ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2022 թվականի N 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման նախաբանից հանել «և մաքսային» բառերը.
i
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
«10) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2022 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը` համաձայն N 10 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր` N 10 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունվարի 13-ի
N 44-Ն որոշման
«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1177-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
._________________________________________________________________________.
|NN |Նկարագրությունը |Չափի |Քանակը |Գումարը |
|ը/կ | |միավորը| |(դրամ) |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|1. |Հողի գնում |տարի |1 |300,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|2. |Անշարժ գույքի գնում |տարի |1 |700,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|3. |Շարժական գույքի գնում |տարի |1 |35,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|4. |Կոմունալ ծառայությունների վճարներ` |տարի |1 |2,000,000 |
| |հեռախոսային, ինտերնետային և | | | |
| |հեռահաղորդակցության ծառայություններ, | | | |
| |ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, | | | |
| |ջրամատակարարում և այլ | | | |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|5. |Գրասենյակային և տնտեսական ապրանքների|տարի |1 |1,200,000 |
| |գնում և ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|6. |Կենցաղային և համակարգչային տեխնիկայի|տարի |1 |5,000,000 |
| |և ծառայությունների ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|7. |Անվտանգության համակարգի |տարի |1 |3,000,000 |
| |սարքավորումների և ծառայությունների | | | |
| |ձեռքբերում, պահնորդային և այլ | | | |
| |ծառայությունների ստացում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|8. |Մասնագիտական և խորհրդատվական |տարի |1 |35,000,000 |
| |ծառայություններ, տեխնիկական | | | |
| |սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, | | | |
| |փոխարինում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|9. |Մարքեթինգային, գովազդային, |տարի |1 |2,000,000 |
| |դիզայներական ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|10. |Թարգմանչական, համանման այլ |տարի |1 |500,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|11. |Տեխնիկական վերահսկում, ծրագրերի |տարի |1 |30,000,000 |
| |կառավարում, կառավարչական և | | | |
| |գործառնական բնույթի խորհրդատվություն,| | | |
| |շինարարական աշխատանքներ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|12. |Վարձակալություն |տարի |1 |12,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|13. |Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և |տարի |1 |3,000,000 |
| |գործուղման հետ կապված այլ | | | |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|14. |Նախագծային աշխատանքներ, ինժեներական, |տարի |1 |5,000,000 |
| |տվյալների մշակում, նախագծի | | | |
| |կառավարչական և այլ ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|15. |Բրոքերային և մաքսազերծման |տարի |1 |2,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|16. |Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական |տարի |1 |30,000,000 |
| |հետազոտություններ, փորձաքննական | | | |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|17. |Գնահատման, միջնորդական |տարի |1 |3,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|18. |Վառելիք |տարի |10,000 լ|5,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|19. |Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում`|տարի |1 |100,000,000 |
| |նյութեր, հումքեր, ապրանքներ, | | | |
| |սարքավորումներ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|20. |Անդամակցության, լիցենզիայի, |տարի |1 |2,000,000 |
| |կառուցապատման, վարձակալության և այլ | | | |
| |իրավունքի ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|21. |Տրանսպորտային ծառայություն, բեռների |տարի |1 |500,000 |
| |փոխադրում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|22. |Միջոցառումների կազմակերպում |տարի |1 |1,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|23. |Փորձագիտական, ուսումնական |տարի |1 |7,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|24. |Տեղեկատվական տեխնոլոգիական |տարի |1 |5,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|25. |Կամուրջների, ճանապարհների և այլ |տարի |1 |15,000,000 |
| |ենթակառուցվածքների կառուցում, | | | |
| |բարելավում, վերանորոգում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|26. |Մեքենաների, սարքավորումների, |տարի |1 |150,000,000 |
| |տնտեսական գույքի և այլ | | | |
| |ապրանքանյութական արժեքների ձեռքբերում| | | |
| |և սպասարկում, տեղադրում, | | | |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|27. |Ազգային պարկի վարձակալություն |տարի |1 |17,600,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|28. |Կանաչապատման ծառայություն |տարի |1 |30,000,000 |
.___________________________________________________________|_____________|
|1,501,800,000|
._____________.
«Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամ
._________________________________________________________________________.
|NN |Նկարագրությունը |Չափի |Քանակը |Գումարը |
|ը/կ | |միավորը| |(դրամ) |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|1. |Շարժական գույքի գնում |տարի |1 հատ |20,000,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|2. |Կոմունալ ծառայությունների վճարներ` |տարի |1 |217,000,000 |
| |հեռախոսային, ինտերնետային և | | | |
| |հեռահաղորդակցության ծառայություններ, | | | |
| |ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, | | | |
| |ջրամատակարարում և այլ | | | |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|3. |Գրենական պիտույքների, տնտեսական |տարի |1 |34,470,000 |
| |ապրանքների, կահույքի, այլ կրթական | | | |
| |միջոցների գնում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|4. |Կենցաղային և համակարգչային տեխնիկայի|տարի |1 |35,930,000 |
| |ու ծառայությունների ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|5. |Անվտանգության համակարգի |տարի |1 |64,730,000 |
| |սարքավորումների ու ծառայությունների | | | |
| |ձեռքբերում, պահնորդային և այլ | | | |
| |ծառայությունների ստացում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|6. |Կառույցների, տարածքների շահագործման, |տարի |1 |251,650,000 |
| |մաքրման, պահպանման, վերանորոգման և | | | |
| |այլ ծառայությունների ու նյութերի | | | |
| |ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|7. |Սննդի ձեռքբերում, տրամադրում, |տարի |1 |288,930,000 |
| |սպասարկում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|8. |Մասնագիտական և խորհրդատվական |տարի |1 |33,890,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|9. |Մարքեթինգային, գովազդային, |տարի |1 |82,180,000 |
| |դիզայներական ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|10. |Թարգմանչական, ինժեներական և համանման|տարի |1 |9,300,000 |
| |այլ ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|11. |Տեխնիկական վերահսկում, ծրագրերի |տարի |1 |10,000,000 |
| |կառավարում, կառավարչական և | | | |
| |գործառնական բնույթի խորհրդատվություն | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|12. |Վարձակալություն` շարժական և անշարժ |տարի |1 |329,000,000 |
| |գույքի | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|13. |Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և |տարի |1 |23,220,000 |
| |գործուղման հետ կապված այլ | | | |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|14. |Բրոքերային և մաքսազերծման |տարի |1 |5,300,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|15. |Գնահատման, միջնորդական |տարի |1 |10,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|16. |Վառելիք |տարի |32,000 լ|15,130,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|17. |Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի|տարի |1 |92,420,000 |
| |ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|18. |Տրանսպորտային ծառայություն, բեռների |տարի |1 |80,820,000 |
| |փոխադրում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|19. |Միջոցառումների, ժողովների և այլ |տարի |1 |79,640,000 |
| |հանդիպումների կազմակերպում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|20. |Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի|տարի |1 |55,390,000 |
| |վերապատրաստման ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|21. |Ապահովագրական ծառայություններ |տարի |1 |36,990,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|22. |Տեղեկատվական տեխնոլոգիական |տարի |1 |10,000,000 |
| |ծառայություններ | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|23. |Գրքերի, ուսումնական, սպորտային, |տարի |1 |162,630,000 |
| |գիտական, լաբորատոր, տնտեսական, | | | |
| |գրասենյակային և այլ նյութերի ու | | | |
| |ծառայությունների ձեռքբերում | | | |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|24. |Անձնակազմի ընտրության ծառայություններ|տարի |1 |25,630,000 |
|____|_____________________________________|_______|________|_____________|
|25. |Հիմնական միջոցների, նյութական ու ոչ |տարի |1 |40,000,000 |
| |նյութական ակտիվների և այլ | | | |
| |ապրանքանյութական արժեքների ձեռքբերում| | | |
| |ու սպասարկում, տեղադրում, | | | |
| |վերանորոգում | | | |
.___________________________________________________________|_____________|
|2,014,250,000|
._____________.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական: