(ուժը կորցրել է 13.12.07 թիվ 1490-Ն որոշում)
i
040.0379.030501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«3» մայիսի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 մայիսի 2001 թվականի N 379
 
i
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 27-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների կողմից վարձակալական հիմունքներով տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 50 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված նորմատիվների համաձայն նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին տրամադրվող տարածքների հաշվարկումը` ելնելով յուրաքանչյուր ընկերության պայմանագրի կնքման պահին փաստացի տվյալներից, և նրանց հետ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:
 
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
մայիսի 3-ի N 379 որոշմամբ
 
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
 
.__________________________________________________________________________.
|NN |              Հաշվարկվող տարածքը            |       Չափման միավորը    |
|ը/կ|                                            |          (քառ. մ)       |
|___|____________________________________________|_________________________|
|1. |Նախագծողի համար                             |            6            |
|___|____________________________________________|_________________________|
|2. |Վարչական աշխատողի համար (հաշվապահություն,   |                         |
|   |արտադրական բաժին, մեքենագրական բաժին և      |                         |
|   |այլն)                                       |            4            |
|___|____________________________________________|_________________________|
|3. |Կազմակերպության տնօրենի համար               |            36           |
|   |Խորհրդակցությունների սենյակ                 |24 քառ. մ` 30 տեղի համար |
|   |Գլխավոր ինժեների համար                      |            24           |
|   |Կազմակերպության ղեկավարի տեղակալի համար     |            18           |
|___|____________________________________________|_________________________|
|4. |Համատեղ ընդունարան (տնօրենի և  գլխավոր      |                         |
|   |ինժեների համար)                             |            18           |
|___|____________________________________________|_________________________|
|5. |Խորհրդակցությունների դահլիճ                 |            90           |
|___|____________________________________________|_________________________|
|6. |Մակետավորման սենյակ (աշխատողների թիվը ըստ   |36 քառ. մ` 3 աշխ. դեպքում|
|   |առաջադրանքի և  կազմակերպության պրոֆիլի)     |54 քառ. մ` 4 աշխ. դեպքում|
|   |                                            |72 քառ. մ` 5 աշխ. դեպքում|
|___|____________________________________________|_________________________|
|7. |Տեխնիկական գրադարան                         |            54           |
|___|____________________________________________|_________________________|
|8. |Տեխնիկական արխիվ                            |            72           |
|___|____________________________________________|_________________________|
|9. |Նախագծային աշխատասենյակ                     |            36           |
|___|____________________________________________|_________________________|
|10.|Գծագրերի, փաստաթղթերի բազմացման և           |                         |
|   |պատճենահանման ծառայություն                  |            182          |
|___|____________________________________________|_________________________|
|11.|Լաբորատորիաներ                              |նախագծային առաջադրանքների|
|   |                                            |ծավալների հիման վրա      |
|___|____________________________________________|_________________________|
|12.|Գրունտների հետազոտման և  պահեստավորման      |                         |
|   |սենյակ                                      |            160          |
|___|____________________________________________|_________________________|
|13.|Ավտոմատ հեռախոսի կայան                      |            15           |
|___|____________________________________________|_________________________|
|14.|Ճաշարան                                     |            60           |
|   |այդ թվում`                                  |                         |
|   |դահլիճ                                      |                         |
|   |նախասրահ                                    |                         |
|   |արտադրամաս                                  |                         |
|   |պահեստներ                                   |                         |
|___|____________________________________________|_________________________|
|15.|Մեխանիկական և  ստեղծագործական արհեստանոց    |            54           |
|___|____________________________________________|_________________________|
|16.|Պահեստներ                                   |            42           |
.__________________________________________________________________________.