Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ...

 

 

600.0033.200405

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         04           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2005 թվականի N 33-Ն

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների մշակման մեթոդիկան (հավելված):

(1-ին կետը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը և տեքստը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2005 թվականի ապրիլի 5-ի

N 33-Ն որոշմամբ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

(վերնագիրը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

 

Սույն մեթոդիկան սահմանում է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ (այսուհետ` Ծառայություններ) մատուցող անձանց (այսուհետ` Անձինք) կողմից մատուցվող ծառայությունների սակագնային համակարգի մշակման սկզբունքները:

Սույն մեթոիկան չի կիրառվում այն Անձանց նկատմամբ, որոնց համար ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման արդյունքում տրված լիցենզիայով սահմանվել են սակագների սահմանման և վերանայման այլ սկզբունքներ:

(նախաբանը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

 

1. Սակագնային համակարգի մշակման փուլերը

 

1.1 Սակագնային համակարգի մշակումը իրականացվում է հետևյալ փուլերով`

ա) Անձանց տարեկան անհրաժեշտ հասույթների որոշում,

բ) ծախսերի վերլուծություն և սպառողներին ու սպառողական խմբերին մատուցվող ծառայությունների արժեքի որոշում,

գ) սակագների կառուցվածքների մշակում և սակագնային դրույքների որոշում:

 

2. Անհրաժեշտ հասույթի որոշումը

 

2.1 Սակագների մշակման գործընթացն իրականացնելիս Անձինք առաջնորդվում են անհրաժեշտ տարեկան հասույթի ապահովման սկզբունքով, համաձայն որի անհրաժեշտ հասույթը բավարարում է իրականացնելու Անձանց հուսալի, անվտանգ և շարունակական գործունեության համար պահանջվող բոլոր գործառնական ծախսերը և ապահովելու ներգրավված կապիտալի դիմաց ողջամիտ շահույթը:

Անհրաժեշտ հասույթը (ԱՀ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՀ = ԹԾ + Մ + ԹՇ - ԱԵ,

 

որտեղ`

ԹԾ - թույլատրելի տարեկան ծախսերն են,

Մ - հիմնական միջոցների տարեկան մաշվածության գումարն է,

ԹՇ - թույլատրելի շահույթն է,

ԱԵ - այլ եկամուտներն են:

2.2 Թույլատրելի ծախսերում (ԹԾ) ներառվում են սակագների հաշվարկման 12 ամսյա ժամանակաշրջանի (այսուհետ` հաշվարկային տարի) ընթացքում Ծառայություններ մատուցելու համար կատարվող ողջամիտ և անհրաժեշտ ընթացիկ ծախսերը, այդ թվում`

ա) շահագործման և պահպանման ծախսերը, այդ թվում` աշխատավարձերը, նպաստները, ինչպես նաև ջրային համակարգերի շահագործման և ընթացիկ վերանորոգման համար պահանջվող ծախսերը,

բ) հարկերը (բացի շահութահարկից և ավելացված արժեքի հարկից) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տուրքերն ու պարտադիր այլ վճարները,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորմամբ ստացված արտոնյալ վարկերի սպասարկման և մարման հետ կապված ծախսերը:

Ծառայությունների մատուցման հետ չառնչվող ծախսերը չեն ընդգրկվում անհրաժեշտ հասույթի հաշվարկում:

2.3 Հիմնական միջոցների տարեկան մաշվածության (Մ) գումարները հաշվարկվում են գծային մեթոդով` ելնելով Ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված հիմնական միջոցների սկզբնական (ձեռքբերման) արժեքից կամ ֆինանսական հաշվետվություններում դրան փոխարինող այլ գումարից և օգտակար ծառայության ժամանակահատվածից:

(2.3-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

2.4 Թույլատրելի է համարվում շահույթի (ԹՇ) այն մեծությունը, որն Անձինք հնարավորություն է տալիս կատարել ակտիվների ֆինանսավորման համար ներգրավված կապիտալի հետ կապված պարտավորությունները և չխոչընդոտել Անձանց զարգացման համար անհրաժեշտ լրացուցիչ սեփական կամ փոխառու միջոցների ներգրավումը:

Անձի ակտիվների ֆինանսավորման աղբյուրներից, պայմաններից և հնարավորություններից ելնելով` թույլատրելի շահույթի որոշման համար օգտագործվում են հետևյալ եղանակները.

ա) զուտ ակտիվների շահույթի նորմայի եղանակ,

բ) անհրաժեշտ ֆինանսական ծախսերի հատուցման եղանակ:

2.5 Զուտ ակտիվների շահույթի նորմայի եղանակի կիրառման դեպքում թույլատրելի շահույթը հաշվարկվում է որպես շահույթի հաշվարկման բազայի (ՇԲ) և թույլատրելի շահույթի նորմայի (ՇՆ) արտադրյալ`

 

ԹՇ = ՇԲ * ՇՆ:

 

Շահույթի հաշվարկման բազա է հանդիսանում Անձի զուտ ակտիվների արժեքը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՇԲ = ՕՕՈԸԱ - ԿՄ + ՇԿ,

 

որտեղ`

ՕՕՈԸԱ - Ծառայությունների մատուցման համար Հանձնաժողովի կողմից օգտակար և օգտագործվող ճանաչված ոչ ընթացիկ ակտիվների, այդ թվում` հողի, շենքերի, կառուցվածքների և սարքավորումների, մեքենա-մեխանիզմների և այլ նյութական ակտիվների արժեքն է,

ԿՄ - ոչ ընթացիկ ակտիվների կուտակված մաշվածությունն է, որը հաշվարկվում է սույն մեթոդիական 2.3 կետով սահմանված սկզբունքով,

ՇԿ - շրջանառու կապիտալի` Հանձնաժողովի կողմից թույլատրելի համարվող մեծությունն է, որի մեջ մտնում են Ծառայությունների իրականացման գծով Անձանց ընթացիկ պարտավորությունների կատարման համար պահանջվող կանխիկ միջոցները, նյութերը և պահեստամասերը:

Շահույթի թույլատրելի նորման Անձի փոխառու և սեփական կապիտալի միջին արժեքն է` հաշվարկված կապիտալի կառուցվածքում նրանց բաժնեմասերին համապատասխան`

__

                                      \

                            ՍԿ * ru + /_ ՓԿi * rՓi

                                       i

                     ՇՆ = __________________________

                                      __

                                      \

                                 ՍԿ + /_ ՓԿi       ,

                                       i

 

որտեղ`

ՍԿ և rս - համապատասխանաբար սեփական կապիտալի մեծությունն է հաշվարկային տարվա սկզբում և նրա թույլատրելի (ողջամիտ) շահույթի նորման մինչև հարկումը,

ՓԿi և rՓi - համապատասխանաբար i-րդ փոխառության չմարված մնացորդն է հաշվարկային տարվա սկզբում և նրա սպասարկման արժեքը:

Այս եղանակի կիրառման դեպքում ներգրավված կապիտալի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ իրականացվում են շահույթի և մաշվածության գումարների հաշվին: Հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի պահանջներին համապատասխան կատարված ներդրումները հաշվի են առնվում դրանց իրականացումից հետո` շահույթի և մաշվածության բազայում ներառման միջոցով:

2.6 Շահույթի և մաշվածության հաշվարկման բազայում, ինչպես նաև շահույթի թույլատրելի նորմայի հաշվարկում չեն ընդգրկվում այն ներդրումները, որոնք իրականացվում են դրամաշնորհների, Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորմամբ ստացված արտոնյալ վարկերի հաշվին:

2.7 Անհրաժեշտ ֆինանսական ծախսերի հատուցման եղանակի կիրառման դեպքում թույլատրելի շահույթը հաշվարկվում է` հաշվի առնելով Անձի փաստացի ֆինանսական պարտավորությունները և սույն մեթոդիական 2.2 կետում նշված թույլատրելի ծախսերի կազմում չընդգրկված այն լրացուցիչ ծախսերը, որոնք անհրաժեշտ են ջրային համակարգի պահպանման և համալրման համար: Հաշվի առնելով, որ այդպիսի ծախսերի ֆինանսավորման աղբյուր են նաև մաշվածության գումարները, անհրաժեշտ հասույթի հաշվարկում մաշվածության և շահույթի փոխարեն ընդգրկվում են հետևյալ մեծությունները`

ա) Հանձնաժողովի հետ համաձայնեցված փոխառու միջոցների սպասարկման (տոկոսավճարներ) և մարման ծախսերը, որոնք որոշվում են Անձի առկա պարտքերի սպասարկման և մարման ժամանակացույցից,

բ) փոխառու միջոցներով և շահագործման ծախսերով չֆինանսավորվող տարեկան կապիտալ ծախսերը, որոնք Անձը կատարում է հիմնական միջոցների համալրման համար` Ծառայությունների անխափանությունն ապահովելու նպատակով, և որի ֆինանսավորումը պետք է իրականացվի տվյալ տարվա հասույթից:

Նշված ծախսերը ներառվում են անհրաժեշտ հասույթի կազմում` Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված ներդրումային ծրագրերում նախատեսված չափերով:

(2.7-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

2.8 Այլ եկամուտները ներառում են Ծառայությունների մատուցման համար ներգրավված ակտիվների այլ նպատակներով օգտագործումից (օտարումից) ստացվող լրացուցիչ հասույթների և դրանց պատճառով առաջացող լրացուցիչ ծախսերի տարբերությունը:

2.9 Անհրաժեշտ հասույթի հաշվարկում ընդգրկված ծախսերի որոշման համար հիմք են հանդիսանում հաշվարկային տարվան նախորդող 12-ամսյա ժամանակաշրջանում Ծառայությունների մատուցման համար Անձանց կողմից կատարված փաստացի ծախսերը, որոնց վերաբերյալ գոյություն ունի սպառիչ տեղեկատվություն:

Նշված փաստացի ծախսերը ճշգրտվում են` հաշվի առնելով սակագնային հայտի ներկայացման պահին արդեն հայտնի և նոր սակագնի գործողության ընթացքում կանխատեսվող ողջամիտ փոփոխությունները:

 

3. Ծախսերի վերլուծություն և Ծառայությունների արժեքի որոշում

 

3.1 Սակագների մշակման հաջորդ փուլը ծախսերի վերլուծությունն է, որի միջոցով որոշվում է տարբեր սպառողների խմբերի մասնաբաժինը ընդհանուր ծախսերում և կատարվում այդ ծախսերի բաշխումը բոլոր սպառողական խմբերի միջև:

Ծախսերի վերլուծությունը բաղկացած է հետևյալ քայլերից`

ա) ծախսերի տարանջատում ըստ գործառույթների,

բ) ծախսերի դասակարգում,

գ) սպառողների խմբավորում,

դ) բաշխման գործակիցների որոշում և ծախսերի բաշխում:

3.2 Ծառայությունների մատուցման համար Անձանց կողմից իրականացվող ծախսերի յուրաքանչյուր տարր բաժանվում է հետևյալ ֆունկցիոնալ տիրույթների միջև` ջրառ (կապտաժ), մայրուղային ջրատարներով ջրի տեղափոխում, ջրի բաշխում և կարգավարում, ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում:

3.3 Ծախսերը դասակարգվում են հաստատուն, փոփոխական և սպառողների սպասարկման ծախսերի:

Հաստատուն են այն ծախսերը, որոնք Անձը կատարում է անկախ մատակարարված ջրի և սպառողների քանակից: Դրանք հիմնականում Անձի հիմնական միջոցների սպասարկման հետ կապված ծախսերն են և այլ ծախսերը, որոնք պետք է հատուցվեն անկախ սպառված ջրի քանակից (ԾQ):

Փոփոխական են այն ծախսերը, որոնք փոփոխվում են` կախված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման ծավալներից: Այդ ծախսերն ընդգրկում են գնովի ջրի արժեքը, պոմպակայաններում ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը և ջրի քանակի հետ կապված այլ ծախսերը (ԾV):

Սպառողների սպասարկման ծախսերն անմիջականորեն կապված են սպառողների սպասարկման հետ և ընդգրկում են ջրաչափերի ցուցմունքները վերցնելու, հաշիվները ներկայացնելու և վճարները հավաքագրելու ծախսերը (Ծn):

3.4 Սպառողների խմբավորումն Անձինք իրականացնում են այնպես, որ նույն խմբում ընդգրկվեն սպառողներ, որոնց սպասարկումը գրեթե միանման ծախսային բեռնվածք է ստեղծում: Սպառողների խմբավորման ժամանակ հաշվի են առնվում ջրամատակարարման ծավալը և պահանջվող ելքը, տեսակը (ինքնահոս, թե մեխանիկական), ջրի կեղտոտման աստիճանը, հաշվառման տեսակը և այլն:

Խմբավորման ժամանակ տարանջատվում են մանրածախ և մեծածախ Ծառայություններից օգտվող սպառողները (սպառողական խմբերը): Մեծածախ են այն Ծառայությունները, որոնք մատուցվում են Ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց կամ համայնքներին:

(3.4-րդ կետը փոփ. 06.11.17 թիվ 477-Ն որոշում)

3.5 Դասակարգված ծախսերը բաշխման գործակիցների միջոցով բաշխվում են սպառողական խմբերի միջև: Գործակիցները որոշվում են այնպես, որ հնարավորինս ճշգրիտ արտացոլեն սպառողական խմբերի ծախսերի առաջացման պատճառները:

Հաստատուն ծախսերի բաշխման գործակիցները որոշվում են հետևյալ բանաձևով`

Qi

kqi = _______

__

                                      \

                                      /_ Qi   ,

                                       i

 

որտեղ`

kQi - i-րդ սպառողական խմբի հաստատուն ծախսերի բաշխման գործակիցն է,

Qi - i-րդ սպառողական խմբի` տարվա ընթացքում առավելագույն սպառումով ամսվա միջին օրական սպառումն է:

Փոփոխական ծախսերի բաշխման գործակիցները որոշվում են հետևյալ բանաձևով`

Vi

kVi = _______

__

                                      \

                                      /_ Vi   ,

                                       i

որտեղ`

kVi - i-րդ սպառողական խմբի փոփոխական ծախսերի բաշխման գործակիցն է,

Vi - i-րդ սպառողական խմբի կողմից խմելու ջրի սպառման կամ ջրահեռացման տարեկան ծավալն է:

Սպառողների սպասարկման ծախսերի բաշխման գործակիցները որոշելիս` նկատի ունենալով, որ տարբեր սպառողական խմբերում ընդգրկված սպառողների սպասարկումն Անձում տարբեր ծախսեր է առաջացնում և որպես միավոր ընդունելով մեկ բնակիչ-սպառողը, մնացած խմբերի սպառողների համար կիրառվում են «բերման» գործակիցներ, որոնք այս կամ այն ճշտությամբ արտացոլում են այդ տարբերությունները:

Հաշվի առնելով նշվածը` սպառողների սպասարկման ծախսերի բաշխման գործակիցները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ai ni

kni = ____________

__

                                    \

                                    /_ ai ni   ,

                                     i

                                   

որտեղ`

ni - i-րդ սպառողական խմբի բաժանորդների քանակն է,

ai - i-րդ սպառողական խմբի մեկ սպառողի բնակիչ-սպառողին «բերման» գործակիցն է, որը ցույց է տալիս, թե տվյալ խմբի մեկ սպառողի սպասարկման ծախսերը մոտավորապես քանի բնակիչ-սպառողի սպասարկման ծախսերին են համարժեք:

Դասակարգված ծախսերի բաշխումը կատարվում է սույն ենթակետով որոշված բաշխման գործակիցների հիման վրա` հետևյալ բանաձևերով`

 

ԾQi = kQi * ԾQ,

ԾVi = kVi * ԾV,

Ծni = kni * Ծn,

որտեղ`

ԾQ, ԾV և Ծn - համապատասխանաբար հաստատուն, փոփոխական և սպառողների սպասարկման ծախսերն են,

ԾQi, ԾVi և Ծni - i-րդ սպառողական խմբի կողմից հատուցվող համապատասխան ծախսերի մասնաբաժիններն են:

 

4. Սակագների մշակումը

 

4.1 Սակագների մշակումը ենթադրում է մանրածախ և մեծածախ սակագների հետևյալ տեսակների հաշվարկը`

ա) ջրամատակարարման սակագներ,

բ) ջրահեռացման սակագներ,

գ) կեղտաջրերի մաքրման սակագներ:

4.2 Սպառողական տարբեր խմբերի համար սակագների կառուցվածքը կարող է լինել տարբեր, բայց նրանք պետք է ընտրվեն այնպես, որ առավելագույն չափով համապատասխանեն ծախսերի ուսումնասիրության արդյունքում որոշված տարբեր սպառողական խմբերի Ծառայությունների մատուցման ծախսերին:

Ծառայության տեսակից, նրա տեխնիկական ցուցանիշներից և հաշվառման հնարավորություններից կախված` սպառողական տարբեր խմբերի համար կարող են կիրառվել մեկ կամ բազմադրույք սակագներ: Սակագնային դրույքների հաշվարկի հիմք են հանդիսանում տարբեր սպառողական խմբերի միջև բաշխված ծախսերը (ԾVi, ԾQi և Ծni):

4.3 Սակագնային դրույքների հաշվարկներն իրականացվում են`

ա) միադրույք սակագնային համակարգում,

բ) երկդրույք սակագնային համակարգում:

Անձանց կողմից կարող են առաջարկվել սակագնի կառուցվածքի և սակագնային դրույքի հաշվարկների այլ մոտեցումներ:

4.4 Միադրույք սակագնային համակարգում տվյալ սպառողական խմբի սակագնային դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԾQi + ԾVi + Ծni

Ui = _________________

                                    ՉՄՔi           ,

 

որտեղ`

ՉՄՔi - տվյալ սպառողական խմբին մատուցվող Ծառայությունները չափելու համար օգտագործվող հաշվարկային մեծությունն է: Եթե տվյալ խմբի բոլոր սպառողների մոտ տեղադրված են ջրաչափական սարքեր, ապա այդ խմբի համար մատուցված Ծառայությունների չափման միավոր է հանդիսանում ջրի մեկ խորանարդ մետրը և այդ դեպքում ՉՄՔ-ն հանդիսանում է սպառողների տվյալ խմբի կողմից տարվա ընթացքում ծախսվող ջրի ծավալը:

Այդ խմբի սպառողներին մատուցված Ծառայությունների դիմաց ամսական վճարը (ԱՎ) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎ = Ui * Vա ,

 

որտեղ` Vա - ջրաչափական սարքերով հաշվառված ամսական ջրի ծախսն է:

Ջրաչափական սարքերի բացակայության կամ ընդհանուր բակային ծորակներից օգտվելու դեպքերում միադրույք սակագինը հաստատագրված ամսական բաժանորդային վճարն է: Նման դեպքերում Ծառայության չափման միավորը բաժանորդն է կամ բնակիչը, և ՉՄՔ-ն տվյալ խմբի բաժանորդների կամ բնակիչների քանակն է:

Եթե նույն սպառողական խմբում ընդգրկված են ջրաչափական սարքեր ունեցող և չունեցող սպառողներ (օրինակ, բնակչության խմբում), ապա սակագնային հաշվարկից առաջ տվյալ խմբի ծախսերը (Ծi = ԾQi + ԾVi + Ծni) բաժանվում են տարբեր ջրամատակարարման կամ հաշվառման համակարգ ունեցող սպառողների ենթախմբերի միջև, և միայն բաշխված ծախսերով հաշվարկվում ամսական և բաժանորդային վճարները:

Ծախսերի բաշխումը կարելի է իրականացնել բաշխման գործակիցների միջոցով, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Vij

kij = ______

Vi  ,

որտեղ`

kij - i-րդ խմբի j-րդ ենթախմբի բաշխման գործակիցն է,

Vij - i-րդ խմբի j-րդ ենթախմբի տարեկան օգտագործվող ջրի ծավալն է,

Vi - i-րդ խմբի բոլոր սպառողների տարեկան գումարային օգտագործված ջրի ծավալն է:

Ենթախմբերի տարեկան օգտագործվող ջրի ծավալները Անձինք որոշում են համապատասխան հետազոտությունների միջոցով:

Բաշխման գործակիցների որոշման համար Անձինք կարող են կիրառել Հանձնաժողովի հետ համաձայնեցված այլ մոտեցումներ:

4.5 Երկդրույք սակագնային համակարգում սահմանվում են սակագնային հետևյալ դրույքները`

ա) օգտագործված ջրի քանակի դրույք,

բ) ամսական բաժանորդային վճար:

Օգտագործված ջրի քանակի սակագնային դրույքը (ՍԴvi) յուրաքանչյուր սպառողական խմբի համար որոշվում է տվյալ խմբին վերագրված փոփոխական ծախսերի (Ծvi) և այդ խմբի սպառողների կողմից տարվա ընթացքում օգտագործվող ջրի քանակի (Vi) հարաբերությամբ`

 

ԾVi

ՍԴvi = ______

                                       Vi     :

 

Ամսական բաժանորդային վճարը կարող է լինել երկու տեսակ`

ա) մեկ բաժանորդի ամսական հաստատագրված բաժանորդային վճար (դրամ/ամիս), որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԾQi + Ծni

ԲՎi = ___________

                                       ni    ,

 

որտեղ` ni - տվյալ խմբի բաժանորդների քանակն է:

Ամսական հաստատագրված բաժանորդային վճարի դրույքը կարող է օգտագործվել բնակչության և օրական փոքր սպառում ունեցող այլ սպառողների համար: Այս դեպքում երկդրույք սակագնային համակարգում Ծառայությունների դիմաց սպառողների ամսական վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱՎ= ԲՎ + ՍԴv * V ամս,

 

որտեղ` Vամս - տվյալ սպառողի ամսական ջրի ծախսն է:

max

բ) օրական առավելագույն սպառումից (Q  ) կախված ամսական բաժանորդային

օր վճար: Օրվա մեկ խորանարդ մետր առավելագույն սպառման համար սակագնային դրույքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԾQi + Ծni

ՍԴQi = ____________

max

                                   12 x Q       (դրամ/ամիս),

                                         օր i

 

որտեղ`

max

    Q     - i-րդ սպառողական խմբի սպառողների օրական առավելագույն

օր i սպառումն է:

Այս դեպքում ամսական բաժանորդային վճարը որոշվում է հետևյալ բանաձևով`

max

ԱՎ= ՍԴQ * Q  + ՍԴv * Vամս,

օր

 

max

    որտեղ` Q    - տվյալ սպառողի օրական առավելագույն սպառումն է:

            օր

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.04.2005
N 33-Ն
Որոշում