Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

041.0328.010602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 328-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 271 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մայիսի 7-ի «Հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության բարեփոխումների և ֆինանսական առողջացման ծրագիրը նախապատրաստելու մասին» N 271 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման 3-րդ կետում`

i

«բ» ենթակետի երրորդ պարբերությունից հանել «նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը.

«դ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի որոշմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ (ներառյալ հանձնաժողովի քարտուղար-կազմակերպչի ինստիտուտը), որի հիմնական խնդիրներն են`».

«դ» ենթակետից հանել երրորդ պարբերությունը.

«բ» ենթակետը լրացնել նոր պարբերությամբ.

«ծրագրի մշակման աշխատանքների և այդ նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների մասով հանձնաժողովին վերապահվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ նախատեսված ծրագրի կառավարման խորհրդի լիազորությունները»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2002
N 328-Ա
Որոշում