(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0045.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «05»        08            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311374
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 հուլիսի 2011 թվականի N 45-Ն
 
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, նշում կատարում արձանագրության ընդունման ամսաթվի, ժամի մասին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրում և կնքում է արձանագրությունը,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ և պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար,
3) տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների աղյուսակի` այդ տվյալի համար նախատեսված դաշտում, որն ունի հետևյալ տեսքը.
 
.__________________________________________________________________________
|Ըտրա- |Տեղ-|Քվեար-   |Ըստ     |Հաշվա- |Ոստիկա-|Ստացիո- |Ձերբա- |Ընտ-|Ընտ |
|տարածք|ամաս|կության  |գտնվելու|ռում   |նության|նար     |կալված |րող-|րող-|
|N     |N   |օրն      |վայրի   |չունե- |ծառա-  |բուժհաս-|անձանց |ների|ների|
|      |    |ընտրական |ընտրող- |ցող    |յողների|տատու-  |պահելու|հիմ-|ընդ-|
|      |    |տեղամա-  |ների    |ընտրող-|լրացու-|թյան    |վայրի  |նա- |հա- |
|      |    |սում     |լրացու- |ների   |ցիչ    |ընտրող- |ընտրող-|կան |նուր|
|      |    |կազմված  |ցիչ     |լրա-   |ցուցակի|ների    |ների   |ցու-|թիվը|
|      |    |ընտրող-  |ցուցակի |ցուցիչ |ընտրող-|լրացու- |լրացու-|ցակի|    |
|      |    |ների     |ընտրող- |ցուցակի|ների   |ցիչ     |ցիչ    |ընտ-|    |
|      |    |լրացուցիչ|ների    |ընտրող-|թիվը   |ցուցակի |ցուցակի|րող-|    |
|      |    |ցուցակի  |        |ների   |       |ընտրող- |ընտրող-|ների|    |
|      |    |ընտրող-  |        |թիվը   |       |ների    |ների   |թիվը|    |
|      |    |ների թիվը|        |       |       |թիվը    |թիվը   |    |    |
|      |    |         |        |       |       |        |       |    |    |
|______|____|_________|________|_______|_______|________|_______|____|____|
|  1   | 2  |   3     |   4    |   5   |   6   |    7   |   8   |  9 | 10 |
.__________________________________________________________________________
 
__________________________________________________________________________.
|Քվեար-|ՏԸՀ- |Ելունդ-|Մար- |Անվա-|Յուրաքան-  |Թեկնածուին|Քվեատու-|Անճշտու-|
|կու-  |ներին|ների   |ված  |վեր  |չյուր      |կուսակ-   |փում    |թյուն-  |
|թյան  |հատ- |համար- |քվեա-|քվեա-|թեկնածուին,|ցությանը  |առկա    |ների    |
|մաս-  |կաց- |ները   |թեր- |թեր- |կուսակցու- |կամ       |սահման- |չափը    |
|նակից-|ված  |       |թիկ  |թիկ- |թյանը,     |կուսակ-   |ված     |        |
|ների  |քվեա-|       |ների |ների |կուսակցու- |ցություն- |նմուշի  |        |
|թիվը  |թեր- |       |թիվը |թիվը |թյունների  |ների      |քվեար-  |        |
|      |թիկ- |       |     |     |դաշինքին   |դաշինքին  |կության |        |
|      |ների |       |     |     |կողմ       |դեմ       |ծրարների|        |
|      |թիվը |       |     |     |քվեարկված  |քվեարկված |թիվը    |        |
|      |     |       |     |     |քվեաթերթիկ-|քվեաթեր-  |        |        |
|      |     |       |     |     |ների թիվը  |թիկների   |        |        |
|      |     |       |     |     |___________|թիվը      |        |        |
|      |     |       |     |     |...|...|...|          |        |        |
|______|_____|_______|_____|_____|___________|__________|________|________|
|  11  | 12  |  13   | 14  | 15  |     16    |    17    |   18   |   19   |
__________________________________________________________________________.
 
5) քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության անվանումը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
6) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն` ըստ ընտրական տեղամասերի,
7) ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում,
8) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով,
9) համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
10) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
2. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների հիմնական ցուցակի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, ընտրողների ընդհանուր թիվը հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, համեմատում արձանագրված թվի հետ, թվաբանական սխալի դեպքում արձանագրում թվերի` համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ այլ երաշխիքներ:
i
3. Սույն որոշման դրույթները կիրառվում են հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի կողմից հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում:
Հանրաքվեի դեպքում սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 16-րդ տողում լրացնում են «ԱՅՈ» և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թվերը:
(3-րդ կետը լրաց. 20.07.15 թիվ 44-Ն որոշում)