040.0275.210302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«21» մարտի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 մարտի 2002 թվականի N 275
 
i
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԸՆՏԱՆԻ ԹՌՉՆԻ ՄՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ներմուծվող ընտանի թռչնի մսի և նրա ենթամթերքի (ԱՏԳ ԱԱ 0207) մակնիշը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկատվություն` հայերենով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:
i
(2-րդ կետը խմբ. 30.05.02 թիվ 687-Ն)