040.0895.060702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«6» հուլիսի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 հունիսի 2002 թվականի N 895-Ա
 
i
«ՀԱՅՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայք» բժշկական կենտրոնում իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մայիսի 20-ի «Շվեդական «PMU Interlife» բարեգործական կազմակերպության կողմից «Հայք» բժշկական կենտրոնում իրականացվող ծրագրի մասին» N Մ-062 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Հայք» բժշկական կենտրոնին (ՀՎՀՀ` 00403822) փոխհատուցել բժշկական պարագաների, վիտամինների և օգտագործված հագուստեղենի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 17511 դրամ գումարը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ