| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1678-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1167-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
i
«3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիս ամսին և 2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ:».
2) որոշման հավելվածի 27-րդ կետում «երեխայի ծննդյան ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով.
3) որոշման հավելվածը 27.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.4-րդ կետով.
«27.4. Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը նոր ծնված երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հաշվարկվում է սույն հավելվածի 27-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված եղանակով` որպես մնացորդային մայր գումար դիտարկելով դիմելու օրվա դրությամբ մնացորդային մայր գումարի և նոր ծնված առաջին երեխայի համար հաշվարկված աջակցության չափի տարբերությունը:».
4) որոշման հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունում «երեխայի ծննդյան ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1167-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
1) 5-րդ կետը 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) եթե շահառուի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշմամբ սահմանված պայմանագիր կնքած կազմակերպության միջև համապատասխան պայմանագիրը կնքվել է 2020 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին, սակայն բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները (N 1 ձև) լիազոր մարմին չեն ներկայացվել (այդ թվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ և 2020 թվականի հուլիսի 9-ի N 1167-Լ որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 351-Լ որոշման 3-րդ կետի շրջանակներում), ապա Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշման հավելվածի 21-րդ կետով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում շահառուն կարող է ընդգրկվել կանխավճարի ապահովագրության ծրագրում և ստանալ աջակցություն հաջորդ տարիների կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար:».
i
2) N 1 ձևի 1-ին կետի 7-րդ ենթակետից հանել «և անչափահաս բոլոր երեխաների» բառերը.
i
3) N 2 ձևի 1-ին կետի 9-րդ ենթակետում «երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի» բառերը փոխարինել «դիմելու օրվա» բառերով.
i
4) N 4 ձևի 1-ին կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) պայմանագրով սահմանված` ապահովագրված հիփոթեքային պարտավորության չափը, ապահովագրավճարի դրույքաչափը, տարեկան ապահովագրական վճարի չափը:»:
3. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույթի գործողությունը տարածվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հոկտեմբերի
Երևան