28.04.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ մասում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով, իսկ «որսորդական և սպորտային» բառերը` «քաղաքացիական» բառով:
i
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-371-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվականի: