040.0446.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«7» օգոստոսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 օգոստոսի 2000 թվականի N 446
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 412 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենտրոնական ապարատի 2000 թվականի պահպանման ծախսերը` 40171,8 հազ. դրամի չափով:
2. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 01 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 40171,8 հազ. դրամով և նշված տողից հետո, որպես ծախսային ծրագրեր իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, ավելացնել «ՀՀ բնապահպանության նախարարություն 40171,8» տողը:
3. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության 2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 7-ի N 446 որոշման
 
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության
2000 թվականի կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն ըստ
տնտեսագիտական դասակարգման հոդվածների
 
._______________________________________________________________________.
|             Հոդվածների անվանումը                          |Գումարը    |
|                                                           |(հազ. դրամ)|
|___________________________________________________________|___________|
|                     1                                     |       2   |
|___________________________________________________________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                                            |  40171,8  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                          |  40171,8  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների   |           |
|աշխատողների աշխատավարձ                                     |  23903,5  |
|___________________________________________________________|___________|
|Ընթացիկ տրանսֆերտներ                                       |   6419,2  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ                |   6419,2  |
|___________________________________________________________|___________|
|Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման ծախսեր        |   9849,1  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|Ապրանքների ձեռքբերում                                      |   2124,0  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր                  |   2124,0  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|գրասենյակային ապրանքներ և  նյութեր                         |   2124,0  |
|___________________________________________________________|___________|
|Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ              |    985,4  |
|___________________________________________________________|___________|
|Տրանսպորտային ծառայությունների վճարներ                     |   3308,4  |
|___________________________________________________________|___________|
|Կապի ծառայությունների վճարներ                              |    936,0  |
|___________________________________________________________|___________|
|Կոմունալ ծառայությունների վճարներ                          |   2495,3  |
|___________________________________________________________|___________|
|    այդ թվում`                                             |           |
|___________________________________________________________|___________|
|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր             |   2467,6  |
|___________________________________________________________|___________|
|ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր             |     27,7  |
._______________________________________________________________________.