Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԵՎ ...

24.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.10.2001  -ից մինչեւ   24.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.01 թիվ 1237 որոշում)

i

040.0837.080901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2001 թվականի N 837

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1988 թվականի երկրաշարժից հետո Հռոմի Պապի հովանավորությամբ ու միջոցներով կառուցված և Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի իրավահաջորդը հանդիսացող «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի պահպանման ծախսերը մինչև այժմ հոգացել է Վատիկանի Քամիլիանների միաբանությունը և հետագայում ևս նա պետք է շարունակի հոգալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի կենտրոնական հիվանդանոցի գույքը` շենքը (վերականգնված` Վատիկանի Քամիլիանների միաբանության կողմից) ու մնացած գույքն ամբողջությամբ, և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում գտնվող մի շարք գյուղական ամբուլատորիաների (ցանկը կցվում է) գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել Վատիկանի Քամիլիանների միաբանության «Սուրբ Քամիլիո» բարեգործական հիմնադրամին:

(1-ին կետը խմբ. 15.10.01 թիվ 981 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հիվանդանոցի և գյուղական ամբուլատորիաների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 8-ից:

 

-----------------------------------------------

(որոշման վերնագիրը խմբ. 15.10.01 թիվ 981 որոշում)

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎՈՒՄ ՎԱՏԻԿԱՆԻ ՔԱՄԻԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «ՍՈՒՐԲ ՔԱՄԻԼԻՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

 

Արփենիի գյուղական ամբուլատորիա

 

Հարթաշենի գյուղական ամբուլատորիա

 

Բաշգյուղի գյուղական ամբուլատորիա

 

Բավրայի գյուղական ամբուլատորիա

 

Ղազանչիի գյուղական ամբուլատորիա

 

Գոգհովտի գյուղական ամբուլատորիա

 

Կաքավասարի գյուղական ամբուլատորիա

 

Կարմրավանի գյուղական ամբուլատորիա

 

Կրասարի գյուղական ամբուլատորիա

 

Մուսայելյանի գյուղական ամբուլատորիա

 

Սարապատի գյուղական ամբուլատորիա

 

Սարագյուղի գյուղական ամբուլատորիա

 

Փոքր Սարիարի գյուղական ամբուլատորիա

 

Մեծ Սեպասարի գյուղական ամբուլատորիա

 

Փոքր Սեպասարի գյուղական ամբուլատորիա

 

Սիզավետի գյուղական ամբուլատորիա

 

Թավշուտի գյուղական ամբուլատորիա

 

Թորոսգյուղի գյուղական ամբուլատորիա

 

Վարդաղբյուրի գյուղական ամբուլատորիա

 

Ցողամարգի գյուղական ամբուլատորիա

 

Ձորաշենի գյուղական ամբուլատորիա

 

Զույգաղբյուրի գյուղական ամբուլատորիա

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2001
N 837
Որոշում