(ուժը կորցրել է 28.09.2023 թիվ 1640-Ա որոշում)
i
040.0049.010205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2005 թվականի N 49-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի` հաջորդ տարիների կապի ծառայությունների հետ կապված ծախսերը հաշվարկել` ելնելով սույն որոշման հավելվածով սահմանված նորմաներից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2005 թվականի հունվարի 25-ի
N 49-Ա որոշման
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ
.__________________________________________________________________.
|Կապի միջոցի տեսակը|Քանակը |Ծառայության տեսակը |Տարեկան նորման`|
| | | |ամբողջ քանակի |
| | | |համար |
|__________________|__________|____________________|_______________|
|Քաղաքային հեռախոս | 55 |բաժանորդային վարձ |ըստ սակագների |
| | |խոսակցություններ` | |
| | |տեղական |410000 րոպե |
| | |դեպի բջջային ցանց |140000 րոպե |
| | |միջքաղաքային |3000 րոպե |
| | |միջազգային (այդ | |
| | |թվում` ֆաքս) |82600 րոպե |
|__________________|__________|____________________|_______________|
|Բջջային հեռախոս | 11 |աբոնենտային վարձ |ըստ սակագնի |
| | |խոսակցություններ |48888 րոպե |
|__________________|__________|____________________|_______________|
|ՈՒղիղ գիծ | 4 |ուղիղ գիծ |համաձայն |
| | | |պայմանագրի |
|__________________|__________|____________________|_______________|
|Հատուկ կապ | 3 |հատուկ կապ |համաձայն |
|(SUPER, ՎՉ 2 գիծ) | | |պայմանագրի |
|__________________|__________|____________________|_______________|
|Ինտերնետ |համաձայն |Ինտերնետ կապ |համաձայն |
| |պայմանագրի| |պայմանագրի |
|__________________|__________|____________________|_______________|
|Հեռուստատեսային | 7 |հեռուստատեսության |համաձայն |
|ալեհավաք | |ծառայություններ |պայմանագրի |
|__________________|__________|____________________|_______________|
|Քաղաքային |համաձայն |ռադիոծառայություններ|համաձայն |
|ռադիոցանց |պայմանագրի| |պայմանագրի |
.__________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 09.03.06 թիվ 264-Ա, 15.01.09 թիվ 57-Ա, 04.03.10 թիվ 194-Ա, 14.10.10 թիվ 1343-Ա, 13.10.16 թիվ 1052-Ա որոշումներ)