040.0902.270901
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«27» սեպտեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 սեպտեմբերի 2001 թվականի N 902
 
   i 
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ը ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕՐ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեպտեմբերի 30-ը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 27-ից: