040.0900.280717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հուլիսի 2017 թվականի N 900-Ա
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը` համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով իրականացնել ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթները:
(2-րդ կետը փոփ. 14.09.18 թիվ 999-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հուլիսի 27-ի
N 900-Ա որոշման
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ
.______________________________________________.
|NN |Հաստիքի անվանումը |Միավորի թիվը|
|ը/կ| | |
|___|_____________________________|____________|
|1. |Հանձնաժողովի նախագահի օգնական| 1|
|___|_____________________________|____________|
|2. |Աշխատակազմի ղեկավար | 1|
|___|_____________________________|____________|
|3. |Վարչության պետ | 2|
|___|_____________________________|____________|
|4. |Գլխավոր մասնագետ | 4|
|___|_____________________________|____________|
|5. |Առաջատար մասնագետ | 1|
|___|_____________________________|____________|
|6. |Փորձագետ | 2|
|___|_____________________________|____________|
|7. |Գլխավոր հաշվապահ | 1|
|___|_____________________________|____________|
| |Ընդամենը | 12|
.______________________________________________.