Սեղմել Esc փակելու համար:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.04.2018  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասը «կենտրոնական բանկի նախագահի» բառերից հետո լրացնել «և խորհրդի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ» բառերը փոխարինել «նորմատիվ և անհատական որոշումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի` որպես բանկ հանդես գալու դեպքում` ներքին ակտեր` սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 6-8-րդ մասերի «ընդունման պահից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման պահից» բառերով.

2) 7-րդ մասի «անմիջապես հրապարակել Ինտերնետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, և» բառերը փոխարինել «հրապարակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում` հրապարակման օրվանից սկսած» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման, ֆինանսական գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում` կապի այլ միջոցներով հրապարակման պահից: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին: Սույն կետով սահմանված դեպքերի վրա չեն տարածվում սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված դրույթները:».

4) 7-րդ և 8-րդ մասերի «մասում» բառը փոխարինել «և 6.1-ին մասերում» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-314-Ն

 

 

pin
ՀՀ 13.12.2017
N ՀՕ-314-Ն օրենք