040.1166.281101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«28» նոյեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 նոյեմբերի 2001 թվականի N 1166
 
i
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների 2002-2004 թվականների նպատակային ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ և իրազեկելով հողի սեփականատերերին ու հողօգտագործողներին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման համար միջոցների հատկացման հնարավորության հարցը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 28-ից:
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 28-ի N 1166 որոշմամբ
 
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
 
ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2002-2004 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
 
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմանների, գյուղատնտեսական մշակաբույսերի և դրանց վնասակար բիոցենոզի բազմազանությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում վնասատուների և հիվանդությունների զարգացման համար: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր և որակով բերքի ստացման համար կարևոր խնդիր է վնասատուների ու հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը: Վերջին տարիներին վնասատուների և հիվանդությունների թվի ավելացում է դիտվել դրանց դեմ պայքարի միջոցառումների ծավալների կրճատման պատճառով, որը 2000 թվականին կազմել է անհրաժեշտ պահանջարկի ընդամենը տաս տոկոսը:
Նշված պատճառող հանրապետությունում ոչ նպաստավոր է դարձել բուսասանիտարական վիճակը: Մեծ չափերի է հասել առանձնապես վտանգավոր վնասատուների և հիվանդությունների տարածվածությունն ու վնասակարությունը:
Երկրագործության ու բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի և բույսերի պաշտպանության հանրապետական կայանի ամենամյա կանխատեսումների համաձայն 2002-2004 թթ. սպասվում է մկնանման կրծողների, ծղրիդների, մորեխների, հողաբնակ վնասատուների, կոլորադյան բզեզի, հացաբզեզների ու լվիճների և այլ վնասատուների ու հիվանդությունների թվի ավելացում: Դա կարող է վտանգել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ստացումը: Ուստի, պայքարի միջոցառումների կազմակերպումն անհրաժեշտություն է, որը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:
 
2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
Գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանության միջոցառումները երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված գործոններից են: Սույն ծրագրի նպատակն է հանրապետության տնտեսության անցումային արդի փուլում, երբ գյուղացիական տնտեսություններն ի վիճակի չեն բավարար չափով իրականացնել բույսերի պաշտպանության միջոցառումներ, պետական միջոցների հաշվին նվազագույնի հասցնել դրանց զանգվածային զարգացումը և կանխարգելել հետագա տարածումը:
Ծրագրի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պետական կենտրոնացված միջոցների հաշվին իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր վնասատուների, հիվանդությունների ախտանշանների դիտարկումներ (մոնիտորինգ), կանխատեսումներ, ախտորոշումներ, կանխարգելիչ գործողություններ և պայքարի արդյունավետ միջոցառումներ: Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տարեկան ստանալ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 63-65 հազար տոննա լրացուցիչ բերք:
 
3. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
 
Նախատեսվում է հանրապետության մարզերում 2002-2004 թթ. իրականացնել հետևյալ կենտրոնացված պայքարի միջոցառումները`
1. Պայքար մկնանման կրծողների դեմ` գարնանը և աշնանը`
2002 թ.` 25000 հա հողատարածության վրա` 114.6 մլն դրամ արժեքով,
2003 թ.` 35000 հա հողատարածության վրա` 163.6 մլն դրամ արժեքով,
2004 թ.` 37000 հա հողատարածության վրա` 173.9 մլն դրամ արժեքով:
Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային ցրիչներով` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առավել վարակված հողատարածքներում:
2. Պայքար մորեխների և ծղրիդների դեմ`
2002 թ.` 5500 հա հողատարածության վրա` 55.0 մլն դրամ արժեքով,
2003 թ.` 6500 հա հողատարածության վրա` 65.0 մլն դրամ արժեքով,
2004 թ.` 7000 հա հողատարածության վրա` 70.0 մլն դրամ արժեքով:
Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային սրսկիչներով` մայիս, հունիս, հուլիս ամիսներին` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արմավիրի, Արարատի մարզերի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտներում և այլ հողատեսքերում:
3. Պայքար կոլորադյան բզեզի դեմ`
2002 թ.` 5000 հա հողատարածության վրա` 52.5 մլն դրամ արժեքով,
2003 թ.` 6500 հա հողատարածության վրա` 72.0 մլն դրամ արժեքով,
2004 թ.` 6500 հա հողատարածության վրա` 72.1 մլն դրամ արժեքով:
Նշված միջոցառումը կիրականացվի տրակտորային սրսկիչներով` ապրիլ-օգոստոս ամիսներին` Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերի կարտոֆիլի և այլ մորմազգի այլ մշակաբույսերի ցանքատարածություններում:
4. Պայքար պտղատու այգիներում առանձնապես վնասակար օրգանիզմների (կալիֆորնիական վահանակիր, արևելյան պտղակեր), հիվանդությունների (քոս, բակտերիալ այրվածքներ և այլն) դեմ`
2002 թ.` 2500 հա տարածության վրա` 37,5 մլն դրամ արժեքով,
2003 թ.` 4380 հա տարածության վրա` 66.3 մլն դրամ արժեքով,
2004 թ.` 5340 հա տարածության վրա` 80.9 մլն դրամ արժեքով:
Նշված միջոցառումները կիրականացվեն մայիս-հուլիս ամիսներին` Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի վարակված պտղատու այգիներում:
Այսպիսով, հանրապետությունում նախատեսվում է իրականացնել հետևյալ պայքարի միջոցառումները`
2002 թ.` 38000 հա տարածության վրա` 259.6 մլն դրամ արժեքով,
2003 թ.` 52380 հա տարածության վրա` 366.9 մլն դրամ արժեքով,
2004 թ.` 55840 հա տարածության վրա` 396.9 մլն դրամ արժեքով: Աշխատանքները կիրականացվեն այն մարզերում, տարածաշրջաններում ու տնտեսություններում, որտեղ վարակը գերազանցում է վնասակարության շեմը և հասնում վտանգավոր չափերի: Աշխատանքների կատարման վայրը, չափերն ու եղանակները կհամաձայնեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին պարբերաբար կտրվի մասնագիտական խորհրդատվություն գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների տարածման կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների կազմակերպման եղանակների և ժամկետների վերաբերյալ: Պայքարի միջոցառումների իրականացման փաստը կհաստատվի կատարողական ակտերով, որոնց կազմմանը կմասնակցեն մարզի համապատասխան ծառայությունների մասնագետները և, որոնք կհաստատվեն համայնքների ղեկավարների կողմից:
 
4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
 
Ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին:
 
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
 
Ծրագրի իրականացման ժամանակացույցը մշակվել է երկար տարիների բուսասանիտարական փաստացի վիճակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա (հավելված N 1):
 
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 
Գիտական հետազոտություններից և արտադրության պրակտիկայից հայտնի է, որ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների, մոլախոտերի դեմ ժամանակին և որակով պայքարի միջոցառումներ չկազմակերպելու դեպքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստները կարող են կազմել երեսուն տոկոս, իսկ առանձին դեպքում` 70-80 տոկոս: Ծրագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ նվազագույնի կհասցվի վնասակար օրգանիզմների թիվը, որը նախապայման կհանդիսանա որակով ու բարձր բերքի ստացման համար, տնտեսությունները կստանան լրացուցիչ զգալի օգուտներ (հավելվածներ NN 2, 3 և 4):
Պետական միջոցների հաշվին 2002 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ստացված լրացուցիչ օգուտը կկազմի 3277.5 մլն դրամ, 2003 թ.` 4597.3 մլն դրամ, 2004 թ.` 4888.1 մլն դրամ, 2000 թ. 3511 մլն դրամի փոխարեն:
Ըստ մարզերի` բույսերի պաշտպանության միջոցառումների ծավալները ներկայացված են NN 5, 6 և 7 հավելվածներում:
 
Հավելված N 1
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
 
բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացման
 
._________________________________________________________________________.
|    Միջոցառման անվանումը     |   Ժամկետը    |     Ընդգրկվող մարզերը      |
|                             |/ամեն տարի ըստ|                            |
|                             |  ամիսների/   |                            |
|_____________________________|______________|____________________________|
|1. Պայքար մկնանման կրծողների | 01.02-01.06  |Կոտայք, Արագածոտն, Սյունիք, |
|դեմ                          | 10.09-01.12  |Շիրակ, Լոռի, Տավուշ,        |
|                             |              |Գեղարքունիք, Վայոց ձոր,     |
|                             |              |Արմավիր                     |
|_____________________________|______________|____________________________|
|2. Պայքար մորեխների և        | 01.05-31.08  |Արմավիր, Արարատ, Կոտայք,    |
|ծղրիդների դեմ                |              |Արագածոտն, Սյունիք, Լոռի,   |
|                             |              |Տավուշ, Գեղարքունիք, Շիրակ  |
|_____________________________|______________|____________________________|
|3. Պայքար կոլորադյան բզեզի   | 01.05-31.08  |Արմավիր, Արարատ, Կոտայք,    |
|դեմ                          |              |Արագածոտն, Սյունիք, Լոռի,   |
|                             |              |Տավուշ, Գեղարքունիք,        |
|                             |              |Վայոց ձոր                   |
|_____________________________|______________|____________________________|
|4. Պայքար պտղատու այգիներում | 01.05-30.08  |Արագածոտն, Կոտայք, Տավուշ,  |
|(կալիֆորնիական վահանակիր,    |              |Արարատ, Արմավիր, Սյունիք,   |
|արևելյան  պտղակեր)           |              |Վայոց ձոր                   |
._________________________________________________________________________.
 
Հավելված N 2
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
ՀԱՇՎԱՐԿ
 
2002 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման
արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի
 
._________________________________________________________________________.
|Միջոցառման   |Մշակաբույսի  |Տարածու-|1հա-ի |Կորըս- |Սպաս- |1 ց-ի |Լրա-   |
|անվանումը    |անվանումը    |թյունը  |միջին |տից    |վելիք |գինը  |ցուցիչ |
|             |             |/հազ.   |բերքը |փրկելու|լրա-  |/դրամ/|օգուտի |
|             |             |հա/     |/ց/հա/|չափը   |ցուցիչ|      |չափը   |
|             |             |        |      |/%/    |բերքը |      |/մլն   |
|             |             |        |      |       |/տ./  |      |դրամ/  |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|1. Պայքար    |Հացահատիկային|    25.0|    20|     30| 15000| 10000| 1500.0|
|մկնանման     |մշակաբույսեր |        |      |       |      |      |       |
|կրծողների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|2. Պայքար    |Խոտհարք      |     5.5|    30|  60-70|  9750|  1000|   97.5|
|մորեխների և  |             |        |      |       |      |      |       |
|ծղրիդների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|3. Պայքար    |Կարտոֆիլ     |     5.0|   120|     30| 18000|  7000| 1260.0|
|կոլորադյան   |             |        |      |       |      |      |       |
|բզեզի դեմ    |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|4. Պայքար    |Պտղատու այգի |     2.5|    70|     30|  5250|  8000|  420.0|
|պտղատու      |             |        |      |       |      |      |       |
|այգիներում   |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|Ընդամենը     |             |    38.0|      |       | 48000|      | 3277.5|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 3
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
ՀԱՇՎԱՐԿ
 
2003 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման
արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի
 
._________________________________________________________________________.
|Միջոցառման   |Մշակաբույսի  |Տարածու-|1հա-ի |Կորըս- |Սպաս- |1 ց-ի |Լրա-   |
|անվանումը    |անվանումը    |թյունը  |միջին |տից    |վելիք |գինը  |ցուցիչ |
|             |             |/հազ.   |բերքը |փրկելու|լրա-  |/դրամ/|օգուտի |
|             |             |հա/     |/ց/հա/|չափը   |ցուցիչ|      |չափը   |
|             |             |        |      |/%/    |բերքը |      |/մլն   |
|             |             |        |      |       |/տ./  |      |դրամ/  |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|1. Պայքար    |Հացահատիկային|    35.0|    20|     30| 21000| 10000| 2100.0|
|մկնանման     |մշակաբույսեր |        |      |       |      |      |       |
|կրծողների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|2. Պայքար    |Խոտհարք      |     6.5|    30|  60-70| 12350|  1000|  123.0|
|մորեխների և  |             |        |      |       |      |      |       |
|ծղրիդների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|3. Պայքար    |Կարտոֆիլ     |     6.5|   120|     30| 23400|  7000| 1638.0|
|կոլորադյան   |             |        |      |       |      |      |       |
|բզեզի դեմ    |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|4. Պայքար    |Պտղատու այգի |    4.38|    70|     30|  9198|  8000|  735.8|
|պտղատու      |             |        |      |       |      |      |       |
|այգիներում   |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|Ընդամենը     |             |   52.38|     -|      -|659.50|     -| 4597.3|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 4
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
ՀԱՇՎԱՐԿ
 
2004 թ. բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման
արդյունքում ակնկալվող լրացուցիչ բերքի
 
._________________________________________________________________________.
|Միջոցառման   |Մշակաբույսի  |Տարածու-|1հա-ի |Կորըս- |Սպաս- |1 ց-ի |Լրա-   |
|անվանումը    |անվանումը    |թյունը  |միջին |տից    |վելիք |գինը  |ցուցիչ |
|             |             |/հազ.   |բերքը |փրկելու|լրա-  |/դրամ/|օգուտի |
|             |             |հա/     |/ց/հա/|չափը   |ցուցիչ|      |չափը   |
|             |             |        |      |/%/    |բերքը |      |/մլն   |
|             |             |        |      |       |/տ./  |      |դրամ/  |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|1. Պայքար    |Հացահատիկային|    37.0|    20|     30| 22200| 10000| 2220.0|
|մկնանման     |մշակաբույսեր |        |      |       |      |      |       |
|կրծողների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|2. Պայքար    |Խոտհարք      |     7.0|    30|  60-70| 13300|  1000|  133.0|
|մորեխների և  |             |        |      |       |      |      |       |
|ծղրիդների դեմ|             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|3. Պայքար    |Կարտոֆիլ     |     6.5|   120|     30| 23400|  7000| 1638.0|
|կոլորադյան   |             |        |      |       |      |      |       |
|բզեզի դեմ    |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|4. Պայքար    |Պտղատու այգի |    5.34|    70|     30| 11214|  8000|  897.1|
|պտղատու      |             |        |      |       |      |      |       |
|այգիներում   |             |        |      |       |      |      |       |
|_____________|_____________|________|______|_______|______|______|_______|
|Ընդամենը     |             |   55.84|     -|      0| 70114|     -| 4888.1|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 5
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
2002 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով
իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի
 
._________________________________________________________________________.
|Մարզի      | Ընդամենը  |                Միջոցառման անվանումը             |
|անվանումը  |___________|_________________________________________________|
|           |տա-  |գու- |պայքար      |պայքար     |պայքար     |պայքար      |
|           |րածքը|մարը |մկնանման    |մորեխների  |կոլորադյան |պտղատու     |
|           |(հա) |(մլն |կրծողների   |դեմ        |բզեզի դեմ  |այգիներում  |
|           |     |դրամ)|դեմ         |           |           |            |
|           |     |     |____________|___________|___________|____________|
|           |     |     |տա-  |գու-  |տա-  |գու- |տա-  |գու- |տա-  |գու-  |
|           |     |     |րածքը|մարը  |րածքը|մարը |րածքը|մարը |րածքը|մարը  |
|           |     |     |(հա) |(մլն  |(հա) |(մլն |(հա) |(մլն |(հա) |(մլն  |
|           |     |     |     |դրամ) |     |դրամ)|     |դրամ)|     |դրամ) |
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արագածոտն  | 4100|23.35| 3000| 13.75|  500|  5.0|  200|  2.1|  300|   4.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արարատ     | 1600|18.75|    -|     -|  600|  6.0|  500| 5.25|  500|   7.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արմավիր    | 2000|19.54|  500|  2.29|  600|  6.0|  500| 5.25|  400|   6.0|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Գեղարքունիք| 7100| 44.2| 5000| 22.92| 1100| 11.0| 1000| 10.5|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Լոռի       | 5100|31.64| 3500| 16.04|  300|  3.0| 1200| 12.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Կոտայք     | 4900|34.55| 3000| 13.75|  700|  7.0|  600|  6.3|  500|   7.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Շիրակ      | 5500|28.83| 4500| 20.63|  400|  4.0|  400|  4.2|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Սյունիք    | 4100|26.35| 3000| 13.75|  600|  6.0|  200|  2.1|  300|   4.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Վայոց ձոր  | 1200|  7.8| 1000|  4.58|  100|  1.0|    -|    -|  100|   1.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Տավուշ     | 2900|23.08| 1500|  6.88|  600|  6.0|  400|  4.2|  400|   6.0|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Ընդամենը   |38500|259.6|25000|114.59| 5500| 55.0| 5000| 52.5| 2500|  37,5|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 6
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
2003 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով
իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի
 
._________________________________________________________________________.
|Մարզի      | Ընդամենը  |                Միջոցառման անվանումը             |
|անվանումը  |___________|_________________________________________________|
|           |տա-  |գու- |պայքար      |պայքար     |պայքար     |պայքար      |
|           |րածքը|մարը |մկնանման    |մորեխների  |կոլորադյան |պտղատու     |
|           |(հա) |(մլն |կրծողների   |դեմ        |բզեզի դեմ  |այգիներում  |
|           |     |դրամ)|դեմ         |           |           |            |
|           |     |     |____________|___________|___________|____________|
|           |     |     |տա-  |գու-  |տա-  |գու- |տա-  |գու- |տա-  |գու-  |
|           |     |     |րածքը|մարը  |րածքը|մարը |րածքը|մարը |րածքը|մարը  |
|           |     |     |(հա) |(մլն  |(հա) |(մլն |(հա) |(մլն |(հա) |(մլն  |
|           |     |     |     |դրամ) |     |դրամ)|     |դրամ)|     |դրամ) |
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արագածոտն  | 6530| 47.9| 4500|  21.0|  500|  5.0|  300|  3.3| 1230|  18.6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արարատ     | 2400| 25.6|  500|   2.3|  600|  6.0|  600|  6.7|  700|  10.6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արմավիր    | 3200| 31.0| 1000|   4.7|  900|  9.0|  600|  6.7|  700|  10.6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Գեղարքունիք| 8700| 55.6| 6200|  29.0| 1000| 10.0| 1500| 16.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Լոռի       | 6600| 43.2| 4600|  21,6|  500|  5.0| 1500| 16.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Կոտայք     | 7000| 50.3| 4500|  21.0| 1200| 12.0|  600|  6,7|  700|  10,6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Շիրակ      | 6600| 37.3| 5500|  25.7|  500|  5.0|  600|  6.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Սյունիք    | 6250| 39.0| 4900|  22.9|  600|  6.0|  300|  3.3|  450|   6.8|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Վայոց ձոր  | 1200|  7.3| 1000|   4.7|    -|    -|  100|  1.1|  100|   1.5|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Տավուշ     | 3900| 29.7| 2300|  10.7|  700|  7.0|  400|  4.4|  500|   7.6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Ընդամենը   |52380|366.9|35000| 163.6| 6500| 65.0| 6500| 72.0| 4380|  66.3|
._________________________________________________________________________.
 
Հավելված N 7
 
բույսերի պաշտպանության միջոցառումների
2002-2004 թվականների ծրագրի
 
2004 թ. հանրապետությունում բույսերի պաշտպանության ծրագրով
իրականացվող պայքարի միջոցառումների ծավալներն ըստ մարզերի
 
._________________________________________________________________________.
|Մարզի      | Ընդամենը  |                Միջոցառման անվանումը             |
|անվանումը  |___________|_________________________________________________|
|           |տա-  |գու- |պայքար      |պայքար     |պայքար     |պայքար      |
|           |րածքը|մարը |մկնանման    |մորեխների  |կոլորադյան |պտղատու     |
|           |(հա) |(մլն |կրծողների   |դեմ        |բզեզի դեմ  |այգիներում  |
|           |     |դրամ)|դեմ         |           |           |            |
|           |     |     |____________|___________|___________|____________|
|           |     |     |տա-  |գու-  |տա-  |գու- |տա-  |գու- |տա-  |գու-  |
|           |     |     |րածքը|մարը  |րածքը|մարը |րածքը|մարը |րածքը|մարը  |
|           |     |     |(հա) |(մլն  |(հա) |(մլն |(հա) |(մլն |(հա) |(մլն  |
|           |     |     |     |դրամ) |     |դրամ)|     |դրամ)|     |դրամ) |
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արագածոտն  | 6900| 49,5| 4900|  23.0|  500|  5.0|  300|  3.3| 1200|  18.2|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արարատ     | 2600| 29.2|  500|   2,4|  500|  5.0|  600|  6.7| 1000|  15.1|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Արմավիր    | 3500| 35.0| 1000|   4.7| 1000| 10.0|  600|  6.7|  900|  13.6|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Գեղարքունիք| 9000| 57.2| 6500|  30.6| 1000| 10.0| 1500| 16.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Լոռի       | 7200| 47.1| 5000|  23.5|  700|  7.0| 1500| 16.6|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Կոտայք     | 7600| 55.4| 4800|  22.6| 1400| 14.0|  600|  6,7|  800|  12.1|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Շիրակ      | 6900| 40.4| 5500|  25.7|  800|  8.0|  600|  6.7|    -|     -|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Սյունիք    | 6440| 41.5| 5000|  23.5|  500|  5.0|  300|  3.3|  640|   9.7|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Վայոց ձոր  | 1300|  8.8| 1000|   4.7|    -|    -|  100|  1.1|  200|   3.0|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Տավուշ     | 4400| 32.8| 2800|  13.2|  600|  6.0|  400|  4.4|  600|   9.2|
|___________|_____|_____|_____|______|_____|_____|_____|_____|_____|______|
|Ընդամենը   |55840|396.9|37000| 173.9| 7000| 70.0| 6500| 72.1| 5340|  80.9|
._________________________________________________________________________.