Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 213- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1835-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 213-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 213-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին».

i

2) որոշումն 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով`

«1.1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-4-րդ և 7-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ TFL001278 պայմանագրով սահմանված «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը և թիվ LAB20- 0114-03 պայմանագրով սահմանված «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` լիզինգատու կազմակերպություններ)` պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար:

1.2. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունները ներմուծված ապրանքները կարող են օտարել այլ անձանց` արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Սահմանել, որ`

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում` լիզինգատու կազմակերպությունների կողմից «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և սույն որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի մարտի 10-ից մինչև 2024 թվականի մարտի 10-ը ներառյալ.

4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի:».

i

4) որոշման հավելվածի 1-4-րդ կետերի «Այլ տեղեկություններ» սյունակը լրացնել «լիզինգ TFL001278» բառերով.

5) որոշման հավելվածի 7-րդ կետի «Այլ տեղեկություններ» սյունակը լրացնել «լիզինգ LAB20-0114-03» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2022
N 1835-Ա
Որոշում