040.0203.190301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«19» մարտի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 մարտի 2001 թվականի N 203
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին նյութական աջակցություն ցույց տալու նպատակով նախատեսված 100,0 մլն դրամ գումարը բաշխել համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացրած համամասնությունների (կցվում է):
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 19-ից:
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 5 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
 
Գումարը (դրամ)
______________
     «Միասնություն» դաշինք                                      52061469
 
     Հայաստանի կոմունիստական կուսակցություն                     15142429
 
     «Իրավունք և  միաբանություն» դաշինք                          9957521
 
     Հայ հեղափոխական դաշնակցություն                              9782609
 
     «Օրինաց երկիր» կուսակցություն                               6596702
 
     «Ազգային ժողովրդավարական միություն» հասարակական-            6459270
քաղաքական կազմակերպություն