Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2020 թվականի N 253-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 10-րդ կետը լրացնել`

i

ա. հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին ենթակետով.

«23.1) հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացում.»,

բ. հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին ենթակետով.

«24.1) էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացմանն օժանդակության ապահովում.».

2) 11-րդ կետում`

i

ա. 8-րդ ենթակետը «նոտարական» բառից հետո լրացնել «և դատավարական» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին ենթակետով.

«23.1) հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացում.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին ենթակետով.

«24.1) էլեկտրոնային արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացմանն օժանդակելը.».

3) 30-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «աշխատակազմի» բառը.

i

4) 31-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «աշխատակազմի» բառը:

i

2. Որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում`

1) հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունը բաժանել` ստեղծելով`

ա. հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,

բ. քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն.

2) ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչությունը միացնել իրավական ապահովման վարչությանը.

3) գործերի կառավարչությունը վերակազմավորել գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության.

4) այդ կապակցությամբ որոշման հավելվածի 32-րդ կետում`

i

ա. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1) հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն.

3.2) քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչություն.»,

գ. 5.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5) 33-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչությունը.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 26

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.2020
N 253-Լ
Որոշում