Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2023 թվականի N 329-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից, 1-ին կետից և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրից հանել «և գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու» բառերը.

i

2) որոշման նախաբանում «1-ին կետի» բառերը փոխարինել «14-րդ կետի» բառերով.

i

3) որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ բաժնում «ԳՈՒՅՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ» բառերը փոխարինել «ԳՈՒՅՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ» բառերով.

i

4) որոշմամբ հաստատված հավելվածի 31-րդ կետից հանել «, ինչպես նաև գույքի օգտագործման բարելավման վերաբերյալ ներկայացվող առաջարկություններն արձանագրվում են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված օրինակելի ձևին համապատասխան» բառերը.

i

5) N 1 ձևից հանել «Մոնիթորինգի ընթացքում գույքի օգտագործման բարելավման ուղղությունների վերաբերյալ կատարված առաջարկությունները.» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2023
N 329-Ն
Որոշում