Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 20 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 2-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կատարված կազմհաստիքային փոփոխություններով պայմանավորված, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2020 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների փաստաթղթաշրջանառության ելքի ինդեքսները հաստատելու, փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները կանոնակարգելու մասին» թիվ 1-հրամանով հաստատված հավելվածում 91-րդ կետը լրացնել նոր պարբերություններով հետևյալ խմբագրությամբ,

- «ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակ 91/5

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակ 91/6

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակ 91/7

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակ 91/8»:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի գումարտակների գործարկման պահից:

3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին աշխատողներին:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ԿԱՏԱՐՈՂ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ  Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

9 հունվարի 2023թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 10 հունվարի 2023 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
09.01.2023
N 2-Լ
Հրաման