040.1041.251001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2001 թվականի N 1041
i
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի ստեղծմանը մասնակցելու մասին» N 978 որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Երևանի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող ուսանողական հանրակացարանի վարչական և NN 1, 2, 3 մասնաշենքերը, որպես գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 25-ից: