040.1192.011201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«1» դեկտեմբերի 2001 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 դեկտեմբերի 2001 թվականի N 1192
 
i
«ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 11, 12 և 17-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման ներկայացնել`
ա) զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը,
i
բ) սպառազինության և տեխնիկայի, կարևորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծման և պահպանման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության հետ` մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը.
i
բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ մինչև 2002 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությանը` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական պահուստի, նյութական արժեքների չնվազեցվող պաշարների ստեղծման, կուտակման, թարմացման և օգտագործման կարգը:
(3-րդ կետը փոփ. 13.02.02 թիվ 133 որոշում)
i
4. Քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգն ու ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(4-րդ կետը փոփ. 04.12.03 թիվ 1592-Ն որոշում)
i
5. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2004 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`
ա) քաղաքացիների ամրագրման կազմակերպման և իրականացման կարգը,
բ) ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկը:
(5-րդ կետը փոփ. 04.12.03 թիվ 1592-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 1-ից:
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2001 թվականի դեկտեմբերի 1-ի
N 1192 որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ա. Աղաբեկյան      - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
                         նախագահ)
     Լ. Ասատրյան       - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի
                         տեղակալ
Ա. Հարությունյան  - ՀՀ զինվորական կոմիսար
     Բ. Ոսկանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
                         վարչության պետ
     Ա. Դավոյան        - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
                         քարտուղարության առաջին բաժնի պետ
     Գ. Տոռոզյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի
                         իրավաբանական վարչության պետ
     Լ. Ամիրջանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
                         իրավաբանական վարչության պետ
     Ն. Առաքելյան      - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարության
                         աշխատակազմի ռազմաարդյունաբերական համալիրի և
                         ռազմատնտեսական ծրագրերի վարչության զորահավաքային
                         նախապատրաստության ծրագրերի բաժնի պետ
     Գ. Ղամարյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
                         քարտուղարության առաջին բաժնի պետ
     Ա. Աբրահամյան     - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի
                         տեխնիկական շահագործման վարչության տեխնիկական
                         կազմակերպման և համակարգման բաժնի պետ
     Շ. Սարգսյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                         աշխատակազմի հատուկ բաժնի պետ
     Բ. Շամխալյան      - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
                         վարչության քաղաքացիական պաշտպանության վարչության
                         կազմ-զորահավաքային բաժնի պետ
     Վ. Գաբրիելյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
                         ծառայության վարչության պետ
     Հ. Ավետիսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
                         կադրերի բաժնի պետ
     Վ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
                         առաջին բաժնի պետ
(հավելվածը լրաց. 04.12.03 թիվ 1592-Ն որոշում)