավաստիությունը վերահսկելու նպատակով ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելը.
4) անվճարունակության, սնանկության, կեղծումների կասկածի դեպքում ֆինանսական ուսումնասիրություններ կատարելը.
5) ֆինանսավարկային գործունեություն ծավալելը (բանկային, արժութային գործարքներ, խնայողական և ապահովագրական գործի կազմակերպում և այլն) .
6) հաշվապահական հաշվառման, հարկման, ֆինանսավարկային գործունեության հարցերով խորհրդատվություն մատուցելը.
7) այլ աշխատողներին ղեկավարելը.
8) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) հաշվապահ.
2) աուդիտոր.
3) հաշվապահ-փորձագետ:
55. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2412. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ
1.Կադրերի և մասնագիտական կողմնորոշման մասնագետները մասնագիտական ծառայություններ են մատուցում ձեռնարկատիրական գործունեության բնագավառում, որն առնչվում է կադրային քաղաքականությանը (աշխատողներին վարձելը, նրանց պաշտոնեական առաջխաղացումը, ուսուցումը, վերապատրաստումը, զբաղվածության վերլուծությունը, մասնագիտական կողմնորոշումը և այլն):
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) կադրերի ընտրության, տեղաբաշխման, որակավորման բարձրացման, խրախուսման, պաշտոնեական առաջխաղացման և այդօրինակ այլ հարցերով կազմակերպություններում կադրերի հետ տարվող աշխատանք կազմակերպելը և կատարելը.
2) երիտասարդության և մեծահասակների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման աշխատանքներ կազմակերպելը և կատարելը, թեստավորելը` հաշվի առնելով տարիքային և հոգեֆիզիկական հատկանիշները, զանազան տեղեկատուներ մշակելը և տարածելը.
3) կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում և վերաորակավորում կազմակերպելը.
4) մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելը, մասնագիտությունների դասակարգման, տեղեկագրերի, կադրերի պատրաստման և օգտագործման բարելավման մեթոդական ուղեցույցներ մշակելը.
5) մասնագիտական կողմնորոշման, որակավորման բարձրացման, կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման, վերաորակավորման և այլ հարցերով խորհրդատվություն մատուցելը.
6) այլ աշխատողներին ղեկավարելը.
7) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) մասնագետ` կադրերի վերապատրաստման.
2) վերլուծաբան` մասնագիտական զբաղվածության.
3) խորհրդատու` մասնագիտական կողմնորոշման:
56. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2413. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1.Առևտրային գործունեության մասնագետները մասնակցում են նյութատեխնիկական մատակարարման, արտադրանքի սպառման, ծառայությունների իրացման գործընթացներ կազմակերպելուն և իրագործելուն, կատարում են շուկայաբանական հետազոտություններ և խորհրդատվություն են մատուցում այդ հարցերով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) նյութատեխնիկական մատակարարման ծրագրմանը և կազմակերպմանը մասնակցելը, պայմանագրային պարտավորությունների կատարման, հումքի, նյութերի, վառելիքի, էներգիայի և սարքավորումների ստացման և իրացման վերահսկողություն ապահովելը.
2) նյութական միջոցներին և պատրաստի արտադրանքին ներկայացվող պահանջները և չափորոշիչներին, տեխնիկական պայմաններին, պայմանագրերին և մյուս նորմատիվային փաստաթղթերին դրանց որակի համապատասխանությունը որոշելը, մատակարարված անորակ ապրանքների վերաբերյալ բողոքներ կազմելը, պատվիրատուների բողոքների պատասխանները պատրաստելը.
3) ապրանքների իրացումն ընդլայնելու, սպառողական պահանջարկի վրա ազդելու նպատակով ապրանքների և ծառայությունների շուկայի համալիր ուսումնասիրությունը.
4) որոշակի ապրանքների (ծառայությունների) արտադրության և դրանց գների ծրագրման վերաբերյալ առաջարկություններ պատրաստելը` շուկայում իրավիճակի փոփոխությանը համապատասխան.
5) ապրանքի (ծառայության) իրացման կազմակերպմանը (տեղափոխմանը, պահեստավորմանը, սպառողին հասցնելուն) մասնակցելը.
6) սպասարկման ծրագրմանը և կազմակերպմանը մասնակցելը.
7) գովազդային միջոցառումներ մշակելը.
8) շուկայաբանության և ձեռնարկատիրական գործունեության այլ հատվածներում առկա հարցերով խորհրդատվությունը.
9) այլ աշխատողներին ղեկավարելը.
10) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) մասնագետ` շուկայաբանության.
2) մասնագետ` գովազդի.
3) ապրանքագետ:
57. ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2419. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ, ԱՅԼ ԽՄԲԵՐՈՒՄ ՉՆԵՐԱՌՎԱԾ
1.Այս ստորին խումբը ներառում է այն մասնագետներին, ովքեր զբաղված են գյուտերի մասին հայտերի ուսումնասիրությամբ, պատենտների ձևակերպմամբ, տնային տնտեսություն վարելու հարցերով խորհրդատվությամբ, հասարակության հետ կապեր հաստատելու աշխատանքներով:
2.Նրանց պարտականությունները ներառում են.
1) պատենտավորման հարցերով խորհրդատվություն մատուցելը, գյուտերի մասին հայտերը և փաստաթղթերը ձևակերպելը.
2) արտահանվող արտադրանքի պատենտային մաքրությունն ապահովելը և դրա իրավական պաշտպանությունը.
3) գյուտերի, հայտնագործությունների և արդյունաբերական նմուշների լիցենզիաների գնման կամ վաճառքի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով պատենտավորման հետազոտություններ կատարելը.
4) տնային տնտեսությունը խնայողաբար վարելու հարցերով խորհրդատվություն մատուցելը.
5) հասարակության հետ կապերի վերաբերյալ ծրագրեր կազմելը և իրագործելը, որոնք կներառեն կազմակերպությունների կապերն առանձին անձանց կամ հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ գովազդ ստեղծելու նպատակով կապեր հաստատելը.
6) այլ աշխատողներին ղեկավարելը.
7) բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:
3.Սույն ստորին խմբի զբաղմունքների օրինակներ են.
1) ճարտարագետ` պատենտավորման և գյուտարարական աշխատանքների.
2) տնտեսագետ` տնային տնտեսության վարման.
3) մասնագետ` հասարակության հետ կապերի:
58. ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 242. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ
1.Իրավունքի բնագավառի մասնագետներն իրավաբանական գիտությունների ոլորտում կատարում են հետազոտություններ` նպաստելով իրավական համակարգի զարգացմանը, օրենսդրության և իրավունքի իրացման բարելավմանը. իրականացնում են օրինականության իրազեկման աշխատանքներ` մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ. ներկայացնում են վստահորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց) շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, վարում են դատական գործընթացներ. աջակցում են հասարակության մեջ իրավունքի գերակայության գաղափարի հաստատմանը և իրավական գիտելիքների տարածմանը:
2.Նրանց պարտականությունները հիմնականում ներառում են. իրավասու պետական մարմիններին օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը. դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ, պայմանագրեր և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր կազմելը, տարբեր իրավախախտումների մասին քննչական, դատական, դատախազական մարմիններին ներկայացնելու համար նյութեր նախապատրաստելը, հանրությանը իրավական ծառայություններ մատուցելը, քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական փորձագիտական եզրակացություն տալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերը ներկայացնելը կամ պաշտպանելը, քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին մասնակցելը: Որոշ դեպքերում նրանց պարտականությունները կարող են ներառել նաև այլ աշխատողներին ղեկավարելը:
3.Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1)Ստորին խումբ 2421. Իրավաբաններ.
2)Ստորին խումբ 2422. Դատավորներ.
3)Ստորին խումբ 2429. Մասնագետներ` իրավունքի բնագավառի, այլ խմբերում չներառված:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում