(ուժը կորցրել է 09.11.16 թիվ 132-Ն որոշում)
i
606.0037.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»        08            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311366
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 հուլիսի 2011 թվականի N 37-Ն
 
i
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
i
1) դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) դիտորդների վկայականների ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 20.07.15 թիվ 40-Ն որոշում)
 
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. հուլիսի 29-ի
N 37-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Դիտորդական առաքելությունն իրականացվում է դիտորդների միջոցով` պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:
2. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները սույն կարգի իմաստով միջազգային դիտորդներ են, իսկ հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` տեղական դիտորդներ:
3. Եթե Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրն անցկացվում է նաև հանրաքվե, ապա կուսակցությունները դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք չունեն:
4. Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` մեկ դիտորդ:
5. Տեղական դիտորդն ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող է ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
6. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Նա կարող է արտահայտել իր կարծիքը, սակայն չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ վերջիններիս կողմից որոշումների ընդունմանը:
7. Դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում դիտորդն իրավունք չունի կատարել միջազգային իրավունքի նորմերին հակասող կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով չսահմանված գործառույթներ:
8. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կամ դիտորդի կողմից միջազգային իրավունքի նորմերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է համապատասխան կազմակերպությանը կամ դիտորդին զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
9. Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցները ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդական կազմակերպությունները` նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
10. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:
11. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:
 
2. ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջոցով վարում է դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունների գրանցամատյան, որտեղ հաշվառվում են նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին տրամադրված դիտորդի վկայականները:
13. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
14. Հավատարմագրվելու համար դիմումին կից ներկայացվում է.
1) կանոնադրության պատճենը` հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) հրավերի պատճենը` միջազգային կազմակերպությունների դեպքում,
3) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Micrօsօft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից հավատարմագրման դիմումը մերժելու մասին առաջարկություն չլինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 5 օր հետո կազմակերպության անվանումն ընդգրկում է դիտորդական առաքելություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունների ցանկում և այդ մասին կազմակերպությանն ուղարկում գրություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) ստորագրությամբ: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հավատարմագրված:
Դիտորդը համարվում է հավատարմագրված դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպության կողմից նրան դիտորդի վկայական տրամադրելու պահից:
Հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
16. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչներին համապատասխան վկայականներ է տրամադրում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
17. Հավատարմագրումից հետո դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում, եթե փոփոխությունը կատարվում է դիտորդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքով, դիմումին կից ներկայացվում է նաև լիազորությունները դադարեցրած դիտորդի վկայականը:
18. Միջազգային դիտորդներին տրամադրվում են հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն լեզուներով լրացված վկայականներ:
19. Տեղական դիտորդների դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացնում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը և տրամադրում դիտորդին: Վկայականը կարող է կնքվել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կնիքով:
20. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:
 
3. ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԺԱՄԱՆԱԿ
i
(3-րդ բաժինը լրաց. 30.01.15 թիվ 9-Ն որոշում)
 
21. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
i
1) Հայաստանի Հանրապետության կուսակցությունները.
2) հասարակական կազմակերպությունները.
3) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
(21-րդ կետը փոփ. 20.07.15 թիվ 40-Ն որոշում)
22. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար Հայաստանի Հանրապետության կուսակցությունները դիմումին կից ներկայացնում են.
1) կանոնադրության պատճենը (սույն կետի պահանջը գործում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային գրանցամատյանի մուտքի հնարավորություն ստանալը),
2) դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
(22-րդ կետը փոփ. 20.07.15 թիվ 40-Ն որոշում)
23. Կուսակցությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակում ընդգրկված դիտորդները հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում), կարող են ներկա լինել, եթե դիտորդի հավատարմագրման վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացած դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական: Հանրաքվեի հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) դիտորդն այս վկայականները տեսանելի ձևով պետք է կրի վերնազգեստի վրա:
i
24. Հանրաքվեի ժամանակ հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված պահանջներին համապատասխան:
(24-րդ կետը փոփ. 20.07.15 թիվ 40-Ն որոշում)
 
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011թ. հուլիսի 29-ի
N 37-Ն որոշման
 
Ձև 1
.____________________________________________.
|                                            |
|                                            |
| ____________________________ ընտրություններ|
| «______» ________________ 20 թ.            |
|                                            |
|               ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ               |
| __________________________________________ |
|        ազգանուն, անուն, հայրանուն          |
| __________________________________________ |
|         կազմակերպության անվանում           |
|                                            |
|  Դիտորդն իրավունք չունի ներկա լինել.       |
|. ընտրական հանձնաժողովների նիստերին,        |
|. քվեարկության օրը տեղամասային կենտրոնում,  |
|եթե տեղական դիտորդի վկայականի հետ չունի     |
|որակավորման կամ դիտորդական առաքելություն    |
|իրականացնելու վկայական:                     |
|                                            |
|      Վկայականն ուժի մեջ է անձը             |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում   |
.____________________________________________.
 
Ձև 2
.___________________________________. .___________________________________.
|    Հայաստանի Հանրապետություն      | |        REPUBLIC OF ARMENIA        |
| կենտրոնական ընտրական հանձնաժողով  | |   CENTRAL ELECTORAL COMMISSION    |
|                                   | |                                   |
|Հանրապետության _____ ընտրություններ| |Election ____ of the Republic of   |
|«______» ________________ 200 թ.   | |Armenia                            |
|                                   | |«______» ___________________ 200 թ.|
|        ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ          | |                                   |
|   Վկայական N _________            | |      INTERNATIONAL OBSERVER       |
| _________________________________ | |Certificate N __________           |
|    անուն, ազգանուն, հայրանունը    | | _________________________________ |
| _________________________________ | |           name, surname           |
|    կազմակերպության անվանումը      | | _________________________________ |
|Հանձնաժողովի Նախագահ`  ___________ | |           Organizatiom            |
|                     ստորագրություն| |Commission Chairperson ___________ |
|                                   | |                        signature  |
|ԿԸՀ Կ.Տ.                           | |                                   |
|Տրված է                            | |CEC Seal                           |
|«______» __________________ 200  թ.| |Date of issue                      |
| _________________________________ | |«______» __________________ 200    |
|    Վկայականն ուժի մեջ է` անձը     | | _________________________________ |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու  | |The certificate is valid on        |
|              դեպքում              | |presenting identification document |
.___________________________________. .___________________________________.
.___________________________________.
|    Հայաստանի Հանրապետություն      |
| կենտրոնական ընտրական հանձնաժողով  |
|                                   |
|Հանրապետության _____ ընտրություններ|
|«______» ________________ 200 թ.   |
|                                   |
|        ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ          |
|   Վկայական N _________            |
| _________________________________ |
|    անուն, ազգանուն, հայրանունը    |
| _________________________________ |
|    կազմակերպության անվանումը      |
|Հանձնաժողովի Նախագահ`  ___________ |
|                     ստորագրություն|
|                                   |
|ԿԸՀ Կ.Տ.                           |
|Տրված է                            |
|«______» __________________ 200  թ.|
| _________________________________ |
|    Վկայականն ուժի մեջ է` անձը     |
|հաստատող փաստաթուղթ ներկայացնելու  |
|              դեպքում              |
.___________________________________.
 
Հավելված N 3
i
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հուլիսի 29-ի
N 37-Ն որոշման
 
Ձև 1
 
.____________________________________________________________.
|                Հայաստանի Հանրապետություն                   |
|            հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով               |
|                                                            |
|                        ՀԱՆՐԱՔՎԵ                            |
|  [նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը]      |
|             «______» ________________ 20 թ.                |
|                                                            |
|                     ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ                         |
|     ______________________________________________         |
|               ազգանուն, անուն, հայրանուն                   |
|     ______________________________________________         |
|                կազմակերպության անվանում                    |
|                                                            |
|           Դիտորդն իրավունք չունի ներկա լինել.              |
|                                                            |
|  . ընտրական հանձնաժողովների նիստերին,                      |
|  . քվեարկության օրը տեղամասային կենտրոնում,                |
|  եթե տեղական դիտորդի վկայականի հետ չունի որակավորման       |
|  կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական:      |
|                                                            |
|                Վկայականն ուժի մեջ է անձը                   |
|        հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում           |
|                                                            |
.____________________________________________________________.
 
Ձև 2
 
._____________________________. ._____________________________________.
|Հայաստանի Հանրապետություն    | | REPUBLIC OF ARMENIA                 |
|հանրաքվեի կենտրոնական        | | CENTRAL COMMISSION ON REFERENDUM    |
|հանձնաժողով                  | |                                     |
|                             | |                                     |
|       ՀԱՆՐԱՔՎԵ              | |           REFERENDUM                |
|[ նշվում է հանրաքվեի դրված   | |[ the name of the Referendum draft   |
|նախագծի (հարցի) անվանումը ]  | |(question) is indicated ]            |
|«____» _______ 20 թ.         | |»____»________ 20                    |
|                             | |                                     |
|   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ         | |      INTERNATIONAL OBSERVER         |
|     ՎԿԱՅԱԿԱՆ N _____        | |Certificate N _____ _________________|
|___________________________  | |Name, surname _______________________|
|ազգանուն, անուն, հայրանուն   | |                                     |
|____________________________ | |                                     |
| կազմակերպության անվանում    | |Organization                         |
|                             | |                                     |
|Հանձնաժողովի                 | |Commission Chairperson ___________   |
|նախագահ_______________       | |                        signature    |
|      ստորագրություն         | |                                     |
|                             | |                                     |
|ԿԸՀ Կ.Տ.                     | |CEC Seal                             |
|                             | |                                     |
|Տրված է «____» ________ 20 թ.| |Date of issue                        |
|                             | |«______» _______ 20                  |
|Վկայականն ուժի մեջ է անձը    | |                                     |
|հաստատող փաստաթուղթ          | |The certificate is valid             |
|ներկայացնելու դեպքում        | |on presenting identification document|
._____________________________. ._____________________________________.
 
._____________________________.        Ռուսերեն տարբերակը չի բերվում
|Հայաստանի Հանրապետություն    |
|հանրաքվեի կենտրոնական        |
|հանձնաժողով                  |
|                             |
|       ՀԱՆՐԱՔՎԵ              |
|[ նշվում է հանրաքվեի դրված   |
|նախագծի (հարցի) անվանումը ]  |
|«____» _______ 20 թ.         |
|                             |
|   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ         |
|     ՎԿԱՅԱԿԱՆ N _____        |
|___________________________  |
|ազգանուն, անուն, հայրանուն   |
|____________________________ |
| կազմակերպության անվանում    |
|                             |
|Հանձնաժողովի                 |
|նախագահ_______________       |
|      ստորագրություն         |
|                             |
|ԿԸՀ Կ.Տ.                     |
|                             |
|Տրված է «____» ________ 20 թ.|
|                             |
|Վկայականն ուժի մեջ է անձը    |
|հաստատող փաստաթուղթ          |
|ներկայացնելու դեպքում        |
._____________________________.
 
(3-րդ հավելվածը լրաց. 20.07.15 թիվ 40-Ն որոշում)