| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 40-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 25.02.2020Թ. ԹԻՎ 12-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների համաձայն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1671-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 25.02.2020թ. «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 12-Լ հրամանի 1-ին կետի 8-րդ ենթակետում «տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Գասպարյան» բառերը փոխարինել «հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Գ. Ինդոյան» բառերով:
2. Հրամանը հայտարարել թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
3 հոկտեմբերի 2022թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 4 հոկտեմբերի 2022 թվական: