| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 30-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանի հավելվածի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Պարեկային ծառայությունն իրականացվում է շուրջօրյա` առավելագույնը 12 ժամ տևողությամբ հերթափոխերով: Հերթափոխերի քանակը որոշում է Պարեկային ծառայության պետը` ելնելով ծառայողական խնդիրների իրականացման անհրաժեշտությունից:»:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
25 հունիսի 2021թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 29 հունիսի 2021 թվական: