ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2021 թվականի N 45-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1083-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Մեղրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1083-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
i
ա. «2957.87» թիվը փոխարինել «2957.84» թվով,
բ. «1947.83» թիվը փոխարինել «1947.8» թվով,
գ. «2.63» թիվը փոխարինել «2.6» թվով.
2) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «1947.83» թիվը փոխարինել «1947.8» թվով, իսկ «86.46» թիվը` «86.43» թվով.
3) որոշման N 4 հավելվածում`
i
ա. «2.63» թվերը փոխարինել «2.6» թվերով,
բ. «1947.83» թիվը փոխարինել «1947.8» թվով,
գ. «86.46» թիվը փոխարինել «86.43» թվով.
4) որոշման N 6 հավելվածում`
ա. 061-001-ին պարբերությունում «0.63» թիվը փոխարինել «0.6» թվով,
բ. «ընդամենը» պարբերությունում «2.63» թիվը փոխարինել «2.6» թվով.
5) որոշման N 8 հավելվածում`
ա. 2.1-ին կետում «106.42» թվերը փոխարինել «106.45» թվերով,
բ. 2.1.1-ին կետում «91.78» թվերը փոխարինել «91.81» թվերով,
գ. 2-րդ կետում «222.89» թիվը փոխարինել «222.92» թվով, իսկ «106.42» թիվը` «106.45» թվով,
դ. 5.4-րդ և 5-րդ կետերում «4.44» թվերը փոխարինել «4.41» թվերով, իսկ «2.63» թվերը` «2.6» թվերով,
ե. «Ընդամենը հողեր (1+2+3+4+5+6+7+8+9)» պարբերությունում «243.50» թիվը փոխարինել «243.53» թվով, իսկ «1947.83» թիվը` «1947.80» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 15
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հունվարի 2021 թվական: