| ԻՐՏԵԿ | 
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  | 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ
 
Թիվ 3-Լ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 01.02.2020 Թ. ԹԻՎ 5-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 14.09.2021 Թ. ԹԻՎ 42-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ղեկավար կազմում տեղի ունեցած կադրային փոփոխություններով պայմանավորված, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 11.06.2018թ. «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերի պահանջները.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
 i 
1. ՀՀ ոստիկանության պետի 01.02.2020թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ոստիկանության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգումը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի և նրա տեղակալների միջև բաշխելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 03.12.2019թ. թիվ 25-Լ և թիվ 26-Լ հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 5-Լ հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
 i 
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ոստիկանության պետի 14.09.2021թ. «ՀՀ ոստիկանության պետի 01.02.2020թ. թիվ 5-Լ հրամանում փոփոխություն կատարելու և ՀՀ ոստիկանության պետի 06.08.2020թ. թիվ 28-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 42-Լ հրամանը:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատողներին:
 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
23 հունվարի 2023թ.
Երևան
 
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2023 թ. հունվարի 23-ի
թիվ 5-Լ հրամանի
 
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
ժամանակավոր պաշտոնակատարի
2020 թ. փետրվարի 1-ի
թիվ 5-Լ հրամանի
 
ՑԱՆԿ
ՀՀ ոստիկանության գործունեության բնագավառների, գործառույթների և
դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, ՀՀ ոստիկանության
ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության
համակարգման
 
1. ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հովհաննիսյան.
 
Բնագավառներ. ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն, ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության աջակցության ապահովում, ոստիկանության ստորաբաժանումների գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն, ծառայողական կարգապահության և օպերատիվ-ծառայողական գործունեության նկատմամբ ընդհանուր վերահսկողություն, հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն, կադրային քաղաքականության մշակում ու վարում, հասարակայնության հետ կապեր և ԶԼՄ-ների հետ համագործակցություն, գործավարության կազմակերպում, գաղտնիության ռեժիմի ապահովում, հանցավորության պետական վիճակագրության և տեղեկատվական հաշվառումների վարում, հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովում, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, համայնքային ոստիկանության գործունեության համակարգում, զորահավաքային աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանություն, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպում, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման իրականացում, վարորդական վկայականների տրամադրում, ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցման կազմակերպում, հաշվառված անչափահասների մշտադիտարկում և ընտանիքում բռնության կանխարգելում:
 
Ստորաբաժանումներ. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, օպերատիվ-փնտրողական վարչություն, ներքին անվտանգության վարչություն, կադրային քաղաքականության վարչություն, գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, ինֆորմացիոն կենտրոն, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, պարեկային ծառայություն:
 
Գործառույթներ. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
 
2. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Հ. Բաբայան.
 
Բնագավառ. ՀՀ ոստիկանության զորքերի գործունեության կազմակերպում և ղեկավարում:
 
Ստորաբաժանում. ՀՀ ոստիկանության զորքեր:
 
Գործառույթներ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
 
3. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Վ. Մովսիսյան.
 
Բնագավառներ. Կազմակերպական գործունեություն, միջազգային համագործակցություն (բացառությամբ` Ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցության), արարողակարգի ապահովում, հերթապահ մասերի գործունեության կազմակերպում, ձերբակալված ու կալանավորված անձանց պահման կազմակերպում, ոստիկանությունում ստացված կանչերին, հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետ կառավարման կազմակերպում, իրավաստեղծ գործունեություն, վարչաիրավական գործունեություն, դատական ներկայացուցչության ապահովում, հետաքննության կազմակերպում, կրթական գործունեություն, ՀՀ քաղաքացիության, օտարերկրացու կացության կարգավիճակի, մուտքի վիզայի տրամադրման, ընտրողների ռեգիստրի վարման հարցերով վարչարարության կազմակերպում, մարտական և ֆիզիկական պատրաստականություն, ֆինանսական գործունեություն, հաշվապահական հաշվառում, ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովություն, գնումների կազմակերպում, գերատեսչական գույքի կառավարում, ներքին աուդիտի կազմակերպում, բժշկական օգնության կազմակերպում, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
 
Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության շտաբ, իրավաբանական վարչություն, անձնագրային և վիզաների վարչություն, ոստիկանության կրթահամալիր, օպերատիվ կառավարման կենտրոն, մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժին, ֆինանսաբյուջետային վարչություն, տնտեսական վարչություն, բժշկական վարչություն, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն:
 
Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
 
4. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Ա. Մարտիրոսյան.
 
Բնագավառներ. օբյեկտների պետական պահպանություն, ոստիկանության ինտերպոլի գծով և իրավական փոխօգնության հարցերով միջազգային համագործակցություն, փորձաքննությունների և գիտատեխնիկական հետազոտությունների կատարում:
 
Ստորաբաժանումներ. ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո, փորձաքրեագիտական վարչություն:
 
Գործառույթներ. ՀՀ ոստիկանության պետի տեղակալի համակարգման տակ գտնվող կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությամբ նախատեսված գործառույթներ:
 
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 24 հունվարի 2023 թվական: