040.0230.220301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» մարտի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 մարտի 2001 թվականի N 230
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՐՈՇ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների և կոլեգիայի անդամների թիվը հաստատելու մասին» N 151 որոշումների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ե» կետով և N 1 հավելվածով, Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածով և Հայաստանի Հանրապետության 2001 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխման մասին» N 144 որոշման N 1 հավելվածով սահմանված` սույն որոշման հավելվածում նշված ծախսային ծրագրերն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության փոխարեն, համարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 22-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
մարտի 22-ին N 230 որոշման
 
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային
տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող Հայաստանի
Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված
ծախսային ծրագրերը
 
.__________________________________________________________________________.
|Խումբ| Ենթախումբ| ՀՀ 2001 թ. պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի      |
|     |          |               անվանումները                              |
|_____|__________|_________________________________________________________|
| 08  |   04     |2. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սուբսիդավորում                 |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |4. Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված  |
|     |          |միջոցներով իրականացվող Արմավիրի մարզի մի շարք            |
|     |          |բնակավայրերի ջրամատակարարման և  կոյուղու համակարգերի     |
|     |          |վերականգնման ծրագիր                                      |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Կապանի Գեխի գետի ջրամաքրման կայանի վերակառուցում         |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարում        |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Սպիտակի ջրամատակարարման ցանցեր                           |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Մասիսի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում             |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից տրամադրված     |
|     |          |միջոցներով իրականացվող Արմավիրի Մարզի մի շարք            |
|     |          |բնակավայրերի ջրամատակարարման և  կոյուղու համակարգերի     |
|     |          |վերականգնման ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն     |
|     |          |(սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին)           |
|_____|__________|_________________________________________________________|
| 10  |   02     |1. Արփա-Սևան  թունելի շահագործում, տեխնիկական վիճակի     |
|     |          |բարելավում և  նորոգում                                   |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |3. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |
|     |          |իրականացվող պատվարների անվտանգության ծրագրին ՀՀ          |
|     |          |կառավարության մասնակցություն                             |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |4. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |
|     |          |իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիր      |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |6. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով      |
|     |          |իրականացվող պատվարների անվտանգության ծրագիր              |
|_____|__________|_________________________________________________________|
|     |          |Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով         |
|     |          |իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրին ՀՀ  |
|     |          |կառավարության մասնակցություն                             |
|_____|__________|_________________________________________________________|
|     |   07     |1. «Ոռոգում» ՓԲԸ (սուբսիդավորում)                        |
|_____|__________|_________________________________________________________|
| 14  |   06     |10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած   |
|     |          |պարտքերի մարում Համաշխարհային բանկի կողմից տրամադրված    |
|     |          |միջոցներով իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման  |
|     |          |ծրագրին ՀՀ կառավարության մասնակցության գծով              |
.__________________________________________________________________________.