ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 
ՀՐԱՄԱՆ
 
30 դեկտեմբերի 2021 թվականի N 1379-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 184-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
    i 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
    i 
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 2-ի «Եկամտային հարկի գումարների վերադարձման համար նախատեսված դիմումի և եզրակացության ձևերը հաստատելու մասին» N 184-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
 
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
 
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունվարի 2022 թվական: