| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2021 թվականի N 103-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2180-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետից հանել «, որոնց վերաբերյալ առկա չէ տեղեկատվություն զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու մասին» բառերը.
i
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը և 7-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 2180-Լ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
i
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները, ճշգրտում է անվանացանկը և ճշգրտված անվանացանկը տրամադրում է հիմնադրամին` շահառուների վճարումն ապահովելու նպատակով:».
3) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունները հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի
Երևան