12.06.2009 - 05.03.2011
040.0608.020605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«2» հունիսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 մայիսի 2005 թվականի N 608-Ն
 
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 12-ի
N 608-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիան տրվում է 40 տարի ժամկետով:
 
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
4. Հայտատուն լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
(4-րդ կետը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)
5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի կողմից` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների սահմանման մասին տեղեկություններ.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) տեղեկություններ հայտատուի կողմից արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում նախկինում կատարված նախագծման աշխատանքների կամ դրանց բացակայության մասին.
դ) տեղեկություններ հայտատուի` միջուկային և ճառագայթային անվտանգության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով ապահովվածության մասին.
ե) տեղեկություններ հայտատուի` միջուկային տեղակայանքների նախագծում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորման, տվյալ բնագավառում աշխատանքային ստաժի մասին.
զ) միջուկային տեղակայանքների նախագծման որակի ապահովման ծրագիրը.
է) միջուկային տեղակայանքների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթեր.
ը) սույն կետի «է» ենթակետով նախատեսված տեխնիկական և ծրագրային միջոցների փորձաքննության մասին եզրակացությունը:
 
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
 
6. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում:
7. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
 
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
 
8. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե հայտատուի` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում որոշման ընդունումից հետո 3 օրվա ընթացքում:
10. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
11. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:
 
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
12. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
13. Միջուկային տեղակայանքների նախագծման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
 
Ձև
 
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅՏ _______
 
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայտատուն _____________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն,
__________________________________________________________________________
               գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
 
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
 
Կազմակերպության տնօրեն ___________________  _______________________
                        (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
_____ ________________ 200 թ.
 
Կ.Տ.
(ձևը փոփ. 16.11.06 թիվ 1664-Ն որոշում)
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 12-ի
N 608-Ն որոշման
 
Ձև
 
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
 
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)
 
ԼԻՑԵՆԶԻԱ N _______
 
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ
 
Տրված` _____ ________________ 200 թ.
 
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
Գործունեության իրականացման վայրը _________________________________________
__________________________________________________________________________
 
Լիցենզիան տրվում է մինչև _____ __________________ 200 թ.
 
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ ___________________  _______________________
                           (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
(2-րդ հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1267-Ն որոշում)