040.0781.130602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«13» հունիսի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 հունիսի 2002 թվականի N 781-Ա
 
i
ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ` ՔԱՇԱԹԱՂԻ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի հասցեով ստացված բեռան ներմուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 2-ի «Ֆրանսիայից` «Diaspora Armenie» կազմակերպության կողմից «Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հասցեով ստացված բեռի մասին» N Մ-046 որոշմամբ որակվել է բարեգործություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գուրգեն Մելիքյանի` Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին փոխհատուցել 2002 թվականի մայիսի 2-ի C 7002 մաքսային հայտարարագրով նոր և օգտագործված հագուստեղենի ու կոշկեղենի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 2782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ