Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «ընդունված որոշմամբ նշանակում է տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «նշանակելու տեղական հանրաքվե» բառերը փոխարինել «ընդունելու տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 39. Հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը

 

1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ` ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում, որի արդյունքները պարտադիր բնույթ չունեն:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-րդ և 14.4-րդ կետերով.

«14.3) հանդես է գալիս տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ.

14.4) ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2018 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-350-Ն

 

 

pin
ՀՀ 13.06.2018
N ՀՕ-350-Ն օրենք