Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍ ...

 

20.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մայիսի 27-ին

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը հանել, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:

 

i

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում և 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը.

2) 10-րդ մասի «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը` «անցնելու ամիսը» բառերով.

3) 12-րդ և 13-րդ մասերի «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

 

i

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը` Կառավարության սահմանած կարգով:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի, որը տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության վերջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հունիսի 9
Երևան
ՀՕ-242-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 27.05.2021
N ՀՕ-242-Ն օրենք