(ուժը կորցրել է 28.10.02 թիվ 62 որոշում)
i
502.0010.120301
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «12»         03           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11001055
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 փետրվարի 20001 թվականի թիվ 15
 
i
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի հաստատել ՀՀ Արարատի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):
2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
 
ԿԱՐԳ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
Սույն կարգով սահմանվում են Արարատի մարզում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, համայնքներից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից Արարատի մարզպետի կողմից հաստատված միջհամայնքային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:
 
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
 
2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արարատի մարզպետի կարգադրությամբ:
2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:
2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
 
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
 
3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`
3.2. Մասնակիցներին ներկայացվող պահանջները.
Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության, կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`
- տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ Արարատի
մարզպետարանի կողմից.
- այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության
և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը.
- սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը.
- հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների
վերաբերյալ:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`
- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի
շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ
փոխադրմանը.
- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ -ի կողմից սահմանված
նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան.
- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:
 
3.3. Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափն է 2000 դրամ.
- վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ
կամ դրամարկղ` որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների
իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ
ուշ, քան 2 օր առաջ.
- վճարի դիմաց տրվում է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվում է
մրցութային հանձնաժողովին.
- մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը ետ չի վերադարձվում.
- վճարը մուծվում է սահմանված չափով` յուրաքանչյուր մեկ միավոր
տրանսպորտային միջոցի համար:
3.4. Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը:
3.5. Հայտի ներկայացման վերջին ժամկետը:
3.6. Մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:
3.7. Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
 
4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
 
4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 3.2. կետի բոլոր պահանջները:
4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին:
Հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:
Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:
4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:
 
5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ
 
Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի
առաջարկ չի ստացել.
- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգի պահանջները:
 
7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արարատի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:
Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:
Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:
 
8. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (ՀԱՎԵԼՎԱԾ 2 ԵՎ 2/1)
 
Հավելված 1
 
Հայաստանի Հանրապետության
Արարատի մարզպետարան
 
ՀԱՅՏ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի միջհամայնքային
ավտոբուսային /միկրոավտոբուսային/ երթուղիները փոխադրողներին
հատկացնելու մրցույթին մասնակցելու
 
Հայտատու _________________________________________________________
Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը
Խնդրում եմ ընդգրկել _____________________________________ երթուղում ավտոբուսային կամ միկրոավտոբուսային մրցույթին մասնակցելու հայտը:
Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները
 
1. Պետռեգիստրի վկայականի N ______
2. Լիցենզիայի N _____ և տրման օրը _________ ___________ թ.
3. Վճարային փաստաթուղթ N ___________
4. Վարորդների ԱԱՀ - ը և մեքենաների տեխնիկական տվյալները`
 
.____________________________________________________.
|  N |  ԱԱՀ     | մակնիշը|Պ / հ      | սեփականության |
|    |          |        |           | ձևը           |
|____|__________|________|___________|_______________|
|  1.|          |        |           |               |
|  2.|          |        |           |               |
|  3.|          |        |           |               |
|  4.|          |        |           |               |
|  5.|          |        |           |               |
|  6.|          |        |           |               |
|  7.|          |        |           |               |
|  8.|          |        |           |               |
|  9.|          |        |           |               |
| 10.|          |        |           |               |
| 11.|          |        |           |               |
.____________________________________________________.
5. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ____________________
6. Լրացուցիչ տեղեկություններ ________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
 
Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ
 
     _________________               / ____ / ____________ 200 թ.
 
կ.տ.
 
Գործերն ընդունեց ___________________________________________
 
Հավելված 2
 
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
 
ԿԱՐԳ
 
Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը, մրցույթի ամփոփման ձևը, մրցութային թերթիկի ձևը:
1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը
1.1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթին ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 4-11 -րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:
1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսաազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-10): Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:
1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-10 միավորով գրանցվում են ավտոբուսի (միկրոավտոբուսի) գնահատականները ըստ`
- անվադողերի մաշվածության աստիճանի.
- արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի.
- ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիով, թիթեղով, օրգանական ապակիով).
- կոնստրուկտիվ փոփոխությունների:
1.4. Մրցութային թերթիկի 12-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:
1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար 1 ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին): Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է մասնակցի համաձայնությունը գործող գնին:
1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:
1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.
1. ՈՒղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 %-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:
2. Մրցույթի ամփոփման ձևը.
2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 12-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակ:
2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:
2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:
 
Հավելված 2/1
 
Մրցույթին մասնակցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) գնահատման
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ
 
Մրցույթի հանձնաժողովի անդամ ____________________ «___»______________ թ.
 
.________________________________________________________________________.
|  |        |Մասնակցի |Ավտոբուսի|Պետհա-|Թողար-|Ակնհայտ |Արտաքին|Ապակիների|
|N |Երթուղին|անուն    |միկրո-   |մարա- |ման   |անսար-  |տեսքի  |վիճակի   |
|  |        |ազգանունը|ավտոբուսի|նիշը  |տարե- |քություն|և      |գնահատա- |
|  |        |         |մակնիշը  |      |թիվը  |ների    |ուղևո- |կանը     |
|  |        |         |         |      |      |գնահատա-|րասրահի|         |
|  |        |         |         |      |      |կանը    |վիճակի |         |
|  |        |         |         |      |      |        |գնահա- |         |
|  |        |         |         |      |      |        |տականը |         |
|__|________|_________|_________|______|______|________|_______|_________|
|1 |   2    |    3    |    4    |  5   |   6  |   7    |  8    |    9    |
|________________________________________________________________________|
|                     Փոխադրողի անվանումը                                |
|________________________________________________________________________|
|1 |        |         |         |      |      |        |       |         |
|__|________|_________|_________|______|______|________|_______|_________|
|2 |        |         |         |      |      |        |       |         |
|__|________|_________|_________|______|______|________|_______|_________|
|3 |        |         |         |      |      |        |       |         |
|__|________|_________|_________|______|______|________|_______|_________|
|4 |        |         |         |      |      |        |       |         |
|__|________|_________|_________|______|______|________|_______|_________|
|  |        |         |         |      |      |        |       |         |
.________________________________________________________________________.
 
_______________________________________________________________________.
|Անվադողերի|Կոնստրուկ-|Միավոր-|Փոխադրա-|Երթուղում|Գների    |Ընդհանուր  |
|մաշվածու- |տիվ       |ների   |վարձի   |գործող   |տարբերու-|միավորների |
|թյան      |փոփոխու-  |քանակը |առաջարկ-|փոխադրա- |թյան     |քանակը     |
|աստիճանի  |թյունների |(7+8+9+|վող գինը|վարձի    |բալային  |(12+15)    |
|գնահատա-  |գնահատա-  |10+11) |        |գինը     |արտահայ- |           |
|կանը      |կանը      |       |        |         |տությունը|           |
|__________|__________|_______|________|_________|_________|___________|
|   10     |   11     |  12   |   13   |   14    |    15   |    16     |
|______________________________________________________________________|
|                                                                      |
|______________________________________________________________________|
|          |          |       |        |         |         |           |
|__________|__________|_______|________|_________|_________|___________|
|          |          |       |        |         |         |           |
|__________|__________|_______|________|_________|_________|___________|
|          |          |       |        |         |         |           |
|__________|__________|_______|________|_________|_________|___________|
|          |          |       |        |         |         |           |
_______________________________________________________________________.
 
   _______________________________             /______________________ /
           ստորագրություն                             ազգանուն