Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵ ...

 

 

040.0795.041200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2000 թվականի N 795

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ՉՈՐՍ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և 7 հոդվածի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերության բաժնետոմսերի մինչև 20 տոկոսի ուղղակի վաճառքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվելիք պայմանագիրը (կցվում է):

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կ. Գալուստյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշմամբ հաստատված պայմանագիրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 4-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

դեկտեմբերի 4-ի N 795 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

նոյեմբեր 2000 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2. ԳՆՎԵԼԻՔ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ ՈՒ ԳՆՈՒՄ ԵՎ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ 3. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ 4. ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ 5. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ 6. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 7. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ 8. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ 9. ԶԱՆԱԶԱՆ

Աղյուսակ 3.1 «Նախապայմանները գոհացնող ստացվելիք փաստաթղթերի ցուցակ»

Աղյուսակ 3.2. «Ծրագրային պայմանագրերից յուրաքանչյուրի հիմնական

դրույթները»

Աղյուսակ 3.2-ի Հավելված 1

Աղյուսակ 3.3. «Բանկի ետվաճառքի յուրաքանչյուր պայմանագրի հիմնական

դրույթները»

Աղյուսակ 5.1. Երաշխիքներ

 

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (սույն «Պայմանագիրը») կնքված 5 դեկտեմբերի

2000 թ.

 

(1) ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ («Բանկ»)`

միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը ստեղծվել է Զարգացման

և վերակառուցման եվրոպական բանկի Հիմնադրման Պայմանագրով`

ստորագրված 1990 թ. մայիսի 29-ին Փարիզում և, որի գործունեության

գլխավոր հասցեն է Ուան Էքսչեյնջ Սքուեր, Լոնդոն EC 2A 2 JN, Միացյալ

Թագավորություն,

և

 

(2) ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ («ՀԿ»), որը ներկայացնում է Հայաստանի

Հանրապետությունը, գործելով լիազորված ներկայացուցիչների`

էներգետիկայի նախարարի, Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարի և

Արդարադատության նախարարի միջոցով: միջև:

 

ՔԱՆԶԻ

 

(A) ՀԿ-ն նպատակ ունի սեփականաշնորհել Հայաստանի 4 (չորս) էլեկտրաբաշխիչ

ընկերություններից յուրաքանչյուրը.

 

(i) Երևանի Էլեկտրացանց ՓԲԸ («ԵԲԸ»)

 

(ii) Հյուսիսային էլեկտրացանց ՓԲԸ («ՀսԲԸ»)

 

(iii) Հարավային էլեկտրացանց ՓԲԸ («ՀվԲԸ»)

 

(iv) Կենտրոնական էլեկտրացանց ՓԲԸ («ԿԲԸ»)

 

որոնցից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության օրենքներին համաձայն

ստեղծված փակ բաժնետիրական ընկերություն է, և որոնցից յուրաքանչյուրը

ամբողջությամբ հանդիսանում է ՀՀ-ի սեփականությունը (այսուհետև միասին

«ԷԲԸ-ներ», իսկ առանձին առանձին «ԷԲԸ»):

 

(B) ՀԿ-ն ԷԲԸ-ները վաճառքի համար խմբավորել է երկու փաթեթներում

(յուրաքանչյուրը «Փաթեթ»), որոնցից մեկը ներառում է ԵԲԸ-ն և

ՀսԲԸ-ն, իսկ մյուսը ՀվԲԸ-ն և ԿԲԸ-ն, և մտադիր է վաճառել

յուրաքանչյուր Փաթեթի յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի առնվազն

51%-ը ռազմավարական ներդրողին («ՌՆ») յուրաքանչյուր Փաթեթի մեջ

ընդգրկված ԷԲԸ-ների համար հավասար բաժնեմասերով (այսուհետև այդ

վաճառքներից յուրաքանչյուրը անվանվում է «Սեփականաշնորհում», իսկ

ՌՆ-ին վաճառվող բաժնեմասը` «Սեփականաշնորհվող Փաթեթ»):

 

(C) Սույն Պայմանագրի դրույթների և պայմանների համաձայն, Բանկը

ցանկանում է ՀԿ-ից գնել, իսկ ՀԿ-ն ցանկանում է վաճառել Բանկին

յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի մինչև 19.90%-ը: Ուստի, Բանկը

և ՀԿ-ն ցանկանում են կնքել սույն Պայմանագիրը մինչև ԷԲԸ-ների

Սեփականաշնորհումը, որպեսզի նրանում արտահայտվեն այն պայմանները,

որոնցով Բանկը կգնի և ՀԿ-ն կվաճառի այդ բաժնետոմսերը,

յուրաքանչյուր Սեփականաշնորհման ավարտից հետո:

 

ՈՒՍՏԻ նկատի առնելով ներքևում նշված փոխադարձ հավաստիացումները և

համաձայնությունները, ինչպես նաև այլ նպաստավոր արժեքավոր

նկատառումները (որոնց ստացումը և համապատասխանությունը ճանաչվում է

սույնով) Կողմերը համաձայնվեցին հետևյալի մասին.

 

1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. Սահմանումներ: Սույն Պայմանագրում հետևյալ տերմինները ունեն

ներքևում բերված իմաստները.

 

«ԷՀ»

Հայաստանի էներգետիկայի հանձնաժողովը

 

«Հարակից Պայմանագրեր»

Յուրաքանչյուր ԷԲԸ-ի համար.

 

(i) ԷՀ-ի կողմից, Սեփականաշնորհման օրը կամ դրանից առաջ ԷԲԸ-ին

տրամադրված համապատասխան աշխարհագրական տարածքում

էլեկտրաէներգիա բաշխելու անժամկետ լիցենզիան

 

(ii) ԷԲԸ-ի Սեփականաշնորհման օրը ԷՀ-ի և ՌՆ-ի միջև կնքված

Սակագնային Պայմանագիրը և

 

(iii) վերևում նշված (i) և (ii) կետերի հետ կապված որևէ

պայմանագիր, ԷԲԸ-ներին վերաբերող, որոնք կազմում են

Սեփականաշնորհման Փաթեթի մաս:

 

«Թույլտվություններ»

Որևէ լիազոր մարմնի կողմից նպատակային գործողությամբ կամ

անգործությամբ տրված կամ որևէ լիազոր մարմնի հետ կնքված որևէ

համաձայնություն, գրանցում, փաստաթղթի ներկայացում, պայմանագիր,

նոտարական վավերացում, վկայական, լիցենզիա, հավանություն,

թույլտվություն, լիազորում կամ արտոնություն, որևէ որոշակի

ժամանակահատվածում, ինչպես նաև կորպորատիվ, պայմանագրային,

կրեդիտորների և բաժնետերերի բոլոր համաձայնությունները և

հավանությունները. «Լիազոր մարմին» նշանակում է ազգային, միջազգային,

տարածքային կամ տեղական բոլոր իշխանությունները կամ կառավարական,

վարչական, ֆիսկալ, դատական կամ կառավարության ենթակա բոլոր

մարմինները, բաժինները, հանձնաժողովները, իշխանությունները,

դատարանները, գործակալությունները կամ կազմակերպությունները, ինչպես

նաև կենտրոնական բանկի ֆունկցիաներ իրականացնող անձ կամ

կազմակերպություն, անկախ նրանից կառավարական է թե` ոչ, և ինչպես է

այն սահմանված կամ կոչվում:

 

«Աշխատանքային օր»

յուրաքանչյուր օր բացի շաբաթ, կիրակի օրերից և պաշտոնական տոներից,

երբ առևտրային բանկային գործարքները չեն կատարվում Լոնդոնում

(Միացյալ Թագավորություն) կամ Երևանում (Հայաստան):

 

«Կանոնադրություն»

յուրաքանչյուր ԷԲԸ-ի կանոնադրություն, իր ժամանակ առ ժամանակ

կատարվող փոփոխություններով և վերագրանցումներով:

 

«Վերահսկողություն»

որևէ անձի նկատմամբ - պայմանագրի միջոցով կամ որևէ այլ կերպ նշված

անձի կառավարման և գործունեության ծրագրերի ընդունման գործում

սեփականության իրավունքով, կամ քվեարկելու իրավունքով որոշումներ

ընդունելու կամ որոշումների ընդունումը հարկադրելու իրավունքի

ուղղակի կամ անուղղակի տիրապետումը:

 

«Հայտնման նամակ»

հայտնման նամակը իր հավելվածների հետ միասին, կատարված Եզրափակման

պահին ՀԿ-ի Բանկին տրվող Երաշխիքի առնչությամբ: Հայտնված նշանակում

է լրիվ, արդար և ճշգրիտ հայտնումը Հայտնման Նամակում (Հայտնումը

պետք է մեկնաբանվի համապատասխանաբար)

 

«Դոլար», «$» կամ «US$»

Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինական դրամական միավորը

 

«Դրամ» կամ «AMD»

Հայաստանի Հանրապետության օրինական դրամական միավորը

 

«Մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանության օրենսդրություն»

Բնության պահպանության մասին ընդհանուր կանոնները և Հայաստանում

սույն Պայմանագրի կնքման պահին գործող և դրանից առաջ գործած բոլոր

այլ օրենքները և կանոնակարգերը, որոնք վերաբերվում են մարդկանց

առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

 

«Մարդկանց առողջության և շրջակա միջավայրի պահպանության լիցենզիա»

դրա վերաբերյալ որևէ հավանություն, լիցենզիա, համաձայնություն կամ

այլ Թույլտվություն, որը անհրաժեշտ է ԷԲԸ-ի գործունեությունը

իրականացնելու համար այնպես, ինչպես այն իրականացվել է սույն

Պայմանագրի կնքման պահին:

 

«Մանդատային Նամակ»

1999 թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության և Բանկի միջև

կնքված Մանդատային Նամակը: Սույն Պայմանագրում «Ծախսեր» տերմինը

ունի այն նշանակությունը, որը դրան տրված է Մանդատային Նամակով:

 

«Էական պայմանագրեր»

ցանկացած պայմանագիր համաձայն, որի կատարվում է տարեկան ավելի քան

$75,000 ծախս կամ ստացվում է ավելի քան $75,000 հասույթ, որի

կողմերից մեկը ԷԲԸ-ներից մեկն է:

 

«Առավելագույն Գումար»

ՀԿ-ի և Բանկի միջև առանձին նամակով («Առավելագույն Գումարի Նամակ»)

սահմանված գումար:

 

«Գործարքային Պայմանագրեր»

Սեփականաշնորհվող յուրաքանչյուր Փաթեթի համար.

 

(i) սույն Պայմանագիրը

 

(ii) Առավելագույն Գումարի Նամակը

 

(iii) Բանկի Եզրափակման համապատասխան Նամակ(ներ)ը,

 

(iv) Համապատասխան Ծրագրային Պայմանագիրը, և

 

(v) Բանկի Ետվաճառման համապատասխան Պայմանագիրը

 

«Երաշխիքներ»

Աղյուսակ 5.1-ում բերված ՀԿ-ի կողմից ներկայացումները և

երաշխիքները.

 

1.2. Մեկնաբանություն

 

1.2.1. Օրենսդրական ակտին որևէ ուղղակի կամ անուղղակի հղում

նշանակում է`

 

(a) այդ ակտը իր լրացումներով, անկախ այն բանից, թե դրանք

ընդունվել են սույն Պայմանագրի կնքումից առաջ, թե` հետո

 

(b) որևէ հրամանագիր, կանոնակարգ, հրաման կամ այլ

ենթաօրենսդրական ակտ, որը ընդունվել է (սույն Պայմանագրի

կնքումից առաջ կամ հետո) որևէ օրենսդրական ակտի համաձայն

կամ ի կատարումն դրա, ներառյալ պարբերություն (a)-ում

նշվածները

 

1.2.2. Որևէ փաստաթղթում որևէ կողմին հղումը ներառում է այդ կողմի

իրավահաջորդներին և իրավունքների արտոնված ստացողին:

 

1.2.3. բառերը, որոնք մատնանշում են անձի, ներառում են ֆիզիկական և

իրավաբանական անձինք, ընկերություններ և անձանց չգրանցված խմբեր,

նաև կառավարություններ, նախարարություններ և պետական այլ

գործակալություններ:

 

1.2.4. բառերը, որոնք օգտագործվում են եզակի թվով, ներառում են նաև

հոգնակի թիվը և հակառակը:

 

1.2.5. որևէ փաստաթղթի կամ պայմանագրի հղումը միայն փաստաթղթի ըմբռնումը

հեշտացնելու համար է և ներառում է հղում այդ փաստաթղթին կամ

պայմանագրին` ժամանակ առ ժամանակ կատարված փոփոխություններով և

լրացումներով հանդերձ, փոխարինված կամ փոխանցված վիճակում:

 

1.2.6. սույն Պայմանագրի վերնագրերը չեն ազդում սույն Պայմանագրի

մեկնաբանման վրա, որևէ հղում սույն «Պայմանագրին» նշանակում է

ամբողջ պայմանագիրը իր Հավելվածներով հանդերձ:

 

1.2.7. «Ֆինանսական տարի» նշանակում է օրացուցային տարին:

 

1.2.8. 1.2.1.-1.2.7. ենթաբաժինները կիրառելի են, եթե կողմերի հակառակ

մտադրություն չի երևում:

 

2. ԳՆՎԵԼԻՔ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ԳՆՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔԻ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

 

2.1. Ընդհանուր: Որևէ Փաթեթի նկատմամբ 3-րդ կետում սահմանված

նախապայմանների բավարարման պայմանով, այդ Փաթեթի ԷԲԸ-ի

բաժնետոմսերի համար Բանկի Վճարման դիմաց Եզրափակման պահին ՀԿ-ն

կվաճառի և Բանկը կգնի Գնվելիք Բաժնետոմսերը (ինչպես սահմանված է

կետ 2.3.-ի (ii) մասում) ներառյալ գնվելիք բոլոր այդ

բաժնետոմսերի վերաբերվող իրավունքները:

Գնվելիք Բաժնետոմսերը կվաճառվեն կալանքներից, արգելանքներից և

երրորդ անձանց կողմից կիրառելի այլ պահանջներից զերծ:

 

2.2. Եզրափակման Ընթացակարգը

 

2.2.1. Սեփականաշնորհման Մասին Ծանուցում: ՀԿ-ն անմիջապես Բանկին

կծանուցի որևէ Փաթեթի նկատմամբ ՌՆ-ի հետ Առ ու վաճառքի

պայմանագրի կնքման մասին (այսուհետև «ՌՆ-ի Առ ու վաճառքի

պայմանագրի» «ՌՆ-ի ԱՎՊ»): Ծանուցման մեջ պետք է նշված լինի (i) այն

օրը, երբ ՀԿ-ն ԷԲԸ-ի բաժնետոմսերի առնվազն 51%-ը վերջնականապես

փոխանցեց ՌՆ-ին և ստացավ լրիվ վճարումը («Սեփականաշնորհման օրը»)

և (ii) յուրաքանչյուր ԷԲԸ-ի Բաժնետոմսի գնման գինը, որը ՌՆ-ը

վճարեց Փաթեթի մեջ մտնող յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի համար

(«ՌՆ-ի գնման գինը»): Ի լրումն, ծանուցմանը կցված կլինի (a) ՌՆ-ի

ԱՎՊ (b) հարակից պայմանագրերը Սեփականաշնորհվող Փաթեթի ԷԲԸ-ների

վերաբերյալ և (c) ՌՆ-ի ԱՎՊ-ի առնչությամբ կնքված

Սեփականաշնորհվող Փաթեթի վերաբերյալ բոլոր այլ պայմանագրերի

վավերացված պատճենը: Այն դեպքում, եթե երկու Փաթեթները

սեփականաշնորհվում են միաժամանակ, դա պետք է նշվի ծանուցման մեջ:

 

2.2.2. Բանկի Գնման Եզրափակումը: Սեփականաշնորհվող Փաթեթի բաժնետոմսերի

Առք ու վաճառքի եզրափակումը (յուրաքանչյուր դեպքում «Եզրափակում»)

տեղի կունենա Համապատասխան Փաթեթի (կետ 3-ի պայմանների համաձայն)

Սեփականաշնորհման օրվանից ոչ ավել, քան 30 Աշխատանքային օրից հետո

(«Բանկի Գնման Օրը»): Եզրափակման պահին`

 

(a) ՀԿ-ն Բանկի երևանյան գրասենյակին կտրամադրի բաժնետերերի

մատյանի համապատասխան քաղվածք, ուր նշված է, որ Բանկի գնվելիք

բաժնետոմսերի սեփականատերն է և վճարելուց հետո կունենա լրիվ

բաժնետիրական իրավունքներ,

 

(b) Բանկը վճարում է համապատասխան գնվելիք Բաժնետոմսերի համար

ՀԿ-ն կողմից նշված հաշվին,

 

(c) նշանակված հաշվին գումարի ստացումը հաստատելուն պես, ՀԿ-ն

կտրամադրի Բանկի երևանյան գրասենյակին Գնվելիք Բաժնետոմսերի

համապատասխան հավաստագրերը` Բանկի անունով և բաժնետերերի

մատյանների նոր քաղվածքներ, որոնք հաստատում են, որ Բանկը

Գնվելիք Բաժնետոմսերի լրիվ վճարած սեփականատերն է:

 

Բանկը և ՀԿ-ն կաշխատեն 3-րդ կետում նշված պայմանները գոհացնելու

համար Սեփականաշնորհման օրվանից 30 Աշխատանքային օրվա ընթացքում:

 

2.2.3. Բանկի Գնման Օրվա Ուշացում: Եթե ՀԿ-ին վերաբերվող վերոհիշյալ

դրույթները ամբողջությամբ կատարված չեն մինչև Եզրափակման օրը,

Բանկը (ի լրումն և առանց սահմանափակելու իր այլ իրավունքների կամ

վնասահատուցման պահանջների ներառյալ պատճառված վնասների համար

դրամական փոխհատուցում) իրավունք կունենա գրավոր ծանուցել ՀԿ-ին

հետևյալի մասին.

 

(a) սույն Պայմանագրի դադարելու մասին, բայց միայն այն չափով, որը

վերաբերվում է համապատասխան Սեփականաշնորհվող Փաթեթի ԷԲԸ-ի

բաժնետոմսերին,

 

(b) Եզրափակումը կատարել այն չափով, որքանով հնարավոր է, նկատի

առնելով տեղի ունեցած խախտումները,

 

(c) նշանակել նոր եզրափակման օր սույն Պայմանագրում սահմանված

Եզրափակման օրից ոչ ավել քան 30 օր հետո, որի դեպքում

Եզրափակումը կկատարվի սույն կետ 2.2. պայմաններին համաձայն:

 

2.3. Գնման Գնի Սահմանումը: Ընդհանուր վճարումը, որը պետք է վճարվի Բանկի

կողմից որևէ Սեփականաշնորհվող Փաթեթի ԷԲԸ-ների բաժնետոմսերի համար

(յուրաքանչյուրը «Վճարում») պետք է հավասար լինի հետևյալ թվերի

արտադրյալին.

 

(i) Սեփականաշնորհվող Փաթեթը կազմող ԷԲԸ-ների մեկ բաժնետոմսի ՌՆ-ի

կողմից Գնման Գին(ներ)ը,

 

(ii) Բանկի կողմից գնվող Սեփականաշնորհվող Փաթեթում ընդգրկած ԷԲԸ-ի

բաժնետոմսերի թիվը (յուրաքանչյուր դեպքում Գնվելիք

բաժնետոմսերը), որի քանակը սահմանվում է կետ 2.3. պայմաններով,

պայմանով, որ առավելագույն գումարը, որ Բանկը կվճարի բոլոր

ԷԲԸ-ների բաժնետոմսերի համար չի կարող գերազանցել Առավելագույն

Գումարը:

 

2.3.1. Միաժամանակյա Սեփականաշնորհում: Այն դեպքում, եթե Փաթեթները

սեփականաշնորհվեն միաժամանակ, նախքան եզրափակումը Բանկը և

ՀԿ-ն կհաշվեն Բանկի վճարելիք գումարը, եթե Բանկը պետք է գներ

յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի 19.90%-ը, յուրաքանչյուր

դեպքում համապատասխան ՌՆ-ի Գնման Գնով: Եթե այդ գումարը հավասար է

կամ պակաս Առավելագույն Գումարից, այդ դեպքում գնվելիք

բաժնետոմսերի թիվը կհավասարվի յուրաքանչյուր ԷԲԸ-ի բաժնետոմսերի

19.90%-ին: Եթե այդ գումարը գերազանցում է Առավելագույն գումար,

ապա Առավելագույն գումարը կվերաբաշխվի ԷԲԸ-ների միջև

համամասնաբար, ՌՆ-ի վճարված Գնման Գների համամասնությամբ, և

Գնվելիք Բաժնետոմսերի թիվը կհավասարվի վերաբաշխվող գումարի դիմաց

ստացված բաժնետոմսերի թվին:

 

2.3.2. Ոչ Միաժամանակյա Սեփականաշնորհումներ: Այն դեպքում, եթե Փաթեթները

Սեփականաշնորհվում են ոչ միաժամանակ Բանկը կգնի

Սեփականաշնորհվելիք առաջին Փաթեթի ԷԲԸ-ների առավելագույն թվով

բաժնետոմսերը չգերազանցելով դրանց 19.90% (Առավելագույն Գումարը

չգերազանցելով) («Առաջին Փաթեթ»), յուրաքանչյուր դեպքում

համապատասխան ՌՆ-ի Գնման Գնով: Առավելագույն Գումարի այն մասը

(եթե կա այդպիսին), որը չի օգտագործվել Առաջին Փաթեթի Գնման

ժամանակ, կօգտագործվի մնացած Փաթեթի ԷԲԸ-ների բաժնետոմսերի գնման

համար («Մնացած Փաթեթ»):

 

2.3.3. Բանկի Եզրափակման Նամակը: եթե տեղի են ունենում 2.3.1. կամ 2.3.2.

կետերով նախատեսված դեպքերը, ապա նախքան եզրափակումը Բանկը և

ՀԿ-ն կստորագրեն և կհանձնեն մի նամակ («Բանկի Եզրափակման

Նամակը») հաստատելով (i) յուրաքանչյուր Սեփականաշնորհվող Փաթեթը

կազմող ԷԲԸ-ների Գնվելիք բաժնետոմսերի թիվը և (ii) գինը, որով

Բանկը պետք է գնի այդ բաժնետոմսերը այդ կետերի համաձայն, եթե

գործարքը կատարվի 2.3.2. կետի համաձայն

 

(a) Բանկի Եզրափակման Նամակը կսահմանի Առավելագույն Գումարի

Առաջին Փաթեթի Գնումից մնացած գումարը,

 

(b) Նախքան մնացած Փաթեթը կազմող ԷԲԸ-ների բաժնետոմսերի գնման

Եզրափակումը Բանկի կողմից, Բանկը և ՀԿ-ն կկնքեն և հասցնեն

համապատասխան Բանկի Եզրափակման Նամակ այդ Փաթեթի համար:

 

3. ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

3.1. Ընդհանուր: Եզրափակման պահին Գնվելիք բաժնետոմսերը գնելու և դրանց

դիմաց վճարելու Բանկի պարտավորությունը կախված է յուրաքանչյուր

Սեփականաշնորհվող Փաթեթի համար մինչև Եզրափակումը այդ Փաթեթի համար

հետևյալ նախապայմանների կատարումից, եթե Բանկը չի հրաժարվում այդ

նախապայմաններից:

 

3.1.1. ՀԿ-ն և Բանկը պետք է ստորագրած լինեն Բանկի համապատասխան

Եզրափակման Նամակը և ՀԿ-ն Հայտնման Նամակը պետք է հանձնած լինի

Բանկին:

 

3.1.2. Բանկը պետք է ստացած լինի Աղյուսակ 3.1-ում նշված բոլոր

փաստաթղթերը Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ.

 

3.1.3. Բանկը իր ողջամիտ հայեցողությամբ բավարարված է, որ

 

(a) ՀԿ-ն կատարել է սույն Պայմանագրով նախատեսված իր բոլոր

պարտականությունները, առանց վերոհիշյալը սահմանափակելու ՀԿ-ի կողմից

կատարված բոլոր Երաշխիքները ճիշտ ու ճշգրիտ Եզրափակման պահի

դրությամբ,

 

(b) Բաժնետոմսերի գնումը Բանկի կողմից չպետք է խախտի համապատասխան ԷԲԸ-ի

կանոնադրությունները, ԷԲԸ-ին վերաբերող որևէ Հարակից պայմանագիր,

որևէ Թույլտվություն, համապատասխան ԷԲԸ-ին վերաբերող որևէ էական

պայմանագիր կամ կիրառելի օրենք,

 

(c) ՀԿ-ն բավարարել է Հայաստանի օրենքների բոլոր պահանջները

Սեփականաշնորհման գործընթացի հետ կապված,

 

(d) ՀԿ-ի կողմից կիրառված մրցութային փաստաթղթերը և գնահատման մեթոդները

ապահովել են բաց և թափանցիկ մրցութային գործընթաց,

 

(e) Բանկի կողմից գնվելիք բաժնետոմսերը տալիս են նույն իրավունքները, ինչ

որ ՌՆ-ի գնված բաժնետոմսերը քվեարկելու, շահաբաժիններ ստանալու և

լուծարման հարցերում,

 

(f) Մրցույթի ընթացակարգի արդյունքով ընտրված ՌՆ-ն ընդունելի է Բանկին,

պայմանով, որ արդեն մրցութային գործընթացում մինչև սույն Պայմանագրի

կնքումը նախնական որակավորում անցած հետևյալ ընկերությունները

ընդունելի են Բանկին` ABB Energy Ventures, AES Silk Road Inc.,

Electricitie de France և Union Fenosa Acex, S.A.,

 

(g) ՌՆ-ի և ՀԿ-ի միջև պետք է կնքված լինի բաժնետոմսերի գնման

պայմանագրեր (այսինքն ՌՆ-ի ԱՎՊ) յուրաքանչյուր ԷԲԸ-ի առնվազն 51%

բաժնետոմսերի համար, և դրանցով նախատեսված բոլոր վճարումները

կատարված պետք է լինեն (ընդունելով, որ ՌՆ-ն կարող է ունենալ

շարունակվող պարտավորություններ, ՌՆ-ի ԱՎՊ-ով նախատեսված վճարումների

համար), համապատասխան ԷԲԸ-ի Հարակից պայմանագրերը կնքված են և

հասցված, և յուրաքանչյուր ՌՆ-ի ԱՎՊ և համապատասխան Հարակից

Պայմանագրերը ամբողջական ուժի մեջ են,

 

(h) Բանկը ողջամիտ դատողությամբ բավարարված է յուրաքանչյուր (i) ՌՆ-ի

ԱՎՊ-երով, ներառյալ, առանց սահմանափակելու սակայն, բաժնետոմսերի

գնման գինը, և (ii) Հարակից պայմանագրերով,

 

(i) սույն Պայմանագրով նախատեսված գործարքների կատարման համար ստացված են

բոլոր Թույլտվությունները,

 

(j) Պայմանագրի դադարեցման իրավունք տվող Դադարման որևէ հանգամանք

(ինչպես սահմանված է 4.1. կետում) չպետք է կայացած լինի, շարունակվի

կամ Բանկի կարծիքով վերահաս լինի:

 

3.1.4. Չպետք է լինի (i) որևէ դատարանի, տրիբունալի, վարչական կամ

կարգավորող որևէ մարմնի որևէ հրաման և (ii) որևէ երրորդ անձի,

վարչական կամ կարգավորող որևէ մարմնի կողմից որևէ դատարանում,

կարգավորող մարմնում կամ վարչական գործակալությունում կատարված

կամ սպասվող որևէ գործողություն, որը նպատակ ունի կանխել,

արգելել, կամ որևէ այլ կերպ խափանել սույն Պայմանագրով

նախատեսված գործարքների կատարումը:

 

3.1.5. Սույն Պայմանագրի կնքումից հետո չի պատահել որևէ դեպք և չի

ստեղծվել որևէ պայման, որը առաջացրել է կամ Բանկի ողջամիտ

կարծիքով կարող է առաջացնել համապատասխան Փաթեթը կազմող որևէ

ԷԲԸ-ի բիզնեսի, ֆինանսական վիճակի կամ հնարավորությունների էական

բացասական հետևանք:

 

3.2. Ծրագրային Պայմանագիր: Ի հավելումն, Եզրափակման պահին Գնվող

Բաժնետոմսերի գնման և դրանց դիմաց վճարման Բանկի պարտավորությունը

պայմանավորված է համապատասխան ՌՆ-ի և Բանկի միջև ծրագրային

պայմանագրի («Ծրագրային Պայմանագիր») կնքված վիճակում Բանկին

հանձնելուց, Բանկի ողջամիտ հայեցողությամբ բավարարող ձևով և

բովանդակությամբ: Ծրագրային Պայմանագրերի հիմնական դրույթները

ներկայացված են Աղյուսակ 3.2-ում:

 

Բանկի և ՌՆ-ի կողմից Ծրագրային Պայմանագրի կնքվելուն պես Բանկը

ՀԿ-ին կտրամադրի Ծրագրային Պայմանագրի կնքված օրինակի հաստատված

պատճենը և դրանից հետո Բանկը ՀԿ-ին կտրամադրի Բանկի և ՌՆ-ի կողմից

կնքված Ծրագրային Պայմանագրի լրացումների և փոփոխությունների

հաստատված պատճենները:

 

3.3. Բանկի Ետվաճառման Պայմանագիր: Բանկի սույն Պայմանագրով նախատեսված

պարտավորությունները նաև պայմանավորված են ՀԿ-ին, համապատասխան

ՌՆ-ի հետ Բանկի ետվաճառման պայմանագրի կնքված վիճակում Բանկին

հանձնումից, Բանկի ողջամիտ հայեցողությամբ բավարարող ձևով և

բովանդակությամբ («Բանկի Ետվաճառման Պայմանագիր»). Բանկի Ետվաճառման

Պայմանագրի հիմնական դրույթները ներկայացված են Աղյուսակ 3.3-ում:

 

3.4. Կիրառելիություն: Եթե Փաթեթներից մեկը Սեփականաշնորհված է, և Բանկը

գնել է այդ Փաթեթը կազմող ԷԲԸ-ների իր բաժնետոմսերը, ապա 3.1, 3.2.

և 3.3 կետերով նախատեսված պայմանները կկիրառվեն միայն մյուս` դեռ

չսեփականաշնորհված Փաթեթի նկատմամբ:

 

4. ԴԱԴԱՐՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

 

4.1. Բանկն իրավունք ունի սույն Պայմանագիրը (ՀԿ-ին դրա մասին գրավոր

ծանուցելով) հետևյալ որևէ դեպքում («Դադարման Հանգամանքներ»)`

 

(a) եթե ՀԿ-ն չկատարի սույն Պայմանագրով ստանձնած իր որևէ

պարտավորություն,

 

(b) եթե Բանկի միջոցների օգտագործման ՀԿ-ի իրավունքը կասեցվի կամ

այլ կերպ փոփոխվի Բանկի Կառավարիչների խորհրդի կողմից Բանկի

Հիմնադրման Պայմանագրի Հոդված 8-ի 3-րդ պարբերության համաձայն,

 

(c) եթե երկու Փաթեթների Սեփականաշնորհումը չիրականանա մինչև 2001

թ.-ի մայիսի 31-ը կամ, եթե կետ 3-ում ներկայացված

նախապայմանները չեն բավարարվել սահմանված ժամկետում երկու

Փաթեթի համար,

 

(d) եթե ՀԿ-ն դադարեցնի կամ հրաժարվի իրականացնել ԷԲԸ-ների

սեփականաշնորհման գործընթացը,

 

(e) Եթե ՀԿ-ի կողմից, որևէ գործակալության միջոցով, ազգայնացվեն,

բռնագրավվեն, առգրավվեն կամ նմանօրինակ այլ գործողության

ենթարկվեն արդեն սեփականաշնորհված կամ սեփականաշնորհվող ԷԲԸ-ները

կամ դրանց ունեցվածքի կամ բաժնետոմսերի նշանակալից մասը, որի

հետևանքով կարող է խաթարվել ԷԲԸ-ի բնականոն աշխատանքը: Սույն

ենթակետով առաջացած որևէ վեճ նախ պետք է քննվի կողմերին

ընդունելի անկախ փորձագիտական ընկերության կողմից, որը կողմերից

որևէ մեկի համար անընդունելի լինելու դեպքում ենթակա է միջնորդ

դատավարության` ներքևում բերված դրույթների համաձայն,

 

(f) եթե որևէ ԷԲԸ-ի կողմից կամ նրա դեմ իրականացվի սնանկության,

արտաքին կառավարման, վերակազմակերպման, լուծարման կամ

նմանօրինակ այլ գործողություն, որը կկայանա մինչև Եզրափակումը,

պայմանով, որ այդ գործողությունը կամայական չէ, ունի

հաջողության հասնելու հեռանկար և որին ԷԲԸ-ն հիմնավորված

պատասխան չի տալիս,

 

(g) Եթե որևէ այլ հանգամանք կամ դեպք տեղի ունենա, որը Բանկի

ողջամիտ կարծիքով կարող է առաջացնել որևէ ԷԲԸ-ի բիզնեսի,

ֆինանսական վիճակի կամ հնարավորությունների էական բացասական

հետևանք, նախքան Եզրափակումը:

 

4.2. Նկատի ունենալով հոդված 4.3-ը, այն դեպքում եթե սույն Պայմանագիրը

դադարում է, համաձայն սույն Պայմանագրի հոդված 4.1-ի (a), (b) կամ

(d) կետերով, ՀԿ-ն պարտավորվում է վճարել կամ պարտավորեցնել, որ

որևէ երրորդ կողմ վճարի Բանկի բոլոր ողջամիտ Ծախսերը (ի թիվս

այլոց, փաստաբանների վճարները և այլ իրավական և ընթացիկ ծախսերը),

որոնք Բանկը կատարել է կապված սույն Պայմանագրի շուրջ

բանակցությունների, դրա պատրաստման, լրացման և եզրափակման հետ,

(որոնք կարող են, Բանկի հայեցողությամբ փոխհատուցվել Բանկի կողմից

սույն Պայմանագրով վճարվելիք գումարներից համապատասխան գումարը ըստ

Մանդատային Նամակի հաշվանցելու միջոցով), բացառությամբ այն ծախսերի,

որոնք փոխհատուցվել են Բանկին այլ ձևերով:

 

4.3. Եթե Եզրափակումը տեղի ունենա մինչև 2001 թ. ապրիլի 15-ը, ՀԿ-ի

կողմից Բանկի Ծախսերի փոխհատուցվելիք գումարը չի կարող գերազանցել

500,000 ԱՄՆ դոլար: Եթե Եզրափակումը տեղի չունենա մինչև 2001 թ.

ապրիլի 15-ը փոխհատուցման գումարի սահմանափակումը չի կիրառվի և

ՀԿ-ն պարտավոր կլինի վճարել կամ պարտավորեցնել, որ որևէ երրորդ

կողմ վճարի Բանկին բոլոր ողջամիտ ծախսերը առանց սահմանափակումների:

 

5. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

 

5.1. Հիմնական Երաշխիքները: ՀԿ-ն ներկայացնում է և երաշխավորում է

Բանկին, որ սույն Պայմանագրի կնքման պահին և Եզրափակման պահին

Աղյուսակ 5.1-ում ներկայացված յուրաքանչյուր Սեփականաշնորհման

Փաթեթին վերաբերող հաստատումները, բացառությամբ Հայտնվածների, ճիշտ

են և ճշգրիտ:

 

5.2. Վստահություն: ՀԿ-ն ճանաչում է, որ Բանկը կնքում է այս Պայմանագիրը,

ի թիվս այլոց, հիմք ունենալով Երաշխիքները:

 

6. ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ

 

Հավաստիացումները նախքան Սեփականաշնորհումը: ՀԿ-ն հավաստիացնում է, որ

կապահովի, ինչքանով որ կարող է գործող օրենքների համաձայն, որ

յուրաքանչյուր Փաթեթի Սեփականաշնորհումից առաջ ԷԲԸ-ներից և ոչ մեկը`

 

(a) վաճառած, վարձած, փոխանցած, գրավադրված կամ այլակերպ օտարած չլինի

իր ակտիվները, կամ դրանց նշանակալից մասը, (բացառությամբ ԷԲԸ-ների

միջև ակտիվների փոխանցմանը, դեբիտորական հաշիվների փոխանցմանը`

ԷԲԸ-ների պարտքի վերակազմավորման նպատակով կամ մինչև

սեփականաշնորհումը ԷԲԸ-ների սովորական աշխատանքի հետ չկապված

ակտիվների փոխանցմանը, որը չի խաթարում ԷԲԸ-ների բնականոն

աշխատանքը),

 

(b) ստեղծած չլինի որևէ դուստր ընկերություն, ներդրում

կատարի որևէ ԷԲԸ-ի մեջ կամ գնի որևէ ակտիվ (ցանկացած ձևով),

բացառությամբ (i) այն դեպքի երբ դա սեփականաշնորհմանը ԷԲԸ-ի

նախապատրաստման մի մասն է կամ (ii) գոյություն ունեցող ակտիվների

գնում, որոնք գտնվում են ԷԲԸ-ների օգտագործման մեջ առայժմ և/կամ,

որոնք անհրաժեշտ են գնել ԷԲԸ-ների գործունեությունը շարունակելու

համար, պայմանով, որ դուստր ձեռնարկությունների ստեղծումը,

ներդրումների կատարումը կամ ակտիվների ձեռք բերումը չի խաթարում

ԷԲԸ-ների բնականոն աշխատանքը,

 

(c) չմիաձուլվի այլ ընկերության հետ (որը ԷԲԸ չէ) կամ ենթարկվի նման

վերակազմակերպման, կամ

 

(d) չփոփոխի իր կանոնադրական կապիտալը, բաժնետոմսերի թիվը կամ անվանական

արժեքը (բացառությամբ Հայաստանի օրենքներով պահանջվող դեպքերի):

 

Ի հավելումն, ՀԿ-ն հավաստիացնում է, որ տեղյակ կպահի Բանկին ԷԲԸ-ների

Սեփականաշնորհման մրցույթի հետ կապված բոլոր էական իրադարձությունների

մասին: Առանց վերոհիշյալի ընդհանրությունը սահմանափակելու, ՀԿ-ն

կտրամադրի կամ տրամադրել կտա ներքոհիշյալ փաստաթղթերը, այդ փաստաթղթերը

մատչելի դառնալուն պես` (i) ապագա ռազմավարական ներդրողին առաջարկվող

բոլոր փաստաթղթերը և նույնին վերաբերվող բոլոր լրացուցիչ նյութերը

(ներառյալ, առանց սահմանափակելու սակայն, ապագա գնորդի կողմից

բարձրացված բոլոր հարցերի պատասխանները) և (ii) ՌՆ-ի ԱՎՊ-ն և Հարակից

պայմանագրերը, ինչպես նաև որևէ այլ պայմանագիր, որը կարող է էական

լինել նախատեսվող սեփականաշնորհման համար:

 

7. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ

 

7.1. Ընդհանուր: Սույն Պայմանագրի շրջանակներում մեկ կողմից մյուս կողմին

տրվելիք ծանուցումները, պահանջները և այլ հաղորդակցությունները

պետք է ներկայացվեն գրավոր տեսքով: Ծանուցումները, պահանջները կամ

այլ հաղորդակցությունները կարող են տրվել առձեռն, փոստով, ֆաքսով

կամ միջազգային փոստային ծառայության միջոցով մյուս կողմի հասցեով,

ինչը նշված է ներքևում, կամ այլ հասցեով, որի մասին ժամանակ առ

ժամանակ կծանուցի մյուս կողմին:

 

Բանկի համար`

 

Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկ

Ի ուշադրություն` Գործառնությունների Կառավարման Միավոր

Ուան Էքսչայնջ Սքուեար

Լոնդոն EC2A 2JN

Միացյալ Թագավորություն

Այլընտրանքային` ֆաքս, (44-207) 338-6100, պատճեն ուղարկել

(44-207) 338-7710

 

ՀԿ-ի համար`

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

Ի ուշադրություն` Էներգետիկայի նախարարի

Կառավարության շենք թիվ 2

Հանրապետության Հրապարակ

Երևան 375010, Հայաստանի Հանրապետություն

Այլընտրանքային` ֆաքս (374) 151-687

 

7.2. Առաքում: Որևէ ծանուցում, պահանջ կամ այլ հաղորդակցություն

համարվում է կատարված, եթե`

 

7.2.1. առաքված է առձեռն, հանձնման պահին,

 

7.2.2. ուղարկված է փոստով, փոստային ծառայությանը հանձնելուց հետո

երկրորդ (միջազգային փոստի դեպքում` վեցերորդ) Աշխատանքային օրվա

ժամը 10:00-ին,

 

7.2.3. ուղարկված է ֆաքսով առաքման պահից երկու ժամ հետո, եթե առաքված է

որևէ Աշխատանքային օրում մինչև ժամը 15:00-ը և որևէ այլ

դեպքում` առաքման օրվա հաջորդ Աշխատանքային օրը ժամը 10:00-ին,

 

7.2.4. ուղարկված է միջազգային փոստային սուրհանդակով, առաքման օրվանից

երկրորդ Աշխատանքային օրը ժամը 10:00-ին, եթե սուրհանդակի կողմից

վերցված է որևէ Աշխատանքային օրվա ժամը 18:00-ից առաջ, կամ

առաքման օրվանից երրորդ Աշխատանքային օրը ժամը 10:00-ին, եթե

սուրհանդակի կողմից վերցված է որևէ Աշխատանքային օրվա ժամը

18:00-ից հետո:

 

8. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

8.1. Կարգավորող օրենսդրությունը. Սույն Պայմանագիրը կարգավորվում է և

ձևակերպվում է ԱՄՆ Նյու-Յորք նահանգի օրենքներով, առանց կիրառելու

այդ նահանգի օրենսդրության օրենքների բախման սկզբունքները:

 

8.2. Վեճերի լուծումը. Սույն Պայմանագրի կապակցությամբ կամ դրանից ծագող

ցանկացած վեճ, հակասություն, հայց, կամ վերոհիշյալ պայմանագրերի

խախտում, դադարեցում կամ անվավերության պահանջ պետք է վերջնականապես

լուծվի միջնորդ դատարանի միջոցով համապատասխան Միավորված Ազգերի

Կազմակերպության Միջազգային Առևտրային Օրենքների Հանձնաժողովի

(UNCITRAL) Միջնորդ Դատարանի Կանոնների համաձայն, որոնք ներկայումս

ուժի մեջ են: Կլինի մեկ միջնորդ դատավոր, որը կնշանակվի Ամերիկյան

Միջնորդ Դատավարության Ասոցիացիայի նախագահի կողմից: Միջնորդ

դատարանի Իրավաբանական նստավայրը Նյու-Յորք քաղաքն է, Նյու-Յորք,

ԱՄՆ: Միջնորդ դատարանը կարող է անցկացնել միջնորդ դատավարությունը

ամբողջությամբ կամ մասամբ որևէ այլ տեղ, որը կհամարի պատշաճ` հաշվի

առնելով դատավարության և կողմերի հարմարությունը: Վարույթի

ընթացքում օգտագործվելու է անգլերեն լեզուն: Միջնորդ դատարանի

որոշումը կլինի վերջնական և պարտադիր կողմերի համար: Կողմերը

սույնով հրաժարվում են որևէ կիրառելի օրենսդրությամբ որևէ միջնորդ

դատարանի վճռի վերանայումը հայցելու իրավունքից, և նաև հրաժարվում

են այդպիսի վարույթի առնչությամբ նախնական օրենսդրական մեկնաբանման

համար դատարան դիմելու իրավունքից: Միջնորդ դատարանը իրավասու չէ

արտոնել, և ՀԿ-ն իրավունք չունի որևէ դատարանից հայցել, որևէ

միջանկյալ իրավունքների պաշտպանության միջոցներ կամ նախնական

վնասահատուցում Բանկի դեմ, չնայած UNCITRAL-ի դրույթներին: Միջնորդ

դատարանը իրավասու է քննարկել և ներառել որևէ վարույթի որոշման

կամ վճռի մեջ որևէ առաջացած վեճ, որը Բանկի (բայց ոչ այլ անձերի)

կողմից պատշաճորեն ներկայացված է, եթե այդ վեճը առաջացած է սույն

Պայմանագրից, սակայն նկատի առնելով վերոհիշյալը ոչ մի այլ կողմ կամ

այլ վեճ չպիտի ներառվի կամ միաձուլվի միջնորդ դատարանի

վարույթներին: Որևէ միջնորդ դատավարության ընթացքում Բանկի

հավաստիացումները Բանկին հասանելիք գումարի մասին օգտվում են

ճշմարտացիության կանխավարկածից:

 

8.3. Բանկի Արտոնությունները և Անձեռնմխելիությունը: Որևէ դրույթ սույն

Պայմանագրում չպետք է համարվի հրաժարում որևէ կիրառելի օրենքով կամ

միջազգային կոնվենցիայով կամ 29 մայիսի, 1990 թ. Փարիզում կնքված

Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի Հիմնադրման Պայմանագրով

ամրագրված անձեռնմխելիությունից, արտոնություններից կամ

ազատումներից, որոնք վերապահված են Բանկին:

 

8.4. ՀԿ-ի առևտրային գործունեություն: ՀԿ-ն ներկայացնում է և

երաշխավորում, որ սույն Պայմանագիրը առևտրային բնույթ ունի, այլ ոչ

թե պետական բնույթ, և որ ՀԿ-ն իրավունք չունի անձեռնմխելիությամբ

պաշտպանվել դատավարություններից իր հանդեպ կամ իր ունեցվածքի հանդեպ

սուվերենության կամ այլ հիմունքներով, որևէ օրենսդրությամբ կամ

որևէ դատարանում ուր դատական հայց կներկայացվի սույն Պայմանագրից

բխող պարտականությունների գործադրման համար: ՀԿ-ն սույնով

համաձայնվում է սույն Պայմանագրից բխող իր պարտականությունների

առնչությամբ չօգտվել անձեռնմխելիության իրավունքից այն չափով, ինչ

չափով իր ունեցվածքը ներկայումս կամ ապագայում կարող է օգտվել որևէ

անձեռնմխելիության իրավունքից, ներառյալ հաշվանցման, դատական

վարույթների նախնական կալանքի, այլ կալանքների կամ դատավճռի

հարկադիր կատարման առնչությամբ անձեռնմխելիությունից,

սուվերենության կամ այլ հիմունքների վրա:

 

9. ԶԱՆԱԶԱՆ

 

9.1. Ժամկետը: Քանի դեռ այս Պայմանագիրը չի դադարեցվել համաձայն Հոդված

4-ի, այս Պայմանագիրը անժամկետ է, եթե այն չի դադարեցվում և ուժը

կորցնում կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Որևէ այսպիսի դադարման

դեպքում Պայմանագրի բոլոր հոդվածները դադարում են գործելուց բացի

Հոդված 4.2-ից և 4.3-ից (Դադարման Հանգամանքներ), Հոդված 8-ից,

(Կառավարող Օրենք և Վեճերի Լուծում), 9.4-ից (Վճարներ և Ծախսեր),

9.5-ից (Անգլերեն լեզուն), 9.6-ից (Իրավունքներ, Վնասահատուցում և

Իրավունքներից Հրաժարում), 9.7.-ից (Իրավահաջորդներ և Իրավունքների

Ջեռքբերողներ), 9.8-ից (Լրացում), 9.9-ից (Բաժանելիություն) և

9.12-ից (Ուշացման տոկոսները), որոնք ենթակա չեն այս Պայմանագրի

դադարմանը (և որևէ կողմ չի կարող ունենալ որևէ պահանջ մյուսի

նկատմամբ այս Պայմանագրի ներքո, բացի այն պահանջներից, որոնք

առաջանում են Հոդված 2.2.2 երկրորդ մասում պարունակվող

պարտավորվածությունների դադարումից):

 

9.2. Հարկեր: ՀԿ-ն պետք է վճարի բոլոր հարկերը (ներառյալ դրոշմահարկերը),

տուրքերը, վճարները կամ այլ գանձումները, որոնք պետք է վճարվեն

կապված այս Պայմանագրի կատարման, թողարկման, առաքման, գրանցման կամ

վավերացման հետ, կամ այս Պայմանագրի շրջանակներում Բանկի

բաժնետոմսերի վաճառքի, փոխանցման կամ առաքման և դրանց վերաբերող

որևէ փաստաթղթի կամ կապված ՀԿ-ի կողմից հատուցվելիք որևէ վնասի

հետ, որը ծագում է Երաշխիքների շրջանակներում գոյություն ունեցող

պահանջից, և պետք է փոխհատուցի Բանկին որևէ այդպիսի հարկերի,

տուրքերի, վճարների կամ այլ գանձումների համար, որոնք վճարվել են

Բանկի կողմից:

 

9.3. Վճարման Մանրամասները: Քանի դեռ պարզորոշ ձևով այլ բան չի

հաստատված, բոլոր վճարումները պետք է կատարվեն Դոլարով մյուս կողմին

հետևյալ կերպ`

 

9.3.1. ՀԿ-ին անմիջականորեն առկա միջոցներով` Հայաստանի Հայաստանի

Հանրապետության Կենտրոնական Բանկում Գանձապետարանի 103004034858

հաշվին, և

9.3.2. Բանկին անմիջականորեն առկա միջոցներով Բանկի հաշվին, որի մասին

ՀԿ-ն կծանուցվի համապատասխան ժամանակ:

 

9.4. Վճարներ և Ծախսեր:

 

9.4.1. Նկատի առնելով հոդված 9.4.2.-ը, ՀԿ-ն պարտավոր է Բանկին վճարել

կամ ստիպել որևէ երրորդ կողմի վճարել Բանկի բոլոր ողջամիտ

Ծախսերը` Մանդատային Նամակի համաձայն (որը շարունակում է մնալ

ուժի մեջ):

9.4.2. եթե Եզրափակումը տեղի ունենա մինչև 2001 թ. ապրիլի 15-ը, ՀԿ-ի

կողմից Բանկի Ծախսերի փոխհատուցվելիք գումարը չի կարող գերազանցել

500,000 ԱՄՆ դոլար: եթե Եզրափակումը տեղի չունենա մինչև 2001 թ.

ապրիլի 15-ը փոխհատուցման գումարի սահմանափակումը չի կիրառվի և

ՀԿ-ն պարտավոր կլինի վճարել կամ պարտավորեցնել, որ որևէ երրորդ

կողմ վճարի Բանկին բոլոր ողջամիտ ծախսերը առանց

սահմանափակումների:

 

9.5. Անգլերեն լեզուն: Կողմերը կնքում են սույն Պայմանագիրը անգլերեն

լեզվով վավերացված հայերեն թարգմանությամբ: Անգլերեն տարբերակի և

վավերացված հայերեն տարբերակի միջև որևէ հակասության դեպքում

անգլերեն տարբերակը կգերակայի, այնուամենայնիվ հայերեն

թարգմանությունը կարող է օգտագործվել անգլերեն տարբերակի

մեկնաբանման համար: Այս Պայմանագրին համապատասխան բոլոր ներկայացվող

փաստաթղթերը և հաղորդակցությունները պետք է կատարվեն անգլերեն

լեզվով կամ, եթե այլ լեզվով են, պետք է ուղեկցվեն անգլերեն

թարգմանությամբ, վավերացված ՀԿ-ի ներկայացուցչի կողմից, որը

հանդիսանում է տիրապետող տարբերակ ՀԿ-ի և Բանկի համար:

 

9.6. Իրավունքները, Վնասահատուցումները և Իրավունքներից Հրաժարվելը

 

9.6.1. Որևէ կողմին վերաբերող որևէ գործելակերպ կամ որևէ իրավունքի

օգտագործման ուշացում կամ իրավունքից, լիազորությունից կամ

վնասահատուցման իրավունքից օգտվելու բացթողում, այս Պայմանագրի

կամ այլ պայմանագրի պարտավորությունները չկատարելու դեպքում, չեն

նվազեցնում որևէ այդպիսի իրավունք, լիազորություն կամ

վնասահատուցման իրավունք, կամ չեն մեկնաբանվում, որպես դրանցից

հրաժարում կամ լուռ համաձայնություն; որևէ կողմի գործողություն

կապված այդպիսի հրաժարումից, կամ սույնում որևէ լուռ

համաձայնություն չի ազդում կամ նվազեցնում այդ կողմի

լիազորությունները կամ վնասահատուցման իրավունքը որևէ այլ

խախտման նկատմամբ:

 

9.6.2. Որևէ կողմի վերաբերող սույն կամ այլ պայմանագրի խախտմամբ

առաջացած իրավունքի, լիազորության կամ վնասահատուցման իրավունքի

առանձին կամ մասնակի օգտագործումը չի կարող արգելել այդ իրավունքի

հետագա օգտագործումը կամ որևէ այլ օրինական իրավունքի

օգտագործումը:

 

9.6.3. Սույն Պայմանագրի որևէ կողմին վերաբերող իրավունքից,

լիազորությունից կամ վնասահատուցման իրավունքից հրաժարումը սույն

Պայմանագրի կամ որևէ այլ Պայմանագրի խախտման դեպքում ուժի մեջ է

միայն, եթե այդ կողմը դա ներկայացնի գրավոր տեսքով:

 

9.6.4. Սույնով նախատեսված իրավունքները և վնասահատուցման իրավունքները

կուտակվող են և չեն բացառում օրենքով նախատեսված այլ

իրավունքները, լիազորությունները կամ վնասահատուցման

իրավունքները:

 

9.6.5. Սույնով նախատեսված կամ այլ հիմունքներով առաջացած որևէ

իրավունքից կամ վնասահատուցման իրավունքից օգտվելը չի բացառում

միաժամանակ որևէ այլ պատշաճ իրավունքից կամ վնասահատուցման

իրավունքից օգտվելը:

 

9.6.6. Բանկի կողմից կամ նրա անունով ձեռնարկված ՀԿ-ի կամ ԷԲԸ-ների

գործողությունների քննումը, սույն Պայմանագրի կնքումը կամ

կատարումը կամ որևէ այլ գործողություն, որը կարվի Բանկի կողմից

կամ նրա անունից սույն Պայմանագրի առնչությամբ, որը կարող էր

սույն դրույթի բացակայության դեպքում սահմանափակել բանկի

իրավունքները կամ վնասահատուցման իրավունքները չի սահմանափակում

ՀԿ-ի կողմից տրված որևէ երաշխիքի խախտումից առաջացած Բանկի

իրավունքները կամ վնասահատուցման իրավունքները:

 

9.6.7. Բանկը իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ որևէ ժամանակ կարող

է շնորհել ՀԿ-ին արտոնություններ, ընդ որում դրանք որևէ ձևով

չեն ազատում և անվավեր չեն դարձնում ՀԿ-ի` սույնով նախատեսված

այլ պարտականությունները:

 

9.6.8. ՀԿ-ն իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ որևէ ժամանակ կարող

է շնորհել Բանկին արտոնություններ, ընդ որում դրանք որևէ ձևով

չեն ազատում և անվավեր չեն դարձնում Բանկի` սույնով նախատեսված

այլ պարտականությունները:

 

9.7. Իրավահաջորդները և Իրավունքների Ձեռքբերողները: Կողմերից ոչ մեկը

իրավունք չունի սույն Պայմանագրով նախատեսված իր իրավունքները լրիվ

կամ մասամբ փոխանցել առանց մյուս կողմի նախնական գրավոր

համաձայնության: Ենթակա վերոհիշյալին սույն Պայմանագիրը կիրառելի է

և նրա իրավունքներից օգտվում են սույն պայմանագրի կողմերի

իրավահաջորդները և նրանց իրավունքների թույլատրված ձեռքբերողները:

 

9.8. Լրացում: Սույն Պայմանագիրը չի կարող լրացվել, փոփոխվել կամ

դադարել, բացի այն դեպքից, եթե այդպիսի լրացումը կամ փոփոխությունը

կամ դադարումը ուղղակիորեն համաձայնեցված է ՀԿ-ի և Բանկի կողմից

գրավոր տեսքով:

 

9.9. Բաժանելիություն: Եթե սույն Պայմանագրի որևէ դրույթ միջնորդ

դատարանի կողմից համարվում է անվավեր կամ անգործադրելի, այդ դրույթը

կհամարվի սույն Պայմանագրից հանված և Պայմանագրի մնացած դրույթները

լիարժեք կմնան ուժի մեջ, այս Պայմանագիրը կմեկնաբանվի և կգործադրվի

այնպես, որպես թե չլիներ այս անվավեր կամ անգործադրելի դրույթը:

Չնայած վերոհիշյալին, կողմերը բարեխղճորեն կբանակցեն, որպեսզի

համաձայնվեն փոխշահավետ նոր դրույթների վերաբերյալ, որոնք

հնարավորին չափ օրենքի սահմաններում ունենան նույն տնտեսական

արդյունքը և հետապնդեն նույն նպատակները, ինչպիսիք հետապնդում էր

անվավեր կամ անգործադրելի գտնված դրույթը և այդ նույն դրույթը

կփոխանակվի անվավեր կամ անգործադրելի դրույթով:

 

9.10. Երրորդ կողմի շահագրգռվածության բացառումը: Սույն Պայմանագիրը

կնքվում է բացարձակապես սույն Պայմանագրի կողմերի օգտի համար և ոչ

մի երրորդ կողմ իրավունքներ ձեռք չի բերում սույնով և չի

համարվում սրանից օգտվող կողմ:

 

9.11. Համալրող Փաստաթղթեր: Սույն փաստաթուղթը կարող է ստորագրվել տարբեր

տեղերում մեկ կամ մի քանի համալրող մասերով, որոնցից

յուրաքանչյուրը բնագրի ուժ ունի և որոնք միասին կազմում են մեկ

միասնական օրինական փաստաթուղթ:

 

9.12. Ուշացման տոկոսներ: Առանց սահմանափակելու Սույն պայմանագրով

ապահովված վնասահատուցման իրավունքները, եթե սույնով Բանկին

վճարվելիք որևէ գումար չվճարվի Վճարման օրը ըստ սույն Պայմանագրի,

ՀԿ-ն պարտավոր է վճարել տոկոսներ ուշացած գումարի վրա (Դոլարով)

սկսած նշանակված վճարման օրվանից մինչև լրիվ վճարումը, ընդ որում

տոկոսադրույքը հավասար է միջին տոկոսադրույքին, որը բանկերը

պահանջում էին նախորդ վեց ամսվա ժամանակահատվածում ՀԿ-ին

տրամադրվող դոլարային վարկերի համար, որոնք համեմատելի են

վճարվելիք գումարին, գումարած տարեկան երկու տոկոս տուգանքի համար,

պայմանով որ, եթե ՀԿ-ն ժամանակին չտրամադրի Բանկին անհրաժեշտ

տեղեկությունները, որպեսզի Բանկը սահմանի այս միջին տոկոսադրույքը,

այն կշտկվի Բանկի կողմից իր ողջամիտ հայեցողությամբ:

 

9.13. Հավելյալ Երաշխիքներ: Կողմերը խոստանում են ընդհանրապես ստորագրել

բոլոր այն պայմանագրերը և այն փաստաթղթերը և կատարել բոլոր այն

անհրաժեշտ գործողությունները, որպեսզի լիարժեք կատարվեն սույն

Պայմանագրի պայմանները, պահանջները և դրույթները:

 

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ կողմերը` ներկայացված իրենց լիազոր

ներկայացուցիչների կողմից, ստորագրել և հանձնել են սույն Պայմանագիրը,

առաջինը վերևում նշված թվականին:

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ

 

______________________________

                          անուն` Հիլդեգարդ Գաշեկ

                          պաշտոն` Կովկասի, Բելոռուսի և Մոլդովայի

                                  Տարածաշրջանային Տնօրեն,

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

______________________________

                          անուն` Կարեն Գալուստյան

                          պաշտոն` Էներգետիկայի նախարար

 

______________________________

                          անուն` Վարդան Խաչատրյան

                          պաշտոն` Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

______________________________

                          անուն` Դավիթ Հարությունյան

                          պաշտոն` Արդարադատության նախարար

 

Լիազորված ներկայացուցիչներ

 

Աղյուսակ 3.1.

Նախապայմանները գոհացնող ստացվելիք փաստաթղթերի ցուցակ

 

Յուրաքանչյուր Սեփականաշնորհվող Փաթեթի վերաբերյալ պետք է հասցվեն

հետևյալ ստացվելիք փաստաթղթերը.

 

1. Բանկը պետք է ստանա հետևյալ փաստաթղթերից յուրաքանչյուրի իսկական

պատճեն`

 

(a) Գործարքային Պայմանագրեր,

 

(b) Հարակից Պայմանագրերը,

 

(c) Գործարքային Պայմանագրերի յուրաքանչյուր կողմի կնքած

Սեփականաշնորհման հետ կապված բոլոր այլ պայմանագրերը,

 

և յուրաքանչյուր այդպիսի պայմանագիր, մատնանշված (a)-ում, (b)-ում և

(c)-ում պետք է լինեն գործող, վավեր և պայման չնախատեսող:

 

2. Բանկը պետք է ստանա յուրաքանչյուր ԷԲԸ-ի ֆինանսական

հաշվետվությունների («Ֆինանսական Հաշվետվություններ») վավերացված

պատճենները, բաղկացած Սեփականաշնորհման Փաթեթից, որը տրվել էր ՀԿ-ի

կողմից ՌՆ-ին` կապված Սեփականաշնորհման եզրափակման հետ:

 

3. Բանկը պետք է ստանա Կանոնադրությունների վավերացված պատճենները,

համապատասխան գրանցման վկայականները, ինչպես նաև յուրաքանչյուր ԷԲԸ-ի

տնօրենների խորհրդի որոշումները և կանոնակարգերը (եթե այդպիսիք

կան) (հայերեն, անգլերեն թարգմանությամբ` որտեղ, որ անհրաժեշտ է):

 

4. Բանկը պետք է ստանա բոլոր անհրաժեշտ Թույլտվությունների վավերացված

պատճենները (անգլերեն թարգմանությամբ` եթե անհրաժեշտ է) հետևյալի

համար`

 

(a) ԷԲԸ-ների բաժնետոմսերի առք ու վաճառքը համապատասխան սույն

Պայմանագրի պայմանների,

 

(b) Գործարքային Պայմանագրերի` ներառյալ գործարքային Պայմանագրերը

ՀԿ-ի կողմից ստորագրողների լիազորագրերը, ըստ օրենքի կնքելու,

հասցնելու, օրինական լինելու և գործադրելու և պայմանների

կատարելու,

 

(c) ԷԲԸ-ների կողմից իրենց գործունեության կատարման, ներառյալ

անհրաժեշտ բոլոր կառավարական, կրեդիտորական և այլ արտոնագրային

պահանջները:

 

5. Բանկը պետք է ստացած լինի իրավական եզրակացություններ

Սեփականաշնորհման և ԷԲԸ-ների բաժնետոմսերի Բանկի կողմից գնման հետ

կապված դեպքերի համար Բանկի չափանիշների համապատասխան ձևով

(ներառյալ, չսահմանափակվելով սակայն, սույն Պայմանագրի, այլ

Գործարքային Պայմանագրերի և Հարակից Պայմանագրերի օրենքով սահմանված

կարգով իրավասու կնքումը, իրավազորությունը և գործադրելիությունը)

այնպես ինչպես կարող է ընդունված կամ ստանդարտ լինել նման գործարքների

համար` յուրաքանչյուր դեպքում Բանկին ընդունելի ձևով և

բովանդակությամբ: Նման եզրակացությունները պետք է տրվի Բանկին

ընդունելի իրավախորհրդատուի կողմից, ներառյալ (i) Արդարադատության

նախարարություն, (ii) ՀԿ-ի և ԷԲԸ-ների Հայաստանյան և միջազգային

իրավախորհրդատուները և (iii) Բանկի Հայաստանյան և միջազգային

իրավախորհրդատուները (համապատասխան ձևով):

 

6. Բանկը պետք է նախքան Եզրափակումը ստանա ողջամտորեն պահանջված բոլոր

փաստաթղթերը:

 

7. Բանկը պետք է ստանա ծանուցում, որը կհավաստի այն անձի կամ անձանց

լիազորությունները, որոնք ՀԿ-ի կողմից կստորագրեն Գործարքային

Պայմանագրերը կամ կձեռնարկեն որևէ այլ քայլ կամ կկնքեն որևէ այլ

փաստաթուղթ, որ պահանջվում է կամ թույլատրվում է ձեռնարկել կամ կնքել

Գործարքային Պայմանագրերով և այդ անձանցից յուրաքանչյուրի

ստորագրության վավերացված նմուշները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

նոյեմբեր 2000 թ.

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 3.2.

Յուրաքանչյուր Ծրագրային Պայմանագրի Հիմնական Պայմանները

 

Կողմերը

Ծրագրային Պայմանագրի կողմերն են, ՌՆ-ն և Բանկը:

Յուրաքանչյուր Ծրագրային Պայմանագիր առանձին է, միևնույն ժամանակ

արտացոլելով սույն Պայմանների Ամփոփագրում տեղ գտած պայմանները:

 

Պարտավորություններ

ՌՆ-ը կապահովի, որ ԷԲԸ-ն.

 

a. ԷԲԸ-ի գործունեությունը ծավալի ըստ Սեփականաշնորհման փաստաթղթերի

պայմանների (այդ թվում` ՌՆ ԱՊՎ, Հարակից պայմանագրերը, Ծրագրային

Պայմանագիրը և որևէ կիրառելի օրենք),

 

b. պատրաստի տարեկան բիզնես ծրագիր («Բիզնես Ծրագիր») այդպիսի ներդրման

պատշաճ ձևով և բովանդակությամբ: Բիզնես ծրագիրը պետք է արտացոլի

ներքևում նշված Ներդրումային ծրագրի իրականացումը և ԷԲԸ-ի ստացած

բոլոր ֆինանսավորումների կատարումն ՌՆ-ին ԱՊՎ-ի և Ծրագրային սույն

Պայմանագրի նախատեսված պարտավորություններով,

 

c. իրականացնի ԷԲԸ-ների միջոցների և սարքավորումների արդիականացմանն և

զարգացմանն ուղղված, ՌՆ ԱՌՎ-ով ՀԿ-ի և ՌՆ-ի միջև համաձայնեցված

ծրագիր («Ներդրումային ծրագիր»),

 

d. եթե առաջանա հավելյալ կապիտալի կարիք, որը կատարվում է համապատասխան

օրենքների համաձայն, նոր կապիտալ ներգրավելու բաժնետոմսերի գինը չպետք

է լինի Բանկի բաժնետոմսերի գնից պակաս: Բանկը իրավունք կունենա,

սակայն պարտավոր չի լինի, մասնակցել կապիտալի ավելացմանը իր

համամասնական մասնաբաժինը ԷԲԸ-ի ընդհանուր կանոնադրական կապիտալում

պահպանելու նպատակով, Բանկը պետք է առնվազն 90 օր առաջ գրավոր

ծանուցում ստանա կապիտալի ավելացման մասին,

 

e. իր գործերը վարի պատշաճորեն և արդյունավետությամբ, հետևելով

ինժեներական, ֆինանսական և ձեռնարկատիրական ողջամիտ պրակտիկայի,

համապատասխան կիրառելի օրենսդրության ուշադրություն դարձնելով շրջակա

միջավայրին, առողջապահությանը և անվտանգության տեխնիկային, ինչպես

նաև` Բիզնես Ծրագրին,

 

f. ապահովագրի յուրաքանչյուր ԷԲԸ և իր ակտիվներ, գույք և միջոցները

կորուստից և վնասվածքից ֆինանսապես կայուն և բարեհամբավ

ապահովագրման ընկերության կողմից,

 

g. իրականացնի Բանկի համար ընդունելի բնապահպանական գործողությունների

ծրագիր, ըստ այս Աղյուսակի Հավելված 1-ում ներկայացրած ձևի,

 

h. վայրի բավարար հաշվապահական հաշվառում, ծախսերի վերահսկողություն,

ղեկավարման տեղեկատվական համակարգեր և օպերատիվ հաշվապահություն ըստ

և՛ ՀՀՄՍ-ի, և՛ Հայաստանի հաշվապահական ստանդարտների,

 

i. ունենա Բանկի համար ընդունելի անկախ հաշվեքննիչներ,

 

j. մշակի և կենսագործի ՌՆ-ի ԱՌՊ-ի և Հարակից Պայմանագրերի համաձայն

Բանկի համար ընդունելի շահաբաժինների քաղաքականություն, և

շահաբաժիններ սահմանի միայն այդ քաղաքականության շրջանակներում,

 

k. երաշխավորի, որ Բանկին իրավունք է վերապահվում նշանակել, ըստ իր

հայեցողության, ԷԲԸ-ի Տնօրենների Խորհրդի մեկ քվեարկող անդամ, կամ մեկ

չքվեարկող դիտորդ, և

 

l. ունենա և թարմացնի բոլոր լիցենզիաները, թույլտվությունները և այլ

փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ԷԲԸ-ի գործունեության համար:

 

Տեղեկատվության Տրամադրում

Ծրագրային Պայմանագիրը պարունակում է դրույթներ որոնք պահանջում են,

որ ՌՆ-ը Բանկին տրամադրի կամ ապահովի, որ ԷԲԸ-ն տրամադրի հետևյալը.

 

a. յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վերջինիս ավարտին հաջորդող

[120] օրվա ընթացքում, հաշվեքննության ենթարկված ֆինանսական

հաշվետվությունները և ԷԲԸ-ի հաշվեքննիչների ղեկավարների

եզրակացությունը,

 

b. յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար վերջինիս ավարտին հաջորդող

[60] օրվա ընթացքում, հաշվետվություն բնապահպանական, առողջական և

անվտանգության տեխնիկայի հարցերի վերաբերյալ,

 

c. յուրաքանչյուր ֆինանսական եռամսյակի ավարտին 60 օրվա ընթացքում

ֆինանսական հաշվետվություն և բաժնետերերի կամ կախյալ

ընկերությունների հետ կատարված և 50,000 ԱՄՆ դոլարը գերազանցող

գործարքների վերաբերյալ հաշվետվություն,

 

d. անհապաղ տեղեկացնել նախատեսված «Ներդրումային Ծրագրի» կամ «Բիզնես

Ծրագրի» էության և ծավալի մեջ առաջարկվող փոփոխությունների,

ինչպես նաև ապահովագրական պահանջների և ԷԲԸ-ում որևէ էական

բացասական փոփոխությունների վերաբերյալ,

 

e. ցանկացած փոփոխություններ ԷԲԸ-ի գործունեության մեջ, ներառյալ այդ

գործունեության կարգավիճակը և փոփոխությունները կամ հնարավոր

փոփոխությունները, ինչպես նաև այդ գործունեության ակտիվների կամ

արտոնագրերի փոփոխությունները,

 

f. անհապաղ տեղեկացնել որևէ Վաղաժամ Ետվաճառքի դեպքի կամ հնարավոր

դեպքի կայացման ըստ Ետվաճառման Պայմանագրի, սույն պայմանագրի

խախտման կամ հնարավոր խախտման ցանկացած իրադարձության վերաբերյալ,

կամ ցանկացած դեպքի կամ պատահարի վերաբերյալ, որոնք հավանական է,

որ բացասական ներգործություն ունենան շրջակա միջավայրի,

առողջության կամ անվտանգության վրա,

 

g. ՌՆ-ի ցանկացած պահանջ ՌՆ ԱՎՊ-ով անհաղթահարելի ուժի ազդեցության

կամ որևէ դեպքի մասին որը կարող է առաջացնել անհաղթահարելի ուժի

ազդեցություն ՌՆ ԱՎՊ-ով,

 

h. ԷԲԸ-ի կողմից կնքված որևէ էական պայմանագրի պայմանների

ծանուցում,

 

i. Բանկի կողմից ողջամտության սահմաններում պահանջած ցանկացած այլ

տեղեկատվություն, ինչպես նաև` ԷԲԸ-ի տարածքը մտնելու և,

հաշվապահական մատյաններին և գրանցումներին ծանոթանալու իրավունք:

 

Ֆինանսական Տեղեկատվություն

ՌՆ ԱՊՎ կնքման օրվանից հետո 12 ամսվա ընթացքում ֆինանսական

տեղեկատվության ամբողջ ծավալը ներկայացվելու է ՀՀՄՍ:

 

Հրաժարումներ

ՌՆ-ը կապահովի, որ ԷԲԸ-ն, առանց Բանկի հետ նախապես համաձայնեցնելու,

չի կատարի հետևյալը.

 

a. կնքի որևէ գործարք այլ կերպ, քան արդար և ճնշումից զերծ

հիմքերով

 

b. դադարեցնի, փոփոխության ենթարկի Հարակից Պայմանագրի ցանկացած

հանձնարարությունը, դրանից հետ կանգնի կամ դրան համաձայնի,

 

c. փոխի իր գործունեության բնույթը,

 

d. փոխի իր կանոնադրությունը,

 

e. վաճառի իր ակտիվների 5%-ից ավելին,

 

f. ստեղծի դուստր ձեռնարկություն կամ ներդրում կատարի մեկ այլ

ընկերության մեջ,

 

g. միաձուլվի կամ կոնսոլիդացիայի ենթարկվի մեկ այլ ընկերության հետ,

կամ դիմի վերակազմավորման նմանօրինակ ծրագրի, պայմանով, որ նույն

Փաթեթի ԷԲԸ-ները կարող են միաձուլվել, եթե այդ միաձուլման

պայմանները հաստատվեն Բանկի կողմից,

 

h. պակասեցնի կամ փոփոխության ենթարկի բաժնետոմսերի կապիտալիզացիայի

մակարդակը (բացի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերից),

 

i. թույլատրի Հարակից Պայմանագրերի որևէ փոփոխություն կամ

պայմաններից հրաժարում,

 

j. կամավոր դիմի ԷԲԸ-ի սնանկացման, կամ

 

k. տրամադրի որևէ փոխառություն, դրամաշնորհ և վարկ կամ

տրամադրի երաշխիք ի շահ որևէ մի անձի (բացի նորմալ առևտրային

վարկերից, որոնք բխում են սովորական գործունեություններից):

 

Ներկայացումներ և երաշխիքներ

Ծրագրային Պայմանագիրը կպարունակի բոլոր ստանդարտ ներկայացումները,

որոնք կապահովեն պայմանագրի իրավազորությունը և իրագործելիությունը,

և այլն

 

Բաժնետոմսերի Պահպանման Դրույթներ

Ծրագրային Պայմանագիրը պարունակելու է բաժնետոմսերի պահպանման

հետևյալ դրույթները.

 

a. ՌՆ-ի կողմից ցանկացած փոխանցում պետք է կատարվի այնպիսի մարմնի,

որը հանդիսանում է «Թույլատրված Ստացող» (դրա սահմանումը կտրվի

Ծրագրային Պայմանագրի մեջ),

 

b. ՌՆ-ը չի իրականացնի որևէ փոխանցում, որի արդյունքում ԷԲԸ-ի մեջ

իր բաժնեմասը իջնի 51%-ից ցածր,

 

c. ԷԲԸ-ը չի գրանցի բաժնետոմսերի փոխանցումը երրորդ կողմի բացի

Ծրագրային Պայմանագրով թույլատրված դեպքերի,

 

d. Ոչ մի կողմ բաժնետոմսեր չի փոխանցի կամ դրանց չի բաժանորդագրվի,

եթե դրա հետևանքով կխախտվի

1. կիրառելի լիցենզիայի որևէ դրույթ,

2. կիրառելի որևէ օրենք:

 

e. Ոչ մի կողմ չի փոխանցի իր բաժնետոմսերը այլ կերպ քան նախատեսված է

Ծրագրային Պայմանագրում և ՀՀ օրենսդրությամբ,

 

f. Բանկը չի փոխանցի իր բաժնետոմսերը ոչ մի մաս նախքան Եզրափակման

5-րդ տարեդարձը,

 

g. Եթե ՌՆ-ն փոխանցի իր բաժնետոմսերը համաձայն սույն պայմանների ապա`

1. ՌՆ-ի պարտավորությունները ըստ պայմանագրի շարունակում են և

ՌՆ-ն կապահովի, որ ստացողը երաշխավորի պայմանագրի պատշաճ

կատարումը,

2. որպես փոխանցման նախապայման ՌՆ-ն պետք է ապահովի, որ ստացողը

մնացած բաժնետերերի հետ կնքի Համապատասխանության

Համաձայնություն, և

3. ստացողի կողմից պայմանագրի խախտման պարագայում ՌՆ-ն

շարունակում է պատասխանատու մնալ որպես վստահորդ:

 

Դադարման վերաբերյալ կասկածներից խուսափելու համար, բաժնետոմսերի

պահպանման վերոհիշյալ դրույթները կդադարեն այն դեպքում, երբ Բանկը

կիրականացնի Ետվաճառքը կամ Վաղաժամ Ետվաճառքը համաձայն Բանկի

Ետվաճառքի Պայմանագրի:

 

Կարգավորող Օրենսդրությունը

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի օրենսդրություն:

 

Վեճերի Լուծումը

Միջնորդ դատավարություն Լոնդոնում UNCITRAL կանոնների համաձայն, կամ

Բանկի հայեցողությամբ ոչ բացառիկ ընդհատությունը Անգլիայի/ԱՄՆ

Նյու-Յորք նահանգի դատարանների:

 

[ԱՅՍՏԵՂ ԼՐԱՑՆԵԼ ԲԱՇԽԻՉ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ]

.__________________________________________________________________________.

|   Հարց   |  Կոնկրետ     | Իրականացվելիք գործողությունը |Ծախսերի|Գործողու-|

|          |  խնդիր/վայր  |                              |նախահա-|թյունը   |

|          |              |                              |շիվ ԱՄՆ|լիովին   |

|          |              |                              |դոլարով|իրականաց-|

|          |              |                              |       |նելու    |

|          |              |                              |       |ժամկետը  |

|          |              |                              |       |(ամիս/   |

|          |              |                              |       |ամսաթիվ) |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Հողի և    |Դադարեցնել    |Վերհանել շրջակա միջավայր      |       |         |

|ստորերկրյա|վտանգավոր     |վտանգավոր նյութերի ծորանքը,   |       |         |

|ջրերի     |նյութերի      |արտանետումները և/կամ          |       |         |

|աղտոտում  |շարունակական  |արտահոսքը և  դրանք            |       |         |

|          |ծորանքը/      |դադարեցնելու կոչված անհապաղ   |       |         |

|          |արտանետումները|միջոցներ ձեռնարկել: Սա        |       |         |

|          |              |վերաբերում է և՛  հայտնի, և՛   |       |         |

|          |              |պոտենցիալ ծորանքներին հետևյալ |       |         |

|          |              |աղբյուրներից.                 |       |         |

|          |              |. Ստորգետնյա ցիստեռններ       |       |         |

|          |              |  (գործող և  լքված)           |       |         |

|          |              |. Չօգտագործվող                |       |         |

|          |              |  էլեկտրասարքավորում          |       |         |

|          |              |. Ծորացող տրանսֆորմատորներ և  |       |         |

|          |              |  անջատիչ/ապահովիչներ         |       |         |

|          |              |. Վթարային հոսքի ստորգետնյա   |       |         |

|          |              |  ցիստեռններ                  |       |         |

|          |              |. Ավտովերանորոգման            |       |         |

|          |              |  արհեստանոցներ:              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Հողի պոտենցիալ|Մշակել պոտենցիալ ապականման    |       |         |

|          |ապականման     |վայրերի մաքրման               |       |         |

|          |վայրեր (օրինակ|գործողությունների ծրագիր:     |       |         |

|          |արտահոսքից և  |                              |       |         |

|          |ծորանքներից)  |                              |       |         |

|__________________________________________________________________________|

|                           Մաքրել աղտահարված վայրերը:                     |

|__________________________________________________________________________|

|          |Գնահատել      |Որոշել, արդյոք գյուղական      |       |         |

|          |ստորերկրյա    |վայրերում ենթակայանների       |       |         |

|          |ջրերի         |տեղադրման վայրերի ստորերկրյա  |       |         |

|          |օգտագործումը  |ջրերը օգտագործվում են խմելու  |       |         |

|          |              |համար: Եթե նման ցանկացած վայրի|       |         |

|          |              |ստորերկրյա ջրերը օգտագործվում |       |         |

|          |              |են, ապա գնահատել ենթակայանի   |       |         |

|          |              |տեղադրման վայրի աղտահարման    |       |         |

|          |              |աստիճանը, որոշելու համար, թե  |       |         |

|          |              |արդյոք ստորերկրյա ջրերը       |       |         |

|          |              |ենթարկվել են ազդեցության: եթե |       |         |

|          |              |այո, ապա հարկ է մշակել և      |       |         |

|          |              |իրականացնել համապատասխան      |       |         |

|          |              |վերականգնողական միջոցառումներ:|       |         |

|          |              |Ի հավելումն դրա,              |       |         |

|          |              |ենթակայաններին հարկ է         |       |         |

|          |              |հատկացնել արգելապատնեշման     |       |         |

|          |              |միջոցներ, երաշխավորելու       |       |         |

|          |              |համար, որ տրանսֆորմատորային   |       |         |

|          |              |յուղի ապագա ծորանք/           |       |         |

|          |              |արտանետումները չեն աղտահարի   |       |         |

|          |              |շրջակա հողը կամ ստորերկրյա    |       |         |

|          |              |ջրերը:                        |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Նյութերի  |Յուղի         |Հանածո յուղեր (օրինակ`        |       |         |

|կառավարում|պահեստավորում |տրանսֆորմատորների             |       |         |

|          |              |համապարունակող ցիստեռնների    |       |         |

|          |              |շուրջ կառուցել բետոնե         |       |         |

|          |              |անջրաթափանց թումբեր:          |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |ՊՔԲ-ների      |Յուղի ձեռքբերման մրցութային   |       |Որպես    |

|          |(Պոլիքլորացված|պայմաններում ներառնել պահանջ, |       |ձեռք-    |

|          |Բիֆենիլիներ)  |որ պահպանվեն ՊՔԲ-ների         |       |բերման   |

|          |պարունակու-   |առավելագույն կոնցենտրացիայի   |       |միջոցա-  |

|          |թյունը        |միջազգային ստանդարտները:      |       |ռում     |

|          |չօգտագործված  |                              |       |         |

|          |յուղերում     |                              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |ՊՔԲ-ների      |Քննության վերցնել             |       |Որպես    |

|          |անալիզ        |տրնսֆորմատորային/յուղային     |       |տրանսֆոր-|

|          |              |անջատիչների յուղի նմուշները   |       |մատորների|

|          |              |ՊՔԲ-ների առկայությունը        |       |վերական- |

|          |              |վերհանելու նպատակով (յուղը    |       |գընման   |

|          |              |փոխելիս կամ տրանսֆորմատորները |       |ծրագրի   |

|          |              |դուրս գրելիս): ՊՔԲ-ների       |       |մաս      |

|          |              |առավելագույն կոնցենտրացիայի   |       |         |

|          |              |միջազգային ստանդարտների       |       |         |

|          |              |գերազանցման հայտնաբերման      |       |         |

|          |              |պարագայում, հարկ է ապահովել   |       |         |

|          |              |դրանց ապահով վնասազերծումը ըստ|       |         |

|          |              |ազգային ընթացակարգերի և       |       |         |

|          |              |միջազգային պատշաճ             |       |         |

|          |              |արդյունաբերական պրակտիկայի:   |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Առողջու-  |Անվտանգության |Բոլոր վայրերում ապահովել      |       |         |

|թյուն և   |տեխնիկայի     |անվտանգության տեխնիկայի       |       |         |

|անվտանգու-|սարքավորման   |սարքավորման առկայությունը     |       |         |

|թյան      |առկայության   |(իրականացնել վայրերի ընդհանուր|       |         |

|տեխնիկա   |բոլոր         |վերազինման ընթացքում):        |       |         |

|          |վայրերում     |                              |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Ընդհանուր     |Երաշխավորել, որ անվտանգության |       |         |

|          |ապահովություն |ազգային կանոնակարգերի         |       |         |

|          |և             |կատարումը ապահովող            |       |         |

|          |անվտանգություն|գործողությունները իրականացվում|       |         |

|          |              |են:                           |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Անվտանգության |Բոլոր աշխատակիցների համար     |       |         |

|          |տեխնիկայի     |կազմակերպել պարբերական        |       |         |

|          |դասընթացներ   |դասընթացներ անվտանգության և   |       |         |

|          |              |առողջական հարցերի վերաբերյալ: |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Հակահրդեհային |Ձեռք բերել և  որտեղ անհրաժեշտ |       |         |

|          |անվտանգություն|է տեղադրել հրդեհի ազդանշանային|       |         |

|          |              |համակարգեր, ինչպես նաև        |       |         |

|          |              |հակահրդեհային միջոցներ,       |       |         |

|          |              |ազգային կանոնակարգերին        |       |         |

|          |              |համապատասխան:                 |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Թափոնների |Թափոնների     |Մշակել ծրագիր չոր թափոնների   |       |         |

|հեռացում  |սորտավորում   |ըստ տիպերի և  վտանգավորության |       |         |

|          |              |աստիճանների սորտավորման համար,|       |         |

|          |              |ինչպես նաև`  ընթացակարգեր     |       |         |

|          |              |թափոնների հեռացման կամ        |       |         |

|          |              |վերամշակման համար:            |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |              |Անհրաժեշտության դեպքում       |       |         |

|          |              |աշխատանք տանել պատկան պետական |       |         |

|          |              |մարմինների հետ, վտանգավոր     |       |         |

|          |              |թափոնների հեռացման ընդունելի  |       |         |

|          |              |հարմարություններ գտնելու      |       |         |

|          |              |նպատակով (վերամշակված         |       |         |

|          |              |տրանսֆորմատորային յուղի գայռը,|       |         |

|          |              |աղտահարված յուղը, աղտահարված  |       |         |

|          |              |փայտյա հենասյուները,          |       |         |

|          |              |աղտահարված թեփը և  այլն):     |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Օգտագործված   |Նախքան հեռացումը կամ առանձին  |       |Որպես    |

|          |յուղի հեռացում|օգտագործողներին վաճառելը      |       |ընդհանուր|

|          |              |հավաստիացնել, որ յուղը        |       |տեխսպա-  |

|          |              |աղտահարված չէ, եթե այն        |       |սարկման  |

|          |              |աղտահարված չէ, ապա դիմել      |       |մաս      |

|          |              |հեռացման համապատասխան         |       |         |

|          |              |եղանակին:                     |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Վտանգավոր     |Կատարելագործել պահեստային     |       |         |

|          |թափոնների     |տարողությունները և            |       |         |

|          |մշակում և     |իրականացնել այդ               |       |         |

|          |հեռացում      |տարողություններում արդեն      |       |         |

|          |              |պահվող վտանգավոր և  թունավոր- |       |         |

|          |              |չոր նյութերի պատշաճ հեռացումը |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Բնապահպա- |Ներկա ԲԿՀ-ն   |Որդեգրել միջազգային           |Մեծ    |         |

|նական     |անբավարար է   |պրակտիկային համապատասխան ԲԿՀ, |մասով  |         |

|Կառավարման|              |որը կներառնի հետևյալը.        |ներքին |         |

|Համակարգեր|              |______________________________|ծախսեր |_________|

|(ԲԿՀ)     |              |1. բարձրացնել բոլոր           |հնարա- |         |

|          |              |աշխատակիցների բնապահպանական   |վոր է  |         |

|          |              |գիտակցության մակարդակը        |նա և   |         |

|          |              |______________________________|որոշ   |_________|

|          |              |2. ընկերության կառույցում     |արտաքին|         |

|          |              |հիմնել բնապահպանական          |ծախսեր |         |

|          |              |կառավարման գործառնություն և   |խորհըր-|         |

|          |              |իրազեկ աշխատակիցների նշանակել |դատվու-|         |

|          |              |որպես բնապահպանական           |թյան   |         |

|          |              |պատասխանատուներ կոնկրետ       |համար  |         |

|          |              |վայրերի կամ առաջադրանքների    |       |         |

|          |              |գծով                          |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |3. վերապատրաստել              |       |         |

|          |              |աշխատակիցներին, մանավանդ`     |       |         |

|          |              |բնապահպանական կառավարիչին և   |       |         |

|          |              |ցեխերի պետերին                |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |4. ընկերության ներսում        |       |         |

|          |              |հաստատել ընթացակարգեր, որոնք  |       |         |

|          |              |կոչված են արձանագրել          |       |         |

|          |              |աղտահարող նյութերի            |       |         |

|          |              |առկայությունը, հետևել  դրանց  |       |         |

|          |              |տարածմանը, և  նվազեցնել       |       |         |

|          |              |մթնոլորտի և  ջրի մեջ          |       |         |

|          |              |արտանետվող աղտահարող նյութերի |       |         |

|          |              |քանակը, ինչպես նաև  բարելավել |       |         |

|          |              |թունավոր թափոնների և          |       |         |

|          |              |վտանգավոր նյութերի մշակման    |       |         |

|          |              |տեխնիկան                      |       |         |

|__________|______________|______________________________|       |_________|

|          |              |5. մշակել արտակարգ            |       |         |

|          |              |իրավիճակների արձագանքման      |       |         |

|          |              |ծրագրեր և  թողարկել           |       |         |

|          |              |համապատասխան ցուցումներ:      |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|Այլ հարցեր|Տրանսֆորմատոր-|Վերանայել Գյումրիում և        |       |         |

|          |ների          |Վանաձորում տրանսֆորմատորների  |       |         |

|          |վերանորոգման  |վերանորոգման հին ցեխերի       |       |         |

|          |ցեխերը վատ    |վիճակը: Որոշում ընդունել այդ  |       |         |

|          |վիճակում են   |շինությունների հետագա         |       |         |

|          |              |օգտագործման/փակման հարցը: Եթե |       |         |

|          |              |որոշում է ընդունվում          |       |         |

|          |              |շարունակել այդ ցեխերի         |       |         |

|          |              |շահագործումը, ապա մշակել և    |       |         |

|          |              |իրականացնել շինությունները    |       |         |

|          |              |մինչև  ընդունելի չափանիշների  |       |         |

|          |              |մոդեռնիզացնելու ծրագիր:       |       |         |

|__________|______________|______________________________|_______|_________|

|          |Նոր հաստատու- |Բոլոր նոր հաստատությունները   |       |         |

|          |թյուններ      |պետք է կառուցվեն ըստ ազգային  |       |         |

|          |              |ընթացակարգերի պահանջների,     |       |         |

|          |              |Եվրոպական Միության չափանիշների|       |         |

|          |              |և  միջազգային պրակտիկայի,     |       |         |

|          |              |ներառյալ` անհրաժեշտ           |       |         |

|          |              |արգելապատնեշումը և            |       |         |

|          |              |անվտանգության տեխնիկան        |       |         |

.__________________________________________________________________________.

 

Աղյուսակ 3.3.

Բանկի Ետվաճառման յուրաքանչյուր Պայմանագրի հիմնական դրույթները

 

Կողմերը

Բանկի Պայմանագրի կողմերն են. ՀԿ-ն, ՌՆ-ն և Բանկը:

Յուրաքանչյուր Ետվաճառման Պայմանագիր առանձին է, միևնույն ժամանակ

արտացոլելով սույն Պայմանների Ամփոփագրում տեղ գտած պայմանները:

 

Բանկի Բաժնետոմսերի Ետվաճառքի Իրավունք

Բանկի Ետվաճառման Պայմանագիրը կնախատեսի, որ Գործարքի Ավարտման օրվա

հինգերորդ և տասնհինգերորդ տարեդարձերի միջև ընկած

ժամանակահատվածում («Ետվաճառքի ժամանակահատված») իր ընտրած պահին,

Բանկը կարող է իր բաժնետոմսերը, լրիվ կամ մասամբ, վաճառել ՌՆ-ին

(Ետվաճառք): Այդ դեպքում ՌՆ-ը պետք է Բանկին վճարի բաժնետոմսերի

համապատասխան գինը (ինչպես սահմանված է «Ետվաճառքի Գին» հոդվածում):

 

Վաղաժամ Ետվաճառքի Իրավունք

Բանկը իրավունք կունենա ցանկացած ժամանակ իր բաժնետոմսերը լրիվ կամ

մասամբ վաճառել ՌՆ-ին, ստորև «Վաղաժամ Ետվաճառք» կետում նկարագրված

իրադարձություններից որևէ մեկի պատահման դեպքում («Վաղաժամ

Ետվաճառք»):

 

Արագացման իրադարձության պատահման դեպքում Բանկը տեղյակ կպահի ՀԿ-ին:

Եթե Բանկը որոշի օգտվել Վաղաժամ Ետվաճառքի իր իրավունքից (պայմանով,

որ Ետվաճառքի Գինը հաշվարկված է) Բանկը կտրամադրի ՀԿ-ին գրավոր

ծանուցում («Ետվաճառքի Ծանուցում») իր կողմից Վաղաժամ Ետվաճառքը

իրավունքից օգտվելու մտադրության մասին: Ետվաճառքի Ծանուցումը կնշի

Բանկի կողմից վաճառվող բաժնետոմսերի քանակը և Ետվաճառման

համապատասխան Գինը: Դրանից հետո ՀԿ-ն կստանա Բանկի կողմից վաճառվող

բաժնետոմսերը (բոլորը այլ ոչ մասամբ) գնելու նախապատվություն,

Ետվաճառքի Ծանուցման մեջ նշված պայմաններով և գնով Բանկին դրա մասին

գրավոր ծանուցում ուղարկելով Ետվաճառքի Ծանուցումը ուղարկելուց

հետո 20 Աշխատանքային Օրվա ընթացքում: Եթե ՀԿ-ն չօգտվի կամ չուղարկի

այդ իրավունքից օգտվելու մասին ծանուցումը 20 Աշխատանքային Օրվա

ժամանակահատվածում, Բանկը իրավունք կունենա ետվաճառել բաժնետոմսերը

ՌՆ-ին, Ետվաճառքի Ծանուցման մեջ նշված պայմաններով և գնով:

 

Այն դեպքում, եթե ՀԿ-ն որոշում է գնել Ետվաճառքի Բաժնետոմսերը,

իրավունք կունենա հետաձգել այդ բաժնետոմսերի վճարումը մինչև հաջորդ

օրացուցային տարին: Հետաձգման դեպքում, ՀԿ-ն կտա Բանկի պարտավորագիր

Բանկը բավարարող ձևով և բովանդակությամբ («Պարտավորագիր»):

Պարտավորագրի մարման ժամկետը կլինի Ետվաճառքի Ծանուցումը հանձնելուց

անմիջապես հաջորդող օրացուցային տարվա մարտի 31-ը: Պարտավորագիր մայր

գումարը կլինի Ետվաճառքի գնի լրիվ գումարը, որի վրա կուտակվում է

տոկոսներ, LIBOR-ի տոկոսադրույքին գումարած տարեկան 1% (մեկ տոկոս)

հաշվարկված Ետվաճառքի Ծանուցումը հանձնելուց մինչև Պարտավորագրի

լրիվ մարման հատվածով:

 

Ետվաճառքի Գինը

a. Ետվաճառքի գինը ստորև թվարկվածներից ամենաբարձրն է.

 

1. այն գումարը, որը ստացվում է բազմակի ցուցանիշներով կողմերին

ընդունելի բանաձևի կիրառումից,

 

2. բաժնետոմսերի շուկայական գինը, որը որոշվում է անկախ գնահատողի

կողմից կողմերին ընդունելի չափանիշներով:

 

b. Վաղաժամ Ետվաճառքի գինը կլինի վերևի սահմանված Ետվաճառքի գինը

բացի այն դեպքից, եթե հետևյալ բանաձևով հաշվարկված գինը ավելի

բարձր է`

Վաճառելիք բաժնետոմսերի վրա Բանկի կողմից ծախսած բոլոր

գումարները դրանց վրա հաշվարկված` LIBOR-Ի վեց ամսվա

տոկոսադրույքին գումարած 1% (մեկ տոկոս) տոկոսադրույք, որը

կուտակվում է ամեն վեց ամիս և հաշվարկվում է Գնման օրվանից,

հանած Բանկի կողմից ստացած այդ բաժնետոմսերին վերաբերող

յուրաքանչյուր շահութաբաժնի դոլարային արժեքը դրանց վրա

հաշվարկած` LIBOR-ի վեց ամսվա տոկոսադրույքին գումարած 1% (մեկ

տոկոս) տոկոսադրույք, որը կուտակվում է ամեն վեց ամիս և

հաշվարկվում է յուրաքանչյուր շահութաբաժնի համար այդ

շահութաբաժնի ստացման օրվանից:

 

Արագացման Իրադարձություն

Ստորև թվարկվածներից յուրաքանչյուրը ներկայացնում է «Արագացման

Իրադարձություն».

 

1. ՌՆ-ն չի կատարում Բաժնետերերի Պայմանագրով նախատեսված իր որևէ

պարտականությունները,

 

2. [ՀՀ Կառավարությունը հայտարարում է ՌՆ ԱՎՊ-ով և Հարակից

պայմանագրերով նախատեսված պարտավորությունների չկատարման մասին,]

 

3. [ԷԲԸ-ն խախտում է Հարակից պայմանագրերով նախատեսված իր որևէ

պարտավորություն.]

 

4. [որևէ երրորդ կողմ հայտարարում է ՌՆ-ի կամ ԷԲԸ-ի կողմից որևէ

էական պայմանագրի էական խախտում, իսկ ՌՆ-ն չի առնում բոլոր

ողջամիտ քայլերը կամ չի ստիպում ԷԲԸ-ին առնել բոլոր ողջամիտ

քայլերը վերացնելու համար խախտումների 15 օրվա ընթացքում և չի

հետապնդում նման քայլեր քանի դեռ խախտումների վերացնելը

ողջամտորեն հնարավոր է,]

 

5. Բանկին հայտնի է դառնում, որ Ծրագրային պայմանագրում իրեն տրված

ներկայացումներից կամ երաշխիքներից որևէ մեկը էապես անճիշտ կամ

շեղացնող էր, կամ, որ ՌՆ ԱՎՊ-ում ՌՆ-ի տված ներկայացումներից կամ

երաշխիքներից որևէ մեկը էապես անճիշտ կամ շեղացնող էր,

 

6. [ՌՆ-ը խախտում է ԷԲԸ-ի իր սեփականատեր լինելու կամ այն

շահագործելու հետ կապված ցանկացած կիրառելի օրենք,]

 

7. հարկադիր սնանկացման հայց է ներկայացվել ԷԲԸ-ի դեմ և ԷԲԸ-ի դրա

հիմնավորված պատասխան չի տալիս 60 օրվա ընթացքում,

 

8. ՌՆ-ի վերահսկողությունը անցնում է մի անձի, որը, Բանկի ողջամիտ

դատողությամբ, իր համբավով, ֆինանսական վիճակով և տեխնիկական

հնարավորություններով հավասար կամ բարձր չէ ընտրված ՌՆ-ին, կամ

 

9. Էական և անբարենպաստ փոփոխությունները ԷԲԸ-ի ֆինանսական վիճակում

կամ գործունեության մեջ, որոնք առաջացել են Սեփականաշնորհումից

հետո, և որոնք հետևանք են հիմնականում ՌՆ-ի կողմից անփույթ կամ

անխոհեմ կառավարման կամ շահագործման ՌՆ-ի վերհսկողության ժամանակ:

 

Ներկայացումներ և երաշխիքներ

Բանկի Ետվաճառքի Պայմանագիրը կպարունակի բոլոր ստանդարտ երաշխիքները,

որոնք կապահովեն պայմանագրի իրավազորությունը և իրագործելիությունը

 

Կարգավորող Օրենսդրությունը

ԱՄՆ Նյու-Յորք նահանգի օրենսդրություն:

 

Վեճերի Լուծումը

Միջնորդ դատավարություն Լոնդոնում UNCITRAL կանոնների համաձայն, կամ

Բանկի հայեցողությամբ ոչ բացառիկ ընդդատությունը Անգլիայի/ԱՄՆ Նյու

Յորք նահանգի դատարանների

 

Աղյուսակ 5.1

Երաշխիքները ըստ Բանկի Եզրափակման Պահի

 

Մաս 1. Հիմնական երաշխիքներ

 

ՀԿ սույնով կատարում է հետևյալ ներկայացումները յուրաքանչյուր ԷԲԸ-ի

մասին սույն Պայմանագրի կնքման դրությամբ և Բանկի Եզրափակման Պահին

Սեփականաշնորհվող Փաթեթը (որի մեջ բանկը ներդրում է կատարում) կազմող

յուրաքանչյուր ԷԲԸ-ի նկատմամբ.

 

1.1. Կազմակերպաիրավական կարգավիճակ

ԷԲԸ-ներից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության օրենքների

համաձայն ստեղծված փակ բաժնետիրական ընկերություն է:

 

1.2. Իրավունակություն

ՀԿ-ն ունի անհրաժեշտ իրավունք և լիազորություն կնքելու և կատարելու

սույն Պայմանագիրը և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը սույն

Պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունների ստանձնումը և

կատարումը լիազորելու համար:

 

1.3. Օրինական պարտավորություններ

Սույն Պայմանագիրը հանդիսանում է ՀԿ-ի օրինական և պարտադիր

պարտավորություն, որը կիրառելի է ՀԿ-ի հանդեպ իր պայմաններին

համապատասխան (նկատի առնելով, որ ԷԲԸ-ների բաժնետոմսերի գնման գները

վերջնականորեն սահմանված չեն, սույն Պայմանագրի կնքման պահին):

 

1.4. Թույլտվություններ և Հավանություններ

 

(a) ՀԿ-ին անհրաժեշտ չէ որևէ Թույլտվություն Գնվելիք Բաժնետոմսերը

Բանկին վաճառելու համար, սույն Պայմանագրով նախատեսված իր

պարտավորությունների ստանձնման և կատարման համար կամ սույն

Պայմանագրով նախատեսված գործարքները կատարելու համար:

 

(b) Սույն Պայմանագրի կնքումը և պայմանների ընդունումը, չի հակասի,

չի խախտի և չի շեղի որևէ պայման կամ դրույթ, կամ պահանջի

որևէ թույլտվություն, ՀԿ-ի այլ պարտավորություն, գրավ,

համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ կամ կարգավորում, որին ՀԿ-ն

պարտավորում է կամ որը նպատակ ունի պարտադրել նրան կամ հակասում

է իր կանոնադրության որևէ դրույթի կամ որևէ` դատավճռի,

հրամանի, կարգադրություն կամ օրենսդրական ակտ, կանոն կամ

ենթաօրենսդրական ակտ, որը վերաբերվում է նրան:

 

1.5. ԷԲԸ-ների Բաժնետոմսերը

 

(a) ՀԿ-ն միակ, օրինական և շահագրգիռ սեփականատերն է ԷԲԸ-ների բոլոր

բաժնետոմսերի (բացառությամբ Սեփականաշնորհման Օրը ՌՆ-ին

վաճառվածների), ազատ և զերծ բոլոր նախապատվական իրավունքներից

կամ այլ տեսակի պարտավորություններից, գույքերից կամ

համաձայնություններից, նման իրավունքների, պարտավորությունների

կամ գույքերի մասին և բոլոր անհրաժեշտ Թույլտվությունները (եթե

կան) այդ բաժնետոմսերի սեփականության իր օրինական իրավունքի

նկատմամբ ստացված են և լիարժեք ուժի մեջ են:

 

(b) ՀԿ-ն չի կնքել այլ պայմանագիր և չի ստանձնել այլ պայմանագրային

կարգավորումներ, բացառությամբ սույն Պայմանագիրը (և

բացառությամբ որևէ ՌՆ-ի ԱՎՊ-ները) և բացի Հայաստանի

օրենսդրությամբ նախատեսված դեպքերից, վաճառելու, փոխանցելու,

գրավադրելու, ընտրանքային իրավունք տրամադրելու կամ այլ կերպ

օտարելու համար բաժնետոմսերը:

 

(c) ԷԲԸ-ների կանոնադրական կապիտալը ամբողջությամբ վճարված է և

ծանրաբեռնված չէ ԷԲԸ-ների բաժնետոմսերի սեփականությանը

վերաբերվող որևէ անձնական պարտավորությամբ, ներկայումս ուժի

մեջ չկան բաժնետոմսերի գնման կամ հետո գնման այլ իրավունքներ

(պայմանական կամ այլ), Եզրափակման Պահին Բանկի կողմից գնվող

Գնվելիք յուրաքանչյուր բաժնետոմս իրավասու կերպով թողարկված

կլինի և բոլոր բաժնետոմսերը կլինեն հավասար բոլոր առումներով

և իրավունք կտան սեփականատիրոջ նույն իրավունքները բոլոր

առումներով ինչ որ ՀԿ-ին և ՌՆ-ն պատկանող յուրաքանչյուր

բաժնետոմս:

 

Մաս 2. Եզրափակման երաշխիքներ

 

ՀԿ-ն սույնով կատարում է հետևյալ ներկայացումները և երաշխիքները

յուրաքանչյուր Սեփականաշնորհվող Փաթեթի մաս կազմող որևէ ԷԲԸ-ի համար

(որոնց մեջ Բանկը պետք է կատարի ներդրում), որ Բանկի Եզրափակման Պահին:

 

2.1. Խախտումների Բացակայությունը

 

ՀԿ-ն գործում է և գործել է կնքման պահից ի վեր սույն Պայմանագրով

նախատեսված իր բոլոր պարտավորություններին համապատասխան:

 

2.2. ՌՆ-ն Առ ու Վաճառքի Պայմանագիր

 

(a) ՌՆ-ի ԱՎՊ-ում ՀԿ-ի կատարված բոլոր ներկայացումները և

երաշխիքները ճիշտ են և ճշգրիտ, բոլոր էական առումներով, ՀԿ-ից

և ՌՆ-ից յուրաքանչյուրը կատարել են ՌՆ-ի ԱՎՊ-ով իրեն

վերաբերվող պարտականությունները և ՀԿ-ի իմանալով ՌՆ-ի կողմից

ՌՆ-ի ԱՎՊ-ում կատարված Ներկայացումները և Երաշխիքները ճիշտ են

և ճշգրիտ, բոլոր էական առումներով:

 

(b) ՀԿ-ն ունի անհրաժեշտ իրավունք և լիազորություն կնքելու և

կատարելու սույն Պայմանագիրը և ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ

քայլերը ՌՆ-ի ԱՎՊ-ի, Բանկի Ետվաճառքի Պայմանագրի և

համապատասխան Հարակից Պայմանագրերով նախատեսված իր բոլոր

պարտավորությունների ստանձնումը և կատարումը լիազորելու համար:

 

(c) ՌՆ-ի ԱՎՊ-ից, Բանկի Ետվաճառքի Պայմանագրի և Հարակից

Պայմանագրերից յուրաքանչյուրը հանդիսանում է ՀԿ-ի օրինական և

պարտադիր պարտավորություն, որը կիրառելի է ՀԿ-ի հանդեպ իր

պայմաններին համաձայն:

 

2.3. Կազմավորում և Կորպորատիվ Գործողություններ: Գլխավոր փաստաթղթեր

 

(a) Հայտնման նամակը ներառում է

 

(i) ԷԲԸ-ի ստեղծման հետ կապված բոլոր փաստաթղթերը ներառյալ

կանոնադրությունները և տնօրենների խորհրդի և վարչության

կանոնները և

 

(ii) ՀԿ-ի և ԷԲԸ-ների միջև բոլոր համաձայնագրերը և

պայմանավորվածությունները (ներառյալ առանց սահմանափակման

ՀԿ-ի և ԷԲԸ-ների միջև բոլոր կառավարման պայմանագրերը և

նման պայմանավորվածությունները),

 

և Բանկի և ՌՆ-ի քննման ներկայացված յուրաքանչյուրի օրինակը

առայդօր ճիշտ է և լրիվ, բոլոր էական առումներով:

 

ԷԲԸ-ները միշտ կատարել են իրեն գործունեությունը բոլոր էական

առումներով իրենց հիմնադիր փաստաթղթերի (ներառյալ

կանոնադրությունները) և կանոնների համաձայն

 

(b) ԷԲԸ-ները կատարել են իրենց գործունեությունը սովորական և

ընդունված ընթացքով բոլոր էական առումներով և առանց որևէ

էական գործարք կամ պարտավորություն ստանձնելու, որը չի մտնում

իր գործունեության սովորական ընթացքի մեջ և առանց որևէ էական

ընդհատում կամ փոփոխում իրենց գործունեության բնույթի, ոլորտի

կամ ձևի մեջ,

 

(c) ՀԿ-ի կողմից քննման տրամադրված և Հայտնման նամակ հղված ՌՆ-ի

ԱՎՊ-ի և Հարակից Պայմանագրերի օրինակները առայդօր ճիշտ ու լրիվ

են բոլոր էական առումներով և հանդիսանում են ՀՀ կառավարական

մարմինների կողմից կնքված բոլոր էական պայմանագրերը ԷԲԸ-ների

վերաբերյալ, յուրաքանչյուր ՌՆ ԱՎՊ-ի և Հարակից Պայմանագիրը

լիարժեք ուժի մեջ է:

 

2.4. Մասնաճյուղեր և Փոխկապակցված Ընկերություններ

 

ԷԲԸ-ները չեն հանդիսանում որևէ այլ կազմակերպության կամ այլ

իրավաբանական անձի սեփականատերը կամ շահագրգիռ կողմը և չեն

պատրաստվում ձեռք բերել որևէ այլ կազմակերպության, կամ այլ

իրավաբանական անձի որևէ բաժնեմաս կամ այլ սեփականության իրավունք:

 

2.5. Ֆինանսական Տեղեկանքներ, Էական Բացասական Փոփոխությունների

Բացակայությունը

 

(a) Ֆինանսական Հաշվետվությունները (i) անաչառորեն ներկայացնում են

համապատասխան հաշվապահական պահին և ժամանակահատվածի որին

վերաբերվում են ԷԲԸ-ների ֆինանսական իրավիճակին և

գործունեության արդյունքներին և դրամական հոսքերին ՀՀ-ի

հաշվապահական կանոնների համապատասխան և ենթաօրենսդրական ակտերի

համապատասխան և (ii) բաց չեն թողնում և պահեստավորում ԷԲԸ-ի

որևէ էական պարտավորության դիմաց (անկախ նրանից թե կուտակված

են, բացարձակ, պայմանական կամ այլ բնույթի), որոնք սովորաբար

ներկայացվում են կամ որոնց դիմաց պահեստավորվում են այդ

կանոնների և օրենսդրական ակտերի համաձայն

 

(b) 1999 թ. դեկտեմբերի 31-ից ի վեր որևէ դեպք չի եղել կամ պարագա

կայացել, որը ունի կամ ողջամտորեն ենթադրվում է, որ կարող է

սպասվել էական բացասական ներգործություն ԷԲԸ-ի գործունեության

ֆինանսական վիճակին կամ հեռանկարի վրա:

 

2.6. Արտոնագրեր և Օրինապահությունը

 

(a) ԷԲԸ-ները ձեռք են բերել և ունեն բոլոր էական արտոնագրերը և

թույլտվությունները (ներառյալ Բնության Պահպանության Օրենքով

նախատեսված Բնության Պահպանության Արտոնագիրը (սույն

Պայմանագրով հետագայում սահմանված իմաստով)), որոնք անհրաժեշտ

են իր ներկա գործունեությունը կատարելու այն տեղերում և

ձևերով, որոնք ներկայումս կատարում է, և ինչպես պահանջվում է

ԷԲԸ-ներին վերաբերվող ՀՀ կիրառելի օրենսդրությամբ և կանոններով

և այլ հրամաններով, առանց վերոհիշյալի ընդհանրությունը

սահմանափակելու վերջին 4 տարիների ընթացքում ԷԲԸ-ները կատարել

են բոլոր էական առումներով Բնության Պահպանության պահանջներին

և Բնապահպանական Օրենքների պահանջներին, բոլոր այդպիսի

արտոնագրերը և Թույլտվությունները ուժի մեջ են և գոյություն

ունեն ԷԲԸ-ները չեն խախտել որևէ Արտոնագիր կամ Թույլտվություն

և ոչ ՀԿ-ն կամ ԷԲԸ-ները ստացել են որևէ ծանուցում այդ մասին:

ՀԿ-ի իմանալով և հավատալով հավանական չէ որ որևէ Արտոնագիր

կամ Թույլտվության կասեցվի, դադարի կամ վերացվի, անկախ թե

բաժնետոմսերի առք ու վաճառքի հետ կապված կամ այլ պատճառով

 

(b) ԷԲԸ-ները չեն խախտել կամ խախտած չեն եղել կամ խախտման մեջ չեն

ներկայումս հետևյալի առնչությամբ

 

(i) որևէ օրենքի կամ կանոնակարգի որևէ էական դրույթ, որը

վերաբերվում է իրենց կամ իրենց գործունեության կամ իրենց

ունեցվածքին կամ սեփականությանը (ներառյալ առանց

սահմանափակելու սակայն Բնության պահպանության օրենքը)

 

(ii) որևէ դատարանի, տրիբունալի կամ պետական մարմնի կողմից

արձակված որևէ էական հրաման, որոշում կամ վճիռ, որը

կիրառելի է իր նկատմամբ կամ վերաբերվում է իր ակտիվների

կամ սեփականության որևէ մասին:

 

(c) ԷԲԸ-ները չեն ներգրավված որևէ դատարանի կամ միջնորդ դատարանի

կամ վարչական վարույթի, որը առնչվում է որևէ պետական կամ այլ

անձի (Բնության Պաշտպանության օրենքի կամ Բնության

Պաշտպանության Թույլտվություններով համար), ինչքանով որ ՀԿ-ն

գիտի և հավատում է ԷԲԸ-ները չեն ստացել որևէ կառավարական կամ

կարգավորիչ մարմնից որևէ գրավոր ծանուցում այն մասին, որ իրենք

խախտում են կատարել Բնության Պաշտպանության որևէ Օրենքի կամ

Արտոնագրի:

 

2.7. Էական Պարտավորվածություններ և Պարտականություններ, և այլն

 

a) ԷԲԸ-ները չեն կնքել որևէ Էական Պայմանագրեր, բացի սովորական

գործողությունների ընթացքով կնքվածների, Հայտնման Նամակը

ներառում է բոլոր էական պայմանագրերը, չկան այլ պայմանագրեր, որ

ՀԿ-ի կարծիքով էական են ԷԲԸ-ի գործունեության կամ ֆինանսական

վիճակի, բացի Էական Պայմանագրերից

 

b) ԷԲԸ-ները չի ստացել որևէ ծանուցում, որ իրենք խախտել են որևէ

Էական Պայմանագիր, կամ այլ պարտականություն կամ գրավ կամ այլ

ծանրաբեռնվածություն, որը էական է ԷԲԸ-ի ֆինանսական վիճակի

համար, որ համենայնդեպս էական բացասական ներգործություն կարող է

գործունեության վրա: Ինչքանով, որ ՀԿ-ն գիտի և հավատում է

ԷԲԸ-ները չեն խախտել և ոչ մի երրորդ անձ չի խախտել նշված

պայմանագրերը, հիպոթեկները, պարտավորագրերը կամ

ծանրաբեռնվածությունները:

 

c) ՀԿ-ի կողմից քննման տրամադրված և Հայտնման նամակում

հղված Էական Պայմանագրերի օրինակները առայդօր ճիշտ ու լրիվ են

բոլոր էական առումներով: Յուրաքանչյուր Էական Պայմանագրի օրինակ

լիարժեք ուժի մեջ են:

 

2.8. Վաճառքի հետևանքները

 

ԷԲԸ-ների բաժնետոմսերի վաճառքը Բանկին.

 

a) չի պատճառի խախտում կամ էական շեղում, որևէ Էական Պայմանագրի,

Թույլտվության կամ ԷԲԸ-ի կողմից կնքված կամ իր գործունեության

վրա ազդող այլ փաստաթղթի դրույթներից,

 

b) իրավունք չի տալիս Էական Պայմանագրի որևէ այլ կողմին խուսափել

կամ դադարեցնել իր պարտականությունները որևէ Էական Պայմանագրի

համաձայն:

 

2.9. Լուծարում, Սնանկություն, և այլն

 

a) ԷԲԸ-ների ակտիվների կամ պարտավորությունների որևէ մասի

նկատմամբ չի նշանակվել լուծարման, արտաքին կամ նմանատիպ

կառավարիչ:

 

b) Չի արձակվել որևէ հրաման կամ կարգադրություն ԷԲԸ-ների լուծարման

կամ սնանկության համար, և ինչքանով որ ՀԿ-ն տեղյակ է ԷԲԸ-ների

հանդեպ չի տրվել սնանկության կամ լուծարման որևէ հայց:

 

c) ԷԲԸ-ները անվճարունակ չեն և վերահաս չէ անվճարունակություն:

 

2.10. Գործողություններ Սույն Պայմանագրի Կնքումից ի վեր

 

Սույն Պայմանագրի կնքումից ի վեր.

 

(a) ԷԲԸ-ն չի շեղվել իր գործունեության սովորական ընթացքից որևէ

էական չափով,

 

(b) ԷԲԸ-ներից ոչ մեկը վաճառած կամ օտարած չլինի իր ակտիվները, կամ

դրանց նշանակալից մասը (բացառությամբ դեբիտորական հաշիվների

փոխանցմանը` ԷԲԸ-ների պարտքի վերակազմավորման նպատակով),

 

(c) ԷԲԸ-ներից ոչ մեկը չի ստեղծած որևէ դուստր ձեռնարկություն կամ

ներդրում չի կատարած որևէ այլ ընկերության մեջ,

 

(d) ԷԲԸ-ները չեն միաձուլվել կամ միացել այլ ընկերության հետ կամ

ենթարկվել որևէ նման վերակազմավորման ծրագրի,

 

(c) չի փոխվել ԷԲԸ-ներից ոչ մեկի կանոնադրական հիմնադրամը,

բաժնետոմսերի թիվը կամ անվանական արժեքը,

 

(f) ԷԲԸ-ները ՀԿ-ին չեն հայտարարագրել, կատարել կամ վճարել որևէ

շահութաբաժին կամ որևէ այլ շահութաբաշխում, կամ կատարել որևէ

այլ վճարում,

 

(g) ԷԲԸ-ները չի ստանձնել որևէ պարտքային պարտավորվածություն

(բացառությամբ գործունեության նորմալ ընթացքում առաջացած

առևտրային պարտավորությունները)

 

2.11. Գործարարական Էթիկան

 

Որքան որ ՀԿ-ն տեղյակ է պատշաճ և մանրակրկիտ քննարկումից հետո ոչ

ՌՆ-ն ոչ էլ իր վարչական անձինք, խորհրդի անդամները, լիազորված

աշխատակիցները, գործակալները կամ ներկայացուցիչները

 

a) չի վճարել, խոստացել վճարել, առաջարկել, վճարել կամ արտոնել

վճարման որևէ կոմիսիա, կաշառք, հատուցում կամ դիրքի

չարաշահումով առաջացած այլ վճարում, որը խախտում է կիրառելի

որևէ օրենք, կամ կնքել որևէ պայմանագիր, որի համաձայն որևէ

ժամանակ կարող է կամ պետք է վճարվի նման որևէ կոմիսիա, կաշառք,

հատուցում կամ դիրքի չարաշահումով առաջացած այլ վճարում, կամ

 

b) չեն առաջարկել կամ տվել արժեք ներկայացնող որևէ առարկա,

պետական պաշտոնյայի գործողությունների վրա ազդելու նպատակով և

չի սպառնացել վնաս որևէ անձի ունեցվածքի կամ բարի համբավի վրա,

որպեսզի ձեռք բերի կամ պահի գործավարական կամ այլ ոչ պատշաճ

առավելություն իր գործունեության կատարման ընթացքում

 

3. Ընդհանուր

 

Բոլոր ներկայացումները և երաշխիքները, որոնք տրվում են սույն 5.1

հավելվածում տրվում են առ վերոհիշյալ համապատասխան թվականներին

(այսինքն առ սույն Պայմանագրի կնքման օրը և առ Բանկի Եզրափակման օրը

Մաս 1-ի պարագայում և միայն առ Բանկի Եզրափակման Օրը Մաս 2-ի

պարագայում): Ներկայացումները և Երաշխիքները չեն հանդիսանում

շարունակվող պարտականություններ համապատասխան օրերը անցնելուց հետո,

սակայն ՀԿ-ն կփոխհատուցի Բանկին այդ ներկայացումների և երաշխիքների

անճշգրտության համար, անկախ դրանց հայտնաբերման ժամկետներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2000
N 795
Որոշում