Սեղմել Esc փակելու համար:
«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0031.140102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2002 թվականի N 31

 

i

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 258685 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող 55 անվանում հիմնական միջոցները (ցանկը կցվում է) և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 558232 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հաշվեկշռային մեթոդով 774904 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (շենքի մեկ քառակուսի մետրի գնահատված արժեքը կազմում է 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ):

4. Սահմանել «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը` 553854 հազ. դրամ, որը համապատասխանում է 553854 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 138464 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6. «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 221050 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 5541 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 3422 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2125 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 105519 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 50175 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 54268 հազ. դրամ:

7. «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մասնավորեցման պայմանագրում նշել «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլին առնվազն հինգ տարի ժամկետով պահպանելու մասին:

9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության գույքի կազմից առանձնացվող գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` հետևյալ կարգով`

առաջին վճարը` մեկ ամսվա ընթացքում` 28250 հազ. դրամ,

հաջորդ վճարումները կատարել տաս տարվա ընթացքում` հավասարաչափ, յուրաքանչյուր տարի` 11021,4 հազ. դրամ:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 14-ից:

 

ՑԱՆԿ

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Հիմնական միջոցի անվանումը      |Շահագործման |Քանակը   |Հաշվեկշռային  |

|ը/կ|                               |տարեթիվը    |         |արժեքը (դրամ) |

|___|_______________________________|____________|_________|______________|

| 1 |               2               |      3     |    4    |       5      |

|___|_______________________________|____________|_________|______________|

| 1.|Մահճակալի պահարան              |  01.06.1992|   50    |  1.707.905,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 2.|Մոնիտոր` մոր և  պտղի համար` B81|  01.01.1987|    1    |    270.864,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 3.|Ֆետալ մոնիտոր                  |  01.01.1989|    1    |    409.240,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 4.|Բժշկական ինեկտոր` ագիոգրաֆիայի |  01.01.1991|    1    |    481.715,00|

|   |համար                          |            |         |              |

|___|_______________________________|____________|_________|______________|

| 5.|Ջերմավիզր «Ռադուգա»            |  01.01.1990|    1    |  1.545.348,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 6.|Մոնիտոր` ռետ ԳԴՌ               |  01.01.1987|    1    |    399.291,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 7.|Ապարատ «Կոլին-1»               |  01.01.1994|    4    | 27.702.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 8.|Մոնիտոր «Տոկարդ»               |  01.01.1994|    1    |    385.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

| 9.|Էլեկտրամամոգրաֆ ԷՄԳ            |  01.01.1993|    1    |    524.182,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|10.|Ֆրանսիական վարագույր` կախիչով  |  01.01.1992|   16    |  1.082.109,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|11.|Դիալիզի ապարատ                 |  01.01.1999|    5    |250.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|12.|Լվացքի մեքենա                  |  01.01.1998|    1    |    469.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|13.|Օդի կոմպրեսոր «Մոտկա»          |  01.11.1996|    1    |  3.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|14.|Թթվածնի գեներատոր              |  01.11.1996|    1    |  3.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|15.|Բարձր ճնշման կոմպրեսոր         |  01.11.1996|    1    |  3.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|16.|Միկրոանալիզատոր ԱՊ 215         |  01.01.1989|    1    |    481.986,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|17.|Անալիզատոր-մոդել               |  01.11.1996|    1    |  3.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|18.|Սարքավորում 10 տեղանոց         |  01.11.1996|    1    |      5.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|19.|Բոգի կոմպրեսոր և  զտման ֆիլտր  |  01.01.1998|    1    |  1.254.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|20.|Նևրոլոգիական  սարքավորում      |  01.01.1994|    1    |  2.366.400,00|

|   |«Դանտեկ»                       |            |         |              |

|___|_______________________________|____________|_________|______________|

|21.|Ապարատ «Դիդիֆամ»               |  01.01.1991|    1    |  4.617.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|22.|Արհեստական երիկամի ապարատ      |  01.01.1996|    2    | 20.000.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|23.|Ապարատ «Կոլին»                 |  01.01.1996|    1    |  2.150.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|24.|Արհեստական երիկամի ապարատ      |  01.01.1998|    1    |  8.922.388,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|25.|Հարիչ                          |  01.01.1998|    1    |  4.888.980,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|26.|Ապարատ ԷԿԳ (արտ.)              |  01.01.1996|    1    |  1.923.750,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|27.|Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ)               |  01.01.1991|    1    |  1.692.900,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|28.|Լազերային մոդել 8986-05        |  01.01.1993|    1    |    716.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|29.|Էնդոմկրատներ                   |  01.12.1997|   12    |  1.019.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|30.|NKTM-40010/04` յուղով          |  01.11.1995|    1    |    816.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|31.|Էլեկտրասրտագրիչ ԷԿՏ-03մ/2      |  01.01.1996|    3    |    652.500,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|32.|Սրտամոնիտոր «Պոկարտ»           |  01.01.1996|    2    |  1.432.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|33.|Անզգայացման ապարատ             |  01.12.1996|    1    |  2.812.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|34.|Ֆիկսացիայի ապարատ              |  01.01.1997|    2    |    804.596,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|35.|Տրոկարների հավաքածու           |  01.12.1997|   12    |    904.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|36.|Արհեստական երիկամի ապարատ      |  01.01.1997|    5    |  8.148.300,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|37.|Բաջի ապարատ                    |  01.01.1996|    1    |  1.300.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|38.|Մոնիտորային համակարգ           |  01.01.1986|    1    |  3.713.196,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|39.|Ռենտգեն ապարատ ՌՈՒՄ-20         |  01.01.1987|    2    |  1.815.635,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|40.|Ապարատ ԷԴՌ-750-15              |  01.01.1987|    1    |  3.061.906,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|41.|Վիրաբուժական մոնիտոր           |  01.01.1989|    1    |    960.721,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|42.|Ապարատ «Էնդոտոն»               |  01.01.1989|    3    |    849.182,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|43.|Ապարատ «Ռոմանտիկա»             |  01.01.1989|    1    |  1.246.398,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|44.|ՊՎԷՄ «Էլեկտրոնիկա»             |  01.01.1990|    1    |    619.448,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|45.|Ուրետրական հարմարանք-սեղանիկ   |  01.01.1991|    1    |  4.617.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|46.|Ռենտգեն ապարատ «Տուրդ-800»     |  01.01.1993|    1    |  4.984.340,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|47.|Սպեկտոֆոտոմետր «Բեկման»        |  01.01.1994|    1    |  1.142.400,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|48.|Մոնիտոր                        |  01.01.1994|    1    |    489.600,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|49.|Էլեկտրաէնցեֆալոգրաֆ            |  01.01.1994|    1    |  2.856.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|50.|Վերլուծիչ (Հունգարիա)          |  01.01.1987|    1    |    365.197,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|51.|Ապարատ սորբտիոն                |  01.01.1991|    2    |  1.015.345,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|52.|ESK Կրոսպեկտ 400E              |  01.01.1987|    1    |  3.225.840,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|53.|Ռենտգեն ապարատ «Մամոգրաֆ»      |  01.01.1997|    1    |  2.063.750,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|54.|Ռենտգեն ապարատ ԷՕՆ             |  01.01.1996|    1    |  2.150.000,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|55.|Համակարգիչ Վ-14                |  01.01.1992|    1    |    357.818,00|

|___|_______________________________|____________|_________|______________|

|   |Ընդամենը                       |            | 161,00  |399.417.230,00|

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|NN |Հիմնական միջոցի անվանումը      |   Մաշվածությունը     |Մնացորդային   |

|ը/կ|                               |______________________|արժեքը (դրամ) |

|   |                               | տոկոս |   ընդամենը   |              |

|   |                               |       |    (դրամ)    |              |

|___|_______________________________|_______|______________|______________|

| 1 |               2               |   6   |       7      |       8      |

|___|_______________________________|_______|______________|______________|

| 1.|Մահճակալի պահարան              |   0,00|          0,00|  1.707.905,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 2.|Մոնիտոր` մոր և  պտղի համար` B81| 100,00|    270.864,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 3.|Ֆետալ մոնիտոր                  | 100,00|    409.240,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 4.|Բժշկական ինեկտոր` ագիոգրաֆիայի | 100,00|    481.715,00|          0,00|

|   |համար                          |       |              |              |

|___|_______________________________|_______|______________|______________|

| 5.|Ջերմավիզր «Ռադուգա»            | 100,00|  1.545.348,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 6.|Մոնիտոր` ռետ ԳԴՌ               | 100,00|    399.291,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 7.|Ապարատ «Կոլին-1»               |  74,00| 20.499.480,00|  7.202.520,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 8.|Մոնիտոր «Տոկարդ»               |  73,09|    281.395,00|    103.605,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

| 9.|Էլեկտրամամոգրաֆ ԷՄԳ            |  83,20|    436.117,00|     88.065,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|10.|Ֆրանսիական վարագույր` կախիչով  | 100,00|  1.082.109,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|11.|Դիալիզի ապարատ                 |  31,76| 79.397.271,00|170.602.729,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|12.|Լվացքի մեքենա                  |  50.00|    234.500,00|    234.500,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|13.|Օդի կոմպրեսոր «Մոտկա»          |  78,00|  2.340.000,00|    660.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|14.|Թթվածնի գեներատոր              |  78,00|  2.340.000,00|    660.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|15.|Բարձր ճնշման կոմպրեսոր         |  78,00|  2.340.000,00|    660.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|16.|Միկրոանալիզատոր ԱՊ 215         | 100,00|    481.986 00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|17.|Անալիզատոր-մոդել               |  78,00|  2.340.000,00|    660.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|18.|Սարքավորում 10 տեղանոց         |  78,00|      3.900,00|      1.100,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|19.|Բոգի կոմպրեսոր և  զտման ֆիլտր  |  50,00|    627.000,00|    627.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|20.|Նևրոլոգիական  սարքավորում      |  74,90|  1.772.433,00|    593.967,00|

|   |«Դանտեկ»                       |       |              |              |

|___|_______________________________|_______|______________|______________|

|21.|Ապարատ «Դիդիֆամ»               |  99,80|  4.607.765,00|      9.235,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|22.|Արհեստական երիկամի ապարատ      |  55,55| 11.110.000,00|  8.890.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|23.|Ապարատ «Կոլին»                 |  66,00|  1.419.000,00|    731.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|24.|Արհեստական երիկամի ապարատ      |  50,00|  4.461.183,00|  4.461.205,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|25.|Հարիչ                          |  49,55|  2.422.286,00|  2.466.694,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|26.|Ապարատ ԷԿԳ (արտ.)              |   0,00|          0,00|  1.923.750,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|27.|Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ)               |  98,00|  1.659.042,00|     33.858,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|28.|Լազերային մոդել 8986-05        |  88,00|    630.080,00|     85.920,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|29.|Էնդոմկրատներ                   |   0,00|          0,00|  1.019.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|30.|NKTM-40010/04` յուղով          |   0,00|          0,00|    816.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|31.|Էլեկտրասրտագրիչ ԷԿՏ-03մ/2      |  65,40|    426.734,00|    225.766,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|32.|Սրտամոնիտոր «Պոկարտ»           |  55,00|    787.671,00|    644.329,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|33.|Անզգայացման ապարատ             |   0,00|          0,00|  2.812.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|34.|Ֆիկսացիայի ապարատ              |  58,00|    466.664,00|    337.932,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|35.|Տրոկարների հավաքածու           |   0,00|          0,00|    904.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|36.|Արհեստական երիկամի ապարատ      |  70,00|  5.703.810,00|  2.444.490,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|37.|Բաջի ապարատ                    |  78,00|  1.014.000,00|    286.000,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|38.|Մոնիտորային համակարգ           | 100,00|  3.713.196,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|39.|Ռենտգեն ապարատ ՌՈՒՄ-20         | 100,00|  1.815.635,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|40.|Ապարատ ԷԴՌ-750-15              | 100,00|  3.061.906,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|41.|Վիրաբուժական մոնիտոր           | 100,00|    960.721,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|42.|Ապարատ «Էնդոտոն»               | 100,00|    849.182,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|43.|Ապարատ «Ռոմանտիկա»             | 100,00|  1.246.392,00|          6,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|44.|ՊՎԷՄ «Էլեկտրոնիկա»             | 100,00|    619.448,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|45.|Ուրետրական հարմարանք-սեղանիկ   | 100,00|  4.617.000,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|46.|Ռենտգեն ապարատ «Տուրդ-800»     | 100,00|  4.984.340,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|47.|Սպեկտոֆոտոմետր «Բեկման»        |  74,90|    855.655,00|    286.745,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|48.|Մոնիտոր                        |  74,90|    366.709,00|    122.891,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|49.|Էլեկտրաէնցեֆալոգրաֆ            |  74,90|  2.139.144,00|    716.856,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|50.|Վերլուծիչ (Հունգարիա)          | 100,00|    365.197,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|51.|Ապարատ սորբտիոն                | 100,00|  1.015.345,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|52.|ESK Կրոսպեկտ 400E              | 100,00|  3.225.840,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|53.|Ռենտգեն ապարատ «Մամոգրաֆ»      |  79,80|  1.646.872,00|    416.878,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|54.|Ռենտգեն ապարատ ԷՕՆ             |  74,30|  1.597.450,00|    552.550,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|55.|Համակարգիչ Վ-14                | 100,00|    357.818,00|          0,00|

|___|_______________________________|_______|______________|______________|

|   |Ընդամենը                       |       |185.428.734,00|213.988.496,00|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2002
N 31
Որոշում