Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2022 թվականի N 209-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 1-ին կետում «ամառային» բառը փոխարինել «ձմեռային» բառով.

i

2) N 2 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Մինչև ուսումնառության ավարտը` 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց`

1) Կարեն Տիգրանի Քրմոյան (ծնվ.` 21.05.2000 թ., հաշվառման վայրը` քաղ. Երևան, Գյուլբենկյան 43 շ., բն. 96, Դյուքի համալսարան, ԱՄՆ): Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

2) Ռուբեն Կարենի Պողոսյան (ծնվ.` 03.09.2000 թ., հաշվառման վայրը` քաղ. Երևան, Լենինգրադյան փող., 8 շ., բն. 40, Շանհայի Ժիաոտոնգի համալսարան կամ Երևանի պետական համալսարան): Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:».

i

3) N 3 հավելվածի 1-ին կետի 22-րդ ենթակետում «ԵՊՀ» բառը փոխարինել «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2022
N 209-Ա
Որոշում