Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի (այսուհետ` Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության» բառերը.

2) 7-րդ մասից հանել «և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության համապետական ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ։ Ազգային ժողովի հերթական ընտրություններում համապետական և տարածքային ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չեն համագումարին, ինչպես նաև հերթական և արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ Համապետական և տարածքային ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:»։

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները (դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)` համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.»։

 

Հոդված 4. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-2-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
29.12.2020
N ՀՕ-2-Ն
Սահմանադրական օրենք