Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈ ...

 

 

601.0407.050201

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         02           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60102025

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐժԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 2001 թվականի N 407/01

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի բլանկների արտադրության գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից,

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43 հոդվածը և 26 հոդվածի 1-ին կետը,

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 6-րդ և 17 հոդվածի 2-րդ կետերով ՀՀ արժեթղթերի հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով` որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզավորման կարգ»-ը.

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի բլանկների արտադրությամբ զբաղվելու լիցենզիայի N 1, N 2 և N 3 Ձևերը:

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները և սահմանում գործունեության տվյալ տեսակի համար անհրաժեշտ պարտադիր պահանջները և պայմանները:

1.2. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ այլ իրավական ակտերով:

1.3. Սույն կարգում օգտագործվող հետևյալ հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

«արժեթղթի բլանկ» ՀՀ իրավական ակտերով արժեթղթերի կրիչին, տպագրմանը և պաշտպանվածության ապահովմանը ներկայացվող պարտադիր պահանջներին համապատասխան պատրաստված ձևաթուղթ, կիսպատրաստվածք, որի վրա բացակայում է միայն արժեթղթի անհատականացումն ապահովելու նպատակով պահանջվող տեքստային բովանդակությունը` վավերապայմանները (ռեկվիզիտները),

«վավերապայման (ռեկվիզիտ)» արժեթղթի` ՀՀ օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով կամ դրանցով նախատեսված դեպքերում թողարկողի կողմից ինքնուրույնաբար սահմանվող տեքստային բովանդակություն կամ դրա տարր,

«արժեթղթերի բլանկների արտադրության գործունեություն» ՀՀ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի բլանկների պատրաստմանը ներկայացվող պահանջներին համապատասխան (հումքի (թղթի, ներկերի) և տպագրման եղանակների օգտագործմամբ) արժեթղթերի բլանկների պատրաստում:

Արժեթղթերի բլանկների վրա վավերապայմանների տպագրումը արժեթղթերի բլանկների արտադրություն չի հանդիսանում` բացառությամբ այն դեպքերի, երբ վավերապայմանների տպագրումն իրականացվում է այնպիսի տեխնոլոգիայով, որն ապահովում է տվյալ բլանկի լրացուցիչ պաշտպանվածությունը,

«տարածք» արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության իրականացման վայր,

«Հանձնաժողով» ՀՀ արժեթղթերի հանձնաժողով,

«հայտատու» արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիա ստանալու նպատակով Հանձնաժողովին դիմող անձ,

«արտադրող» արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիա ստացած անձ,

«պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգ» տեխնիկական սարքավորում կամ սարքավորումներ, որոնք`

ազդարարում են կողմնակի անձանց մուտքը արտադրողի տարածք օրվա ցանկացած ժամին կամ որոշակի ժամերի ընթացքում,

ազդարարում են արտադրողի տարածքում կրակի առկայությունը կամ հրդեհի իրական վտանգը:

 

2. Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզավորման

պայմանները

 

2.1. Արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիան տրվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված այն անձանց, որոնք ունեն`

ա) արժեթղթերի ձևավորման և պատրաստման միասնական ստանդարտներին համապատասխան արժեթղթերի բլանկներ արտադրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ ապահովող սարքեր և սարքավորումներ, ինչպես նաև

բ) արժեթղթերի արտադրության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքային տարածք,

գ) արժեթղթերի բլանկների պահպանությունն իրականացնող ծառայություն (սեփական կամ վարձու):

2.2. Արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

2.3. Լիցենզավորման համար հայտատուն Հանձնաժողով է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի տեղեկություններ`

ա) հայտատուի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրի, ինչպես նաև կապի միջոցների մասին` իրավաբանական անձանց դեպքում.

բ) հայտատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անուն ազգանունը.

գ) հայտատուի անվան, ազգանվան, բնակության և գործունեության իրականացման վայրի, ինչպես նաև կապի միջոցների մասին` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում.

դ) հայտատուի կողմից հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին.

ե) արժեթղթերի բլանկների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիայի առկայության, ներառյալ նմուշների պատրաստման, նրանց համարակալման և մշակման մասին.

զ) արժեթղթերի բլանկների կեղծման և մյուս չարաշահումներից առավելագույն պաշտպանվածության հնարավորությունն ապահովող հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների մասին.

է) իրավաբանական անձանց դեպքում` տվյալ ոլորտում որևէ որակավորում ունեցող մասնագետների քանակի մասին (առկայության դեպքում)` առանձին նշելով յուրաքանչյուր մասնագետի անուն ազգանունը, մասնագիտական որակավորումը և այլ տվյալներ` ըստ Ձև 2.3-ի.

ը) արժեթղթերի պատրաստի բլանկների և կիսաֆաբրիկատների հուսալի հաշվառման և պահպանման մասին.

թ) հայտարարություն արժեթղթերի բլանկների պահպանության սեփական ծառայություն ունենալու կամ այն վարձելու մասին:

2.4. նախորդ կետում նշված տեղեկությունները ներկայացվում են 2.3 Ձևին համապատասխան:

2.5. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` իրավաբանական անձանց դեպքում.

բ) պետական գրանցման վկայականի պատճենը` անհատ ձեռնարկատիրոջ դեպքում.

գ) եթե հայտատուն պահպանության ծառայություն է վարձում, ապա համապատասխան պայմանագրի պատճենը, իսկ սեփական պահպանության ծառայության դեպքում` պահպանության ծառայությունն իրականացնող անձնակազմի (աշխատակիցների) ցուցակը.

դ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` հայտատուի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.

ե) տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքի (սեփականություն, վարձակալություն, ենթավարձակալություն, անհատույց օգտագործում և այլն) համապատասխան պայմանագրի և վկայականի պատճենները.

զ) արժեթղթերի պատրաստման միասնական ստանդարտներին համապատասխան արժեթղթերի բլանկներ արտադրող տպագրական սարքավորումների տեխնիկական անձնագրերի կամ նման այլ փաստաթղթերի պատճենները.

է) արժեթղթերի բլանկների կեղծման և մյուս չարաշահումներից առավելագույն պաշտպանվածության հնարավորությունն ապահովող սարքավորումների տեխնիկական անձնագրերի կամ նման այլ փաստաթղթերի պատճենները.

ը) սույն կետի զ) և է) ենթակետում նշված սարքավորումների նկատմամբ հայտատուի իրավունքը (սեփականություն, վարձակալություն, ենթավարձակալություն, անհատույց օգտագործում և այլն) հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը.

թ) փորձագետի եզրակացությունը հայտատուի կողմից պատրաստված արժեթղթի բլանկի նմուշի վերաբերյալ և փորձաքննության ենթարկված նմուշը.

ժ) լիցենզիա ստանալու համար վճարված պետական տուրքի անդորրագիրը:

2.6. Սույն կարգով որևէ փաստաթղթի պատճենի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում դրանք ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ և վավերացված հայտատուի կնիքով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում տվյալ անձի ստորագրությամբ:

 

3. Արժեթղթերի բլանկների արտադրության գործունեությանը ներկայացվող այլ

պահանջներ

 

3.1. Արտադրողները պարտավոր են`

ա) արժեթղթերի բլանկները իրացնել բացառապես թողարկողներին,

բ) վարել իրացված արժեթղթերի բլանկների քանակի, տեսակի և ձեռք բերողների հաշվառում` առանձին նշելով նաև արժեթղթերի այն բլանկների մասին, որոնց վրա` անհատականացման նպատակով արտադրողի կողմից իրականացվել է տեքստային բովանդակության լրատպագրում.

3.2. Սույն կարգի 2.4 կետի զ) և է) ենթակետերում նշված սարքավորումները վարձակալական հիմունքներով օգտագործելու դեպքում վարձակալության ժամկետը լրանալուց առնվազն տաս օր առաջ այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` եթե վարձակալության ժամկետը չի երկարաձգվելու.

3.3. Սույն կարգի 3.2 կետում նշված վարձակալության ժամկետը երկարաձգվելու դեպքում ներկայացնել դրա իրավական հիմքերը հավաստող փաստաթուղթ` սույն կարգի 2.4 կետի ը) ենթակետին համապատասխան.

3.4. Արժեթղթեր թողարկողների համար` արժեթղթերի բլանկների վրա` դրանց անհատականացման նպատակով իրականացվող տեքստային բովանդակության լրատպագրման դեպքում լրատպագրումն իրականացնել բացառապես այն փորձանմուշի տեսքով և բովանդակությամբ, որը տրամադրվել է Հանձնաժողովին և որի վերաբերյալ Հանձնաժողովը որևէ դիտողություն չի ներկայացրել:

 

4. Լիցենզավորման ընթացակարգը

 

4.1. Հանձնաժողովի կողմից արժեթղթերի արտադրության գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով.

4.2. Լիցենզիա ստանալու հայտը Հանձնաժողովի կողմից կարող է մերժվել, եթե`

ա) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները վկայում են այն մասին, որ հայտատուն չի կարող բավարարել գործունեության տվյալ տեսակի նկատմամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, սույն կարգով և ՀՀ իրավական այլ ակտերով ներկայացվող պահանջները.

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել արժեթղթերի բլանկների արտադրությամբ.

դ) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել արժեթղթերի բլանկների արտադրությամբ.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

5. Արտադրողի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

 

5.1. Արտադրողը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա համար Հանձնաժողով ներկայացնել գրավոր հաշվետվություն` իր կողմից արտադրված և իրացված արժեթղթերի բլանկների մասին` սույն կարգի 3.1 կետի բ) ենթակետով նախատեսված հաշվառմանը համապատասխան: Հաշվետվությունը Հանձնաժողով է ներկայացվում ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը:

5.2. Սույն կարգի 6.2. կետում նշված հաշվետվությունը պետք է պարունակի.

ա) հաշվետու ամսվա ընթացքում արտադրված, արժեթղթերի բլանկների քանակը` նշելով դրանց տեխնիկական նկարագիրը,

բ) հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ արտադրված, բայց չիրացված արժեթղթերի բլանկների քանակը` նշելով դրանց տեխնիկական նկարագիրը,

գ) այն անձանց անվանումները, հասցեներն ու կապի միջոցները, որոնք տվյալ արտադրողից ձեռք են բերել արժեթղթերի բլանկներ (նաև` տեքստային բովանդակության լրատպագրմամբ), նշելով` յուրաքանչյուր հաստատության կողմից ձեռքբերված արժեթղթերի բլանկների քանակը` նշելով դրանց տեխնիկական նկարագիրը, ձեռքբերման պայմանագրերի կնքման ամսաթիվը, ձեռքբերված արժեթղթերի բլանկների օգտագործման նպատակը և վերջիններիս վերաբերող այլ տեղեկություններ:

5.3. Հաշվետվություններում արտադրողները պետք է ներկայացնեն տեղեկություններ վարձակալած տարածքների վարձակալության ժամկետների փոփոխության, ինչպես նաև վարձակալած տպագրական այն մեքենաների վարձակալության ժամկետների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք ապահովում են արժեթղթերի բլանկների արտադրությունը և որոնց բացակայությունը կամ որոնցից որևէ մեկի բացակայությունը կարող է հանգեցնել արժեթղթերի բլանկների ամբողջական պատրաստմանը կամ արտադրողի բնականոն գործունեության ապահովման անհնարինությանը:

5.4. Արտադրողը պարտավոր է իր կողմից իրականացված (իրականացվող) արժեթղթերի բլանկների արտադրության (ներառյալ` արժեթղթերի անհատականացման նպատակով կատարված տեքստային բովանդակության լրատպման) հետ կապված որևէ հարցի (հարցերի) պարզաբանման կամ տեղեկության տրամադրման վերաբերյալ Հանձնաժողովի գրավոր պահանջագիրը ստանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պահանջագրում այլ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ ժամկետում, Հանձնաժողով ներկայացնել հնարավորինս ողջամիտ և սպառիչ պարզաբանումներ և/կամ տեղեկություններ բովանդակող գրավոր տեղեկանք:

 

6. Այլ դրույթներ

 

6.1. Սույն կարգով սահմանված պահանջներն ուղղված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված` արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակների (այդ թվում` արժեթղթերում ներդրում կատարողների շահերի պաշտպանության) իրականացմանը` փաստաթղթային արժեթղթերի պատրաստմանն ու շրջանառության գործընթացը հնարավորինս վերահսկելի և կարգավորվող դարձնելուն:

6.1. Սույն կարգով չկարգավորված` Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզավորման կապակցությամբ առաջացող բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ իրավական այլ ակտերով:

 

Ձև 2.3

 

ՀԱՅՏ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲԼԱՆԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

Հայտով հայցվում է ստանալու արժեթղթերի բլանկների արտադրության լիցենզիա.

Հայտատուի կողմից ներկայացվող տեղեկություններ.

 

1. ______________________________________________________________________ հայտատուի անվանման, կազմակերպական-իրավական ձևի, գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեների, ինչպես նաև կապի միջոցների մասին` իրավաբանական անձանց դեպքում. _________________________________________________________________________ _________________________________________________________________________

 

2. ______________________________________________________________________ հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, և անձնագրային տվյալները` իրավաբանական անձանց դեպքում 3. ______________________________________________________________________ հայտատուի անվան, ազգանվան, բնակության և գործունեության իրականացման վայրերի հասցեների, ինչպես նաև կապի միջոցների մասին` անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձանց դեպքում. _________________________________________________________________________ _________________________________________________________________________

 

4. ______________________________________________________________________ հայտատուի կողմից հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին.

 

5. ______________________________________________________________________ արժեթղթերի բլանկների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիայի առկայության ներառյալ նմուշների պատրաստման, նրանց համարակալման և մշակման մասին. _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________

 

6. ______________________________________________________________________ արժեթղթերի բլանկների կեղծման և մյուս չարաշահումներից առավելագույն պաշտպանվածության հնարավորությունն ապահովող հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների մասին. _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ _________________________________________________________________________ 7. ______________________________________________________________________ իրավաբանական անձանց դեպքում` տվյալ բնագավառում որևէ որակավորում ունեցող մասնագետների մասին ըստ սույն հայտին կից ներկայացվող հետևյալ աղյուսակի

._________________________________________________________________.

| ՈՒսումնական  | Գտնվելու |ՈՒսման | Որակավորումը, կոչումը և  դրանք|

| հաստատության | վայրը    |ժամկետը| հավաստող փաստաթղթերի          |

| անվանումը    |          |       | անվանումը, տրման ամսաթիվը,    |

|              |          |       | համարը և  սերիան              |

|______________|__________|_______|_______________________________|

|______________|__________|_______|_______________________________|

|______________|__________|_______|_______________________________|

._________________________________________________________________.

 

8. ______________________________________________________________________ արժեթղթերի պատրաստի բլանկների և կիսաֆաբրիկատների հուսալի հաշվառման և պահպանման մասին. _________________________________________________________________________ _________________________________________________________________________

 

9. ______________________________________________________________________ հայտարարություն արժեթղթերի բլանկների պահպանության սեփական ծառայություն ունենալու կամ այն վարձելու մասին.

 

Հայտատուի լիազորված անձ ________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Հայտատուն հավաստիացնում է, որ սույն հայտում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը և/կամ բացթողումը կարող է հանգեցնել հայտի մերժմանը կամ օրենքով սահմանված այլ իրավական հետևանքների:

 

Հայտատուի լիազորված անձ ___________________

(ստորագրություն)

 

«____» «___________» __ թ.

Կ.Տ.

._________________________________________________________________.

|                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  |

|                        ԱՐժԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ                   |

|                                                                 |

|                                  Հաստատված է                    |

|                               ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի        |

|                               2001 թվականի հոկտեմբերի 12-ի      |

|                               N 407/01 որոշմամբ                 |

|                                                                 |

|  ._____________.         ԼԻՑԵՆԶԻԱ        ._________________.    |

|  |Սերիան       |                         | հերթական համարը |    |

|  |             |                         |                 |    |

|  ._____________.                         ._________________.    |

|               ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ                             |

|                                                                 |

|  Կազմակերպության անվանումը           _______________________    |

|  Կազմակերպա-իրավական ձևը             _______________________    |

|  Կազմակերպության գտնվելու վայրը      _______________________    |

|  Գործունեության իրականացման վայրը    _______________________    |

|                                                                 |

|  _________________________     Կ.Տ.                             |

|  ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ          Տրված է «__»_______ 200 թ. |

|  ՆԱԽԱԳԱՀ                        Գործողության ժամկետը    Անժամկետ|

._________________________________________________________________.

 

._________________________________________________________________.

|                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  |

|                        ԱՐժԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ                   |

|                                                                 |

|                                  Հաստատված է                    |

|                               ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի        |

|                               2001 թվականի հոկտեմբերի 12-ի      |

|                               N 407/01 որոշմամբ                 |

|                                                                 |

|  ._____________.         ԼԻՑԵՆԶԻԱ        ._________________.    |

|  |Սերիան       |                         | հերթական համարը |    |

|  |             |                         |                 |    |

|  ._____________.                         ._________________.    |

|               ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ                             |

|                                                                 |

|  Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը _____________________    |

|  Բնակության վայրը                      _____________________    |

|  Գործունեության իրականացման վայրը      _____________________    |

|                                                                 |

|  _________________________     Կ.Տ.                             |

|  ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ          Տրված է «__»_______ 200 թ. |

|  ՆԱԽԱԳԱՀ                        Գործողության ժամկետը    Անժամկետ|

._________________________________________________________________.

._________________________________________________________________.

|                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  |

|                        ԱՐժԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ                   |

|                                                                 |

|                                  Հաստատված է                    |

|                               ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի        |

|                               2001 թվականի հոկտեմբերի 12-ի      |

|                               N 407/01 որոշմամբ                 |

|                                                                 |

|  ._____________.         ԼԻՑԵՆԶԻԱ        ._________________.    |

|  |Սերիան       |                         | հերթական համարը |    |

|  |             |                         |                 |    |

|  ._____________.                         ._________________.    |

|               ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ                             |

|                                                                 |

|  Ֆիզիկական անձի ազգանունը, անունը      _____________________    |

|  Բնակության վայրը                      _____________________    |

|  Գործունեության իրականացման վայրը      _____________________    |

|                                                                 |

|  _________________________     Կ.Տ.                             |

|  ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ          Տրված է «__»_______ 200 թ. |

|  ՆԱԽԱԳԱՀ                        Գործողության ժամկետը    Անժամկետ|

._________________________________________________________________.

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
12.10.2001
N 407/01
Որոշում