ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 օգոստոսի 2019 թվականի N 291-Ն
 
 i 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 541-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկայի`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«2. Սույն մեթոդիկայում օգտագործված հիմնական հասկացություններն են.
 
    1) Անուղղակի ծախսեր`    էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը 
                            վերաբերող ծախսեր, որոնք ընդհանուր են Բաշխման 
                            ցանցի տեխնոլոգիական տարրերի համար և կարելի է 
                            պայմանականորեն բաշխել նրանց միջև միայն 
                            որոշակի սկզբունքի հիման վրա.
 
    2) Առևտրային            Հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստանի 
    կանոններ`               Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ և
                            մանրածախ շուկաների առևտրային կանոններ, որոնք 
                            կանոնակարգում են այդ շուկաների մասնակիցների 
                            առևտրային փոխհարաբերությունները.
 
    3) Բաշխման              Բաշխողի կողմից այլ անձանց, այդ թվում` 
    ծառայություն`           Երաշխավորված մատակարարի, Մատակարարների կամ 
                            մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձանց 
                            էլեկտրական էներգիան Բաշխման ցանցով 
                            սպառողներին (բաժանորդներին), այդ թվում` 
                            Որակավորված սպառողներին բաշխելու ծառայություն.
 
    4) Բաշխման ցանց`        Բաշխողի կողմից կառավարվող և  շահագործվող 
                            էլեկտրական էներգիայի բաշխման գծերի, 
                            ենթակայանների և այլ սարքավորումների (այդ 
                            թվում` սպառվող էլեկտրական էներգիայի հաշվառքի 
                            սարքերի) միասնական համակարգը, որի միջոցով 
                            էլեկտրական էներգիան` էլեկտրական էներգիայի 
                            (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող 
                            անձից և (կամ) հաղորդման լիցենզիա ունեցող 
                            անձից հասցվում է սպառողներին.
 
    5) Բաշխող կամ           «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» փակ 
    Երաշխավորված            բաժնետիրական ընկերություն.
մատակարար`
 
    6) Բաշխողի անհրաժեշտ    Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող
    հասույթի հաշվարկման     հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա 
    մեթոդիկա`               որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի 
                            էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 
                            կողմից էլեկտրական էներգիայի բաշխման 
                            լիցենզավորված գործունեություն իրականացնելու 
                            N 0092 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը.
 
    7) Բաշխողի              Բաշխողի անհրաժեշտ հասույթի և  գնված էլեկտրական 
    փոխհատուցման գումար`    էներգիայի արժեքի տարբերության` հաշվարկային և  
                            փաստացի մեծությունների շեղման արդյունքում
                            ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը 
                            որոշվում է Բաշխողի Անհրաժեշտ հասույթի 
                            հաշվարկման մեթոդիկայի համաձայն.
 
    8) Երաշխավորված         Հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 21-ի 
    մատակարարի անհրաժեշտ    N 748-Ա որոշման 2-րդ կետով հաստատված «Հայաստանի
    հասույթի հաշվարկման     էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության
    մեթոդիկա`               էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման 
                            ԼԷ N 0633 լիցենզիայի պայմանների N 1 հավելվածը.
 
    9) Երաշխավորված         Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի և  
    մատակարարի              գնված էլեկտրական էներգիայի ու Բաշխման 
    փոխհատուցման գումար`    ծառայության արժեքի տարբերության` հաշվարկային և
                            փաստացի մեծությունների շեղման արդյունքում 
                            ձևավորված փոխհատուցման ենթակա գումարն է, որը 
                            որոշվում է Երաշխավորված մատակարարի Անհրաժեշտ 
                            հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն.
 
    10) Էլեկտրական          Երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին 
    էներգիայի վաճառքի       վաճառվող էլեկտրական էներգիայի սակագինը.
սակագին`
 
    11) Թույլատրելի         Բաշխման ցանցում առաջացող էլեկտրական էներգիայի 
    կորուստ`                անխուսափելի տեխնիկական կորուստների, էլեկտրական 
                            էներգիայի հաշվառքի սարքերի սխալանքով 
                            պայմանավորված և այլ առևտրային կորուստների 
                            գումարային մեծություն, որը որոշվում է Բաշխողի
                            անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի 
                            համաձայն.
 
    12) Հանձնաժողով`        Հայաստանի Հանրապետության հանրային 
                            ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
 
    13) Մատակարար`          էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա 
                            ունեցող անձ.
 
    14) Ներդրում`           Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումներ, 
                            որոնք ուղղված են էլեկտրական էներգիայի բաշխման 
                            և երաշխավորված մատակարարման լիցենզավորված 
                            գործունեությունների համար օգտակար և 
                            օգտագործվող ակտիվների մեծացմանը.
 
    15) Որակավորված         սեփական դիմումի հիման վրա Առևտրային  կանոններով 
    սպառող`                 սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով 
                            էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա
                            ունեցող անձի կողմից որակավորված ճանաչված 
                            սպառող.
 
    16) Ուղղակի ծախսեր`     էլեկտրական էներգիայի բաշխման գործունեությանը 
                            վերաբերող ծախսեր, որոնք կարելի է ուղղակիորեն 
                            և հստակ վերագրել Բաշխման ցանցի կոնկրետ 
                            տեխնոլոգիական տարրին:»,
 
   i 
2) 3-րդ կետի 1-ին ենթակետում և 2-րդ բաժնի վերնագրում «անհրաժեշտ հասույթի» բառերը փոխարինել «և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթների» բառերով,
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«4. Բաշխողի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթները որոշվում են` համապատասխանաբար Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի և Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն:»,
4) 5-րդ կետում`
   i 
ա) «Բաշխողի բոլոր» բառերը փոխարինել «Բաշխողի և Երաշխավորված մատակարարի բոլոր» բառերով,
բ) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսեր (ներառյալ` Բաշխողի և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարները), որոնք տարանջատվում են ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման գործառույթների,»,
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«6. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսը`
1) բաշխման գործառույթի մասով (ԳԷԲ) Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից գնվող էլեկտրական էներգիայի արժեքն է, որը որոշվում է Բաշխողի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն` ավելացնելով կամ նվազեցնելով Բաշխողի փոխհատուցման գումարը,
2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով (ԳԷՄ) Երաշխավորված մատակարարի կողմից գնվող էլեկտրական էներգիայի (առանց Թույլատրելի կորստի և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության համար անհրաժեշտ սեփական ու տնտեսական կարիքների), ծառայությունների մատուցման և Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարի արժեքն է, որը որոշվում է Երաշխավորված մատակարարի անհրաժեշտ հասույթի հաշվարկման մեթոդիկայի համաձայն` ավելացնելով կամ նվազեցնելով Երաշխավորված մատակարարի փոխհատուցման գումարը:»,
6) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«8. Սպառողների սպասարկման ծախսերը ներառում են բաժանորդների հաշիվների վարման, իրացված էլեկտրական էներգիայի դիմաց բաժանորդներից գումարների հավաքագրման, անհուսալի դեբիտորական պարտքերի գծով և սպառողների սպասարկման հետ կապված այլ ծախսերը (այդ թվում` նորոգման, նյութական, աշխատանքի վճարման ծախսերը և Ներդրումային բաղադրիչները), որոնք որոշվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ըստ էլեկտրական էներգիայի բաշխման ու երաշխավորված մատակարարման գործառույթների ներկայացված ծախսերի վերլուծության հիման վրա` հաշվի առնելով դրանց որոշման պահին հայտնի և կանխատեսվող ողջամիտ փոփոխությունները:»,
7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«13. Էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերը`
1) բաշխման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են` համաձայն հետևյալ բանաձևի.
 
ԳԷԲ
             ԳԷԲk = ____________          *(դելտա Էk+ԷՍk),
                    --   n
                    \     =1(դելտա Էk+ԷՍk)
                    /___ k
 
որտեղ`
ԳԷԲk-ն Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,
ԳԷԲ-ն Թույլատրելի կորստի և սեփական ու տնտեսական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ընդամենը ծախսերն են,
դելտա Էk-ն Բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստներն են` առաջացած k-րդ սպառողական խմբին պատկանող` Երաշխավորված մատակարարի, Մատակարարների և այլ սպառողներին (այդ թվում` Որակավորված սպառողներին) էլեկտրական էներգիայի մատակարարման և սեփական կարիքների օգտագործման հետևանքով, որը որոշվում է սույն մեթոդիկայի 14-րդ կետի համաձայն,
ԷՍk-ն սեփական կարիքների համար Բաշխողի կողմից էլեկտրական էներգիայի գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի մասով,
2) երաշխավորված մատակարարման գործառույթի մասով սպառողական խմբերի միջև բաշխվում են` համաձայն հետևյալ բանաձևի.
 
ԳԷՄ
ԳԷՄk = ____________ *Էk,
--  n
                                  \     =1Էk
                                  /___ k
 
որտեղ`
ԳԷՄk-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են k-րդ սպառողական խմբի համար,
ԳԷՄ-ն Երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) գնման ծախսերն են բոլոր սպառողական խմբերի համար,
Էk-ն Երաշխավորված մատակարարի կողմից k-րդ սպառողական խմբի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է:»,
8) 14-րդ կետից հանել «Բաշխողի կողմից իր» բառերը,
   i 
9) 15-րդ կետի 2-րդ ենթակետում «Սակագնային մարժայի» բառերը փոխարինել «Բաշխողի անհրաժեշտ հասույթի» բառերով,
10) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«18. k-րդ սպառողական խմբի համար Էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը (ՍԷk) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
 
ԳԷՄk+ՍԾk ԳԷԲk+ԲԾk
ՍԷk=________+________,
                               Էk    Էk+ԷԱյլk
 
որտեղ`
ՍԾk-ն սպառողների սպասարկման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,
ԲԾk-ն էլեկտրական էներգիայի բաշխման ծախսերի մեծությունն է k-րդ սպառողական խմբի համար,
ԷԱյլk-ն k-րդ սպառողական խմբին պատկանող այն սպառողների (այդ թվում` Որակավորված սպառողների) կողմից սպառվող էլեկտրական էներգիայի տարեկան քանակն է, որը մատակարարվում է Մատակարարների, այլ անձանց կողմից, առաքվում է սեփական սպառման համար և մուտք է գործում Բաշխման ցանց:»,
11) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
   i 
«21. Բաշխման ծառայության մատուցման սակագները (ՍԲԾk) հաշվարկվում են` համաձայն հետևյալ բանաձևի`
 
ԳԷԲk+ԲԾk
ՍԲԾk=________,
Էk+ԷԱյլk
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
    հանձնաժողովի նախագահ`                  Գ. Բաղրամյան