06.11.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2022 թվականի N 1650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
i
1) 170-րդ կետի 1-ին ենթակետում`
ա. «ա» պարբերությունը «1.14.2-րդ,» բառերից հետո լրացնել «1.17-րդ,» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.
i
2) N 2 ձևի «I. Հորիզոնական գծանշում (նկար 10)» բաժնում «1.17» թվով սկսվող պարբերությունում «կարմիր հոծ» բառերը փոխարինել «դեղին զիգզագաձև» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2022 թ. հոկտեմբերի 27 Երևան
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2022 թվական