17.12.2009 - 05.03.2011
040.1600.131005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1600-Ն
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 15-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
(ԻՐՏԵԿ - որոշումը փոփ. 17.12.09թ`04.06.09 թիվ 629-Ն որոշմամբ)
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 15-ի
N 1600-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման (այսուհետ` լիցենզավորում) պայմանները, և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները` համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի:
2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք, եթե իրավաբանական անձի կանոնադրությամբ սույն կարգով նախատեսված գործունեության իրականացումն արգելված չէ:
3. Լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
4. Լիցենզավորումն իրականացվում է օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզավորման պահանջներին համապատասխան:
5. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:
6. Լիցենզավորված անձինք ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում են միայն լիցենզիայում նշված վայրում (տարածքում):
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների իրականացման համար չափիչ կետերը կարող են տեղաբաշխված լինել լիցենզիայում նշված վայրի (տարածքի) ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կետերին հարակից տարածքներում, ավտոտրանսպորտային կազմակերպություններում, ավտոտեխսպասարկման կայաններում, ավտոմեքենաների գազաբալոնային տարբերակի վերասարքավորման կետերում:
Լիցենզավորված անձինք գյուղատնտեսական տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումները կարող են իրականացնել նաև արտագնա եղանակով` լիցենզիայում նշված տարածքի գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների իրականացման վայրերում:
7. Լիցենզիան տրվում է անժամկետ:
8. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմնի ղեկավարն ստեղծում է լիցենզավորող մրցութային հանձնաժողով (այսուհետ` մրցութային հանձնաժողով):
9. Լիցենզավորումն իրականացվում է մրցույթով: Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է նույնիսկ մեկ հայտ:
Մրցույթի արդյունքներին վերաբերող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
11. Լիցենզիան տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Մրցույթի կազմակերպման և անցկացման համար լիցենզավորող մարմինը`
ա) հաստատում է մրցութային հանձնաժողովի կազմը, որն իր գործունեությունն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով` սույն կարգի 13-րդ կետով սահմանված մրցույթի պայմաններին համապատասխան,
բ) կազմակերպում է մրցույթի անցկացման տեղեկությունների նախապատրաստումը և հրապարակումը,
գ) մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից (այսուհետ` հայտատու) ընդունում է հայտերը, հայտերի ընդունման գրանցամատյանում հաշվառում ընդունված հայտերը` յուրաքանչյուր հայտին հատկացնելով հերթական համար և նշելով փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը),
դ) ստուգում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը,
ե) մրցութային հանձնաժողովին տրամադրում է տեղեկություններ ընդունված հայտերի մասին,
զ) հայտատուին տեղեկացնում է մրցույթի արդյունքների մասին:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է լիցենզավորող մարմնի ղեկավարը:
Մրցույթի անցկացման համար հրապարակվող տեղեկությունները ներառում են մրցույթի անցկացման օրը, ժամը, մրցույթի անցկացման վայրի հասցեն, տեղադրման ենթակա չափիչ կետերի թիվը և տեղադրման վայրը (տարածքը):
Սույն կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է լիցենզավորող մարմնի ղեկավարի հրամանով նշանակված պատասխանատու ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը:
13. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է հայտատուի կողմից ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող` չափման ենթակա աղտոտող նյութերը չափող ժամանակակից սարքավորման (որն ունի միաժամանակ չափելու և այդ նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվների հաշվարկման ու թղթային կրիչով արտատպման հնարավորություն) ապահովումը:
Երևան քաղաքում մեկից ավելի լիցենզիա ստանալու մրցույթին մասնակցելու պայման է սահմանամերձ շրջաններում առնվազն մեկ չափիչ կետի տեղադրման մասին հայտի միաժամանակյա ներկայացումը: Այս պայմանների առկայության դեպքում մրցույթով ընտրության նախապատվությունը տրվում է սահմանամերձ շրջաններում չափիչ կետերի տեղադրման համար առավելագույն թվով հայտ ներկայացրած մասնակցին:
14. Լիցենզավորող մարմնի ղեկավարը լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարելու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, եզրակացությունն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
15. Մրցույթի մասնակցին մրցույթի արդյունքների մասին ծանուցումը տրամադրվում է ստացականով կամ ուղարկվում փոստով` պատվիրված նամակով, ոչ ուշ, քան մրցույթի արդյունքների մասին որոշումն ընդունվելուց 3 օր հետո:
16. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը (տարածքը),
բ) իրավաբանական անձի կանոնադրության, հարկ վճարողի հաշվառման համարի և պետական գրանցման վկայականի պատճենները:
(16-րդ կետը փոփ. 22.09.06 թիվ 1316-Ն որոշում)
17. Լիցենզիա ստանալու մասին հայտի բավարարման դեպքում լիցենզիա տալու վերաբերյալ որոշման ընդունումից ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետում, մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա և լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1600-Ն որոշման N 2 հավելվածի:
Հայտի մերժման դեպքում լիցենզավորող մարմինը դրա մասին հայտատուին հայտնում է օրենքով սահմանված ժամկետում և կարգով:
18. Լիցենզիան անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին` օրենքով սահմանված ժամկետում:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված ցանկում նշված` չափման ենթակա աղտոտող նյութեր չափող սարքավորումներով` դրանց վերաբերյալ չափագիտական փորձաքննական եզրակացության առկայության դեպքում:
20. Լիցենզավորված անձինք պարտավոր են չափումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
21. Լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման վերաբերյալ լիցենզավորող մարմին ներկայացնել կիսամյակային հաշվետվություն` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:
22. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:
Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին տեղեկացվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ:
23. Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու պայմանները:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է, և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
26. Հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի որոշումները` ինչպես լիցենզիայի մերժման դեպքում, այնպես էլ լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունների դեմ` դատական կարգով:
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _____________________
__________________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________________
__________________________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը __________________________________
__________________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը (տարածքը) ________________________
5. Գործունեության տեսակը _____________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը`
1. Կանոնադրության պատճենը
2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
3. Հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը
4.
5.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, հայրանունը,
ազգանունը)
_____ _____________ 200 թ.
Կ.Տ.
(ձևը փոփ. 22.09.06 թիվ 1316-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 15-ի
N 1600-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N ______
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ
Տրված` _____ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և գտնվելու վայրը ______
__________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը (տարածքը) ___________________________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
____________________
(ստորագրությունը)
_____ ____________ 200 թ.
@_