ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
1 սեպտեմբերի 2021 թվականի N 426-Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 23-ի «Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու մասին» N 262-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված
Արդարադատության նախարարի
2021 թվականի սեպտեմբերի 1-ի
N 426-Ն հրամանի
«Հավելված
Արդարադատության նախարարի
2021 թվականի հունիսի 23-ի
N 262-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ
._____________________________________________________________________.
| |Անվանումը |Նստավայրը |
|___|____________________|____________________________________________|
|1. |«Արդարադատության |ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 (Կենտրոն |
| |նախարարության |վարչական շրջան) |
| |ընդունարան» | |
| |սպասարկման կենտրոն | |
|___|____________________|____________________________________________|
|2. |«Հանրային |ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 (Կենտրոն |
| |ծառայությունների |վարչական շրջան) |
| |միասնական գրասենյակ»| |
| |սպասարկման կենտրոն | |
|___|____________________|____________________________________________|
|3. |«Կարեն Դեմիրճյանի |ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք |
| |անվան մարզահամեր- |(Աջափնյակ վարչական շրջան) |
| |գային համալիր» | |
| |սպասարկման կենտրոն | |
|___|____________________|____________________________________________|
|4. |«Հատուկ սպասարկում» |ք. Երևան, Էրեբունի թ., 6/1 (Էրեբունի- |
| |սպասարկման կենտրոն |Նուբարաշեն վարչական շրջան) |
|___|____________________|____________________________________________|
|5. |«Դավթաշեն» |Ք. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 16/3 շենք|
| |սպասարկման կենտրոն |(Դավթաշեն վարչական շրջան) |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 2 սեպտեմբերի 2021 թվական: