040.0373.140417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):
2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
(2-րդ կետւ փոփ. 13.01.2022 թիվ 41-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.
2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 13-ի
N 373-Ա որոշման
ՑԱՆԿ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ «ԱՐՄ-ԱԷՐԸ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՈՂ «ՀԵՐ-ՀԵՐ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Ակտիվի անվանումը |Շահագործման |Հաշվեկշռային |
|ը/կ| |սկիզբը |մնացորդային |
| | | |արժեքը (դրամ)|
|___|____________________________________|______________|_____________|
|1. |«Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք |01.01.1998 թ. |25,152,524 |
|___|____________________________________|______________|_____________|
|2. |Տուրբինային խողովակաշար |01.01.1998 թ. |19,130,334 |
|___|____________________________________|______________|_____________|
|3. |Հեռացնող ջրանցք |01.01.1998 թ. |8,193,330 |
|___|____________________________________|______________|_____________|
|4. |Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1 |01.01.1998 թ. |800,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|5. |Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2 |01.01.1998 թ. |800,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|6. |Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 |01.01.1998 թ. |840,252 |
|___|____________________________________|______________|_____________|
|7. |Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4 |01.01.1998 թ. |840,252 |
|___|____________________________________|______________|_____________|
|8. |Սեփական կարիքների տրանսֆորմատոր |01.01.1998 թ. |50,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|9. |Սեփական կարիքների տրանսֆորմատոր |01.01.1998 թ. |50,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|10.|Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272 |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|11.|Սեփական կարիքների վահանակ |01.01.1998 թ. |19,500 |
|___|____________________________________|______________|_____________|
|12.|Սեփական կարիքների վահանակ |01.01.1998 թ. |19,500 |
|___|____________________________________|______________|_____________|
|13.|Պաշտպանական և ավտոմատիկայի պանել |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|14.|Գեներատորի ղեկավարման պանել |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|15.|Ազդանշանային վահանակ |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|16.|Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110 |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|17.|Լրալիցք ագրեգատ 220/24 Վ 20 Ա |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|18.|Լրալիցք ագրեգատ 220/24 Վ 20 Ա |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|19.|Էլ. հաշվիչ EA-02 RL-3 |01.02.2002 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|20.|Էլ. հաշվիչ EA-02 RL-3 |01.02.2002 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|21.|Էլ. հաշվիչ EA-02 RL-4 |01.02.2002 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|22.|Էլ. հաշվիչ EA-02 RL-4 |01.02.2002 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|23.|Եռաֆազ հաշվիչ EA-02 |01.07.2001 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|24.|Էլ. կռունկ` 5 տ բեռնատարողությամբ |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|25.|Տեխ. ջրամատակարարման զտիչ |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|26.|Տեխ. ջրամատակարարման զտիչ |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|27.|Սեղանի գայլիկոնման հաստոց 2 Ն 12 |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|28.|ՀԷԿ-ի ավտոճանապարհ |01.01.1998 թ. |657,680 |
|___|____________________________________|______________|_____________|
|29.|Սեղան` 2 կողմով |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|30.|Զոդման ապարատ |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
|31.|6 կՎ բարձր լարման գիծ |01.01.1998 թ. |4,848 |
|___|____________________________________|______________|_____________|
|32.|Օդի ճնշակային կայանք K-33 |01.01.1998 թ. |3,000 |
|___|____________________________________|______________|_____________|
| |Ընդամենը | |56,615,220 |
|___|____________________________________|______________|_____________|
| |Պարտավորություններ | | |
|1. |Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական| |------------ |
| |պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին | | |