Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի այսուհետ` «Օրենք» 18-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, իսկ հիմնական կրթության հիմքով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն-ներում ուսումնառելու դեպքում անվճար և վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հեռակա ուսուցմամբ:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության այն մասնագիտությունները, որոնց համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձևը, միջին մասնագիտական կրթության շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 8
Երևան
ՀՕ-174-Ն

 

pin
ՀՀ 25.03.2020
N ՀՕ-174-Ն օրենք